Երկրի հակառակ կողմը (2008-07-09)

25/01/2011 schedule22:57

Սկիզբը` նախորդ համարներում 30. Can I help you? Մահճակալիս փռված մտածում էի Մարկոյի հետ ունեցած խոսակցության մասին։ Ավելի ճիշտ` չէի մտածում։ Լինում է, չէ՞, որ ինչ-որ բանի մասին ես մտածում, գիտես, թե ինչի մասին ես մտածում, բայց չես կարող ասել` ինչ ես մտածում։ Ես գիտեի, գիտակցում էի, որ մտածում եմ իմ ու Մարկոյի խոսակցության մասին, բայց ոչ մի կոնկրետ բան չէի մտածում. ուղղակի նայում էի առաստաղին, իմ ու Մարկոյի խոսակցության առիթով։ Սա, իհարկե, դժվար է բացատրել, բայց համոզված եմ` բոլորդ էլ ինչ-որ առիթով առաստաղին նայել եք. առանց առիթի էլ մենք առաստաղին նայում ենք, բայց մի բան է առաստաղին նայել ինչ-որ առիթով, եւ բոլորովին ուրիշ բան` նույնը անել առանց առիթի... Մտքիս թռիչքը ընդհատեց հեռախոսի զանգը, որը եւ խթանեց միտքս բոլորովին այլ ուղղությամբ։ Մի քանի ակնթարթների ընթացքում, մինչ հեռախոսը զանգում էր` ազդարարելով ընկալուչը վերցնելու անհրաժեշտությունը, ես շոշափելիորեն հասկացա, թե ինչ է գլոբալիզացիան. աշխարհի բոլոր հյուրանոցներում հեռախոսները զանգում են միեւնույն տոնով. այսինքն` նույն զանգն է հնչում աշխարհի բոլոր հյուրանոցներում տեղադրված բոլոր հեռախոսներից։ Այդ բոլոր հյուրանոցների բոլոր հեռախոսներից հնչող միեւնույն տոնն ունեցող զանգերը հնչում են միեւնույն բարձրությամբ, ինչ-որ էրոտիկ երանգով` լու-լու, լու-լու։ Անգամ Թեհրանում, որտեղ ձուկը մատուցում են առանց գինու եւ առանց գարեջրի, որտեղ գլոբալիզացիայի դեմ պայքարը դրված է պետական մակարդակի վրա, ահա այդ Թեհրանի հյուրանոցներում հեռախոսները հնչում են նույն տոնով, նույն էրոտիկ երանգով, չնայած Իրանում էրոտիկան արգելված է օրենքով` լու-լու, լու-լու։ Վերցրեք հեռախոսը եւ զանգահարեք աշխարհի ցանկացած հյուրանոց, երկրագնդի ցանկացած վայրում գտնվող։ Ձեզ կպատասխանի նույն աղջիկը կամ նույն տղան, այսինքն` այդ երկու հոգուց մեկը` նույն ձայնով, նույն հոգատարությամբ, նույն էրոտիկ երանգով, եւ կասի նույն բանը. - Can I help you? Նրանք այնպես են արտասանում այս նախադասությունը, կարծես ակնկալում են միայն մեկ պատասխան, բացառապես այդ պատասխանը. - Այո, չէի՞ք հաճի արդյոք մինետ անել... - Can I help you? Եթե դուք զանգել եք Թեհրանում գտնվող որեւէ հյուրանոց, հնարավոր է ձեզ պատասխանեն պարսկերեն, բայց, միեւնույն է, նրանք կասեն այդ նույն բանը. - Can I help you? Իմ կարգավիճակում գտնվող մարդը ուղղակի կխելագարվի։ Եթե դուք տարին մի քանի անգամ եք հյուրանոց մտնում, դուք թերեւս չնկատեք քենայհելփյուիզմի ամենահաս ճանկերը։ Բայց ես` փախստականս, որ երբեմն շաբաթվա մեջ երեք քաղաք ու հյուրանոց եմ փոխում, ուղղակի խելագարության եզրին եմ։ Բոլոր հյուրանոցներում ինձ դիմավորում են միեւնույն դեմքերը, միեւնույն ժպիտներով, միեւնույն ձայնով հարցնում են միեւնույն բանը. - Can I help you? Մի անգամ ես պատասխանեցի այնպես. ուղղակի միջազգայնորեն հայտնի տերմինը փոխարինեցի հայերեն` թեկուզ ոչ այնքան բարեհունչ համարժեքով եւ ողջ նախադասությունը արտասանեցի հայերեն։ - Sorry?,- հնչեց ի պատասխան։ Հետո ես ասացի, որ սենյակ եմ ուզում եւ դարձա գլոբալիզացված աշխարհի գլոբալիզացված քաղաքացի։ Իհարկե, աշխարհասփյուռ հյուրանոցության մեջ կան նաեւ բացառություններ, բայց դրանք աստղ չունեցող, այսինքն` բոմժական հյուրանոցներն են։ Այդպիսի մի հյուրանոց տեսա Ռուսաստանի Վլադիվոստոկ, կամ ինչպես «Կարգին հաղորդման» տղերքը կասեին` Վլադիվաստովսկ քաղաքում։ Այս հյուրանոցի ալյումինե, տարիների ծանրությունից սեւացած դռան երկու փեղկերից մեկն էր բացվում եւ փակվում էր ժանգոտած զսպանակի ճռինչին ենթարկվելով։ Փակոցի բռնակը անուժ կախված էր իր համար նախատեսված անցքի մեջ։ Ահագին մեծ վիտրաժ ունեցող այդ դռան ապակե մասից` ներսի կողմից, պլաստմասսե խունացած ցուցանակ էր փակցված` «Открыто»։ Սրա տակ գրված են ընդմիջման ժամերը` «Перерыв 13.00-14.00»։ Այս դռնից հետո մի նույնանման դուռ կա` մշտապես փակ ձախ փեղկով, նույնպիսի ժանգոտ զսպանակով, որի ճռինչը, ի հակառակ «Can I help you»-ի, սեռական բռնության վախ է առաջացնում։ Այս մի դռան վրա, սակայն, ցուցանակ չկա։ Ահա այս երկրորդ դռան հետեւում է այն, ինչ քենայհելփյուանոցներում նախասրահ, ֆոյե է կոչվում։ Բայց ներս մտնելով` մենք ոչ թե ընդարձակ սրահ ենք տեսնում, այլ ձախից աջ ձգվող մի նեղ միջանցք, ձախ կողային պատին մի խունացած ստենդ է` Լենինի պենոպլաստե պրոֆիլով, իսկ նրա տակ գրված է պենոպլաստե կարգախոսը. «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք»։ Աջ կողմում վերելակն է ու նրանից էլ ավելի աջ` վերեւ տանող աստիճանը։ Վերելակից ցուցանակ է կախված «Не работает»։ Դիմացը` այնտեղ, ուր պետք է լինի քենայհելփյուի կանգնակը, կիսապատ է` մետրուկես բարձրությամբ։ Սրա վրա բարձրանում է ապակե` ալյումինով եզերված վանդակապատը։ Ապակիները ներկված են սպիտակ հիշեցնող ներկով։ Այս ապակե պատի վրա` մուտքի հենց դիմացը, մի պատուհանիկ կա բացված` սազի կնդի ստանդարտով։ Ախր դուք չգիտեք, թե ինչ է սազի կունդը. դա իջեւանյան մի պատմություն է։ Ուրեմն, ամուսինը` խեղճուկրակ մի մարդ, գնում է վարսավիրի մոտ։ Մազերը կտրում, ետ է գալիս։ Կինը հարցնում է, թե նա, այսինքն` ամուսինը, որքան է վճարել վարսավիրին։ Ամուսինը ասում է, որ 50 կոպեկ է վճարել (դեպքը Սովետի ժամանակ է պատահել)։ Կնոջը սա խիստ վրդովեցնում է, ու նա գոռգոռում է մարդու վրա, թե իրեն օրը ցերեկով կողոպտում են, իսկ նա գլխի անգամ չի ընկնում։ Ահա այս կինը, այսպիսիներին Իջեւանում քյափյուր են ասում, մարդու ձեռքից բռնած` գնում է վարսավիրի մոտ` ռազբորկա անելու։ Վախեցած վարսավիրը, որ այդ պահին մեկ ուրիշ հաճախորդի մազերն է կտրելիս լինում, ճղճղան կնոջը բացատրում է, որ բոլորի մազերն էլ նույն գնով է կտրում, եւ գինն էլ 50 կոպեկ է։ Կինը այդ պահին նստած հաճախորդին, ապա ամուսնուն ցույց տալով` ասում է. - Խի՞, էդ եքա կլուխն էլ ա 50 կոպեկ, էս սազի կունդն է՞լ։ Ահա այսպիսի սազի կնդերի չափանիշով էր բացված այն պատուհանիկը` մեծ, անթափանց ապակե պատի վրա, Վլադիվոստոկի հյուրանոցի նախասրահում։ Երբ ներս մտա, ոստիկանական հագուստով, ռետինե մահակը կողքից կախած մի երիտասարդ գլուխը մտցրել էր պատուհանիկից ներս. որեւէ այլ ոք այդտեղ չկար։ Իմ ներս մտնելն էլ որեւէ արձագանք չստացավ, եւ ոստիկանական ետ ցցված հետույքը երբեմն-երբեմն շարժվող միակ բանն էր այդ տարածքում։ Իսկ պատուհանիկի ճեղքերից մերթընդմերթ դուրս էր հորդում կանացի անզուսպ ծիծաղ. ոստիկանական հետույքը ցնցվում էր ծիծաղի ռիթմին համապատասխան։ Ես հասկացա, որ պետք է սպասեմ, մինչեւ մտերմիկ զրույցն ավարտվի. դա տեղի ունեցավ մի կես ժամից։ Սպիտակ դեմքով, կարմիր ականջներով գլուխը դուրս եկավ պատուհանից ու կռահող, ամեն ինչ կռահող հայացքով նայեց ինձ։ Ես անվրդով մոտեցա, «Извините» ասացի, ինչից հետո ոստիկանը մի քիչ այն կողմ գնաց ու տեղ բացեց պատուհանիկի առաջ։ Պատուհանիկից այն կողմ նստած էր 100-120 կիլոգրամ մոտավոր քաշով մի կին։ Նա մեծ կրծքերը դրել էր սեղանին, ինչից սեղանը ճկված էր թվում։ Կնոջ մազերը հիմքում կտրված էին, կարճ եւ շագանակագույն էին, իսկ գագաթի մասում մազերը երկար էին եւ դեղին։ Կինը կապույտ աչքերով ինձ էր նայում եւ ոչինչ չէր ասում, ինչը ե՛ւ շփոթեցնող էր, ե՛ւ հաճելի` երկարատեւ քենայհելփյուներից հետո։ Ի վերջո ես ասացի, որ սենյակ եմ ուզում։ Կինը ասաց, որ ընդամենը մեկ ազատ սենյակ կա, այսինչ գնով։ Ես համաձայնեցի։ Բայց մինչ սենյակ ստանալը պետք է լրացնեի բազմաթիվ թղթեր։ Հետո ստացա պղնձե մի բանալի։ Սենյակ մտնելով` հասկացա, որ ոչ ոք ոչնչով չի կարող ինձ օգնել. երկաթե ցանցով մահճակալի անկյունից կախված սավանից ինձ էր նայում եռանկյունի սեւ դրոշմը, որի վրա գրված էր հյուրանոցի անունը։ Բայց դա Վլադիվոստոկում էր, ուր հասնելու համար ես դեռ երկար ճանապարհ պիտի անցնեմ։ Իսկ հիմա Էդինբուրգում եմ, հյուրանոցի հանգիստ համարում, եւ հեռախոսը զանգում է` լու-լու, լու-լու։

Տպել
1122 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը