2018 թվականից մինչեւ օրս Երեւանի քաղաքապետարանում 5161 շինթույլտվության դիմում է ստացվել. դրանցից քանիսն է բավարարել

2018 թվականի սեպտեմբերից մինչեւ սույն թվականի հունիսի 8-ը Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների գրասենյակներում մուտքագրվել է շինթույլտվության մասին 5 հազար 161 դիմում, որից 4 հազար 969-ը բավարարվել է: Այս մասին, ի պատասխան «Հայկական ժամանակի» գրավոր հարցմանը, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանից խնդրել էինք տվյալներ տրամադրել, թե քանի դիմում է ստացվել 2016-2021 թվականի կեսը: Մեզ տրամադրվել են միայն քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման տարիների տվյալները: Նախորդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման վերջին 2.5 տարիների տվյալները չեն տրամադրել: Քաղաքապետարանից նախ հավելյալ՝ 30-օրյա ժամկետ է պահանջվել՝ նախկին քաղաքապետի պաշտոնավարման ժամանակահատվածին վերաբերող տվյալները տրամադրելու համար, իսկ ավելի ուշ մերժել են առանց որոշակի հիմնավորման:

Ստորեւ ներկայացնում ենք քաղաքապետարանի տրամադրած 2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 հունիսի 8-ը ստացված դիմումների թիվն ըստ տարեթվերի՝

2018 թվականին՝ սեպտեմբերից մինչեւ տարեվերջ, մուտքագրվել է 394 դիմում,

2019 թվականին՝ 1757 դիմում,

2020-ին՝ 1903 դիմում,

2021 թվականի սկզբից մինչեւ հունիսի 8-ը՝ 915 դիմում: 

Երեւանի քաղաքապետարանից նաեւ խնդրել էինք առանձնացնել, թե շինթույլտվությունների բավարարված դիմումներից քանի՞սն են եղել բնակելի, քանի՞սը՝ հասարակական կամ բիզնես նպատակի համար: Մեզ հայտնել են, որ դասակարգել դրանք, ըստ նշանակության, ֆիզիկապես անհնար է:

Հետաքրքրվել էինք՝ 2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի մայիսը (մեր հարցումը մայիսին է ուղարկվել) Երեւանում ապօրինի շինարարության քանի՞ դեպք է հայտնաբերվել: Հայտնաբերելուց հետո քանի՞սն են կասեցվել:

Ընդհանուր պատկերը հետեւյալն է՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության 303 դեպք, 2019-ին՝ 1144, 2020-ին՝ 1411, իսկ 2021 թվականի սկզբից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ՝ 404 դեպք:

Մեզ է տրամադրվել նաեւ ապօրինի շինարարության եւ հողազավթման նկատմամբ քաղաքապետարանի աշխատակիցների եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից ձեռնարկված կասեցումների մասին տվյալներ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների վերաբերյալ:

Այսպես՝

2018 թվականի սեպտեմբերի 9-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը Աջափնյակ վարչական շրջանում կասեցվել է 43 ապօրինի շինարարության դեպք, որից 16-ը Երեւանի քաղաքապետարանի կողմից է արվել, 27-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից կասեցվել է ապօրինի շինարարության 61 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 68: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 98 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 100: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից կասեցվել է ապօրինի շինարարության 66 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 28:

Ավանում Երեւանի քաղաքապետարանի կողմից 2018 թվականին կասեցվել է 24 ապօրինի շինարարության դեպք եւ 40 դեպք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 28 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 13: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 34, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 20 դեպք: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից կասեցվել է 5, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 2 դեպք: 

Արաբկիրում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 5 ապօրինի շինարարության դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 19: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 78 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 15: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 123, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 49: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 31 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 12: 

Դավթաշեն վարչական շրջանում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 5 ապօրինի շինարարության դեպք, իսկ 8-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 33 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 27: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 14 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 33: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 11 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 13:

Էրեբունի վարչական շրջանում Երեւանի քաղաքապետարանի կողմից 2018-ին կասեցվել է 4 ապօրինի շինարարության դեպք, իսկ 12-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 81 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 50: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 50 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 49: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 11 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 12: 

Կենտրոն վարչական շրջանում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 27 ապօրինի շինարարության դեպք, իսկ 27-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 187 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 72: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 177 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 46: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 34 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 17:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 14 ապօրինի շինարարության դեպք, իսկ 17-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 71 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 69: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 113 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 106: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 37 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 26:

Նոր Նորք վարչական շրջանում 2018-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 6 ապօրինի շինարարության դեպք, իսկ 2-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 43 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 38: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 66 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 39: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 14 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 12:

2018 թվականին Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կասեցվել է 3 ապօրինի շինարարություն: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից 31 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 6: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 26 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 14: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 7 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 5:

Նուբարաշեն վարչական շրջանում 2018 թվականի սեպտեմբերից դեկտեմբերի 31-ը ապօրինի շինարարության կասեցման դեպք չի գրանցվել: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից կասեցվել է 5 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 0: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից կասեցվել է 4 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 9: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից կասեցվել է ապօրինի շինարարության 1 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 1:

Շենգավիթ վարչական շրջանում 2018-ին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 38 ապօրինի շինարարության դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ ոչ մի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 81 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 22: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 61 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 97: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 26 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 27:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2018 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է 2 ապօրինի շինարարության դեպք, իսկ 7-ը՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի: 2019 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 42 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 23: 2020 թվականին քաղաքապետարանի կողմից՝ 51 դեպք, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից՝ 32: 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ քաղաքապետարանի կողմից՝ 5 դեպք, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ 1:

Տպել
1694 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր