Կոնսերվատորիայում նոր ձեւաչափով ատեստավորումներ են անցկացվում, որոշ դասախոսներ գաղտնի անհամաձայնություններ ունեն

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում վերջին շրջանում ներքին անհամաձայնություններ են առաջացել: Խնդիրն այն է, որ այս տարի Կոնսերվատորիայի դասախոսների առաջ պահանջ է դրվել նոր ձեւաչափով ատեստավորում անցնել, ինչը ոմանց համար ընդունելի չէ, ոմանց էլ անհանգստությունների ու լարվածության տեղիք է տվել:

Բանը հասել է նրան, որ մի քանի դասախոս միջնորդավորված ձեւով որոշել է դիմել իրավաբանական աջակցության: Խնդիրն ուսումնասիրել եւ դրա վերաբերյալ օրենքի բացերն է մատնանշել Արսեն Սարդարյանը: Նա «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց՝ Հայաստանում դասախոսների աշխատանքային իրավունքի ոտնահարման արատավոր պրակտիկա է ձեւավորվել։ Դասախոսների հետ պայմանագրեր են կնքվում կոնկրետ ուսումնական տարվա կտրվածքով, այսինքն՝ 9-10 ամսով: Ստացվում է, որ յուրաքանչյուր տարի գործատուն ինքն է որոշում՝ այդ պայմանագիրը կնքի, թե ոչ: Ըստ նրա՝ տասնամյակներ շարունակ աշխատած դասախոսը գործատուի կամայական մոտեցման պատճառով կարող է դառնալ գործազուրկ:

Սարդարյանը հայտնեց որ իրեն դիմած Կոնսերվատորիայում աշխատող դասախոսները չեն ցանկում, որ  հրապարակվի իրենց անունները: «Նրանք կոմպլեքսավորվում են բարձրաձայնել խնդիրը՝ մտավախություն ունենալով, որ կարող են հարաբերությունները լարվել Կոնսերվատորիայի տնօրինության հետ: Կոնսերվատորիայում նշանակվել է մրցույթ, համաձայն որի՝ տարիներ շարունակ այնտեղ դասավանդած եւ հարգված պրոֆեսորները պետք է սկսնակների հետ ատեստավորում անցնեն, որ կարողանան իրենց աշխատանքը պահել: Այն փաստը, որ այդ պրոֆեսորները հարգված մասնագետներ են, տասնյակ տարիներ նվիրվել են իրենց գործին, մեծ ավանդ ներդրել ուսանողների, հետագայում՝ մշակութային գործիչների կայացման գործում, կարծես թե որեւէ ձեւ պաշտպանված չեն, ընդհակառակը, հայտնվել են թիրախավորված վիճակում, եւ ինչ-որ տեղ իրենց իրավունքները ոտնահարված են»,- մանրամասնեց Արսեն Սարդարյանը:

«Հայկական ժամանակը» այցելեց Կոնսերվատորիա, բայց քանի որ ուսումնական պրոցեսն այնտեղ ավարտվել է, դասախոսական կազմը ներկա չէր: Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան Ռուբեն Սմբատյանի հետ, որը, ի դեպ, ատեստավորման ընթացքում հանձնաժողովի կազմում եղած անձանցից է: Դեկանը հայտնեց, որ մրցույթի անցկացումը տարիներ շարունակ չի եղել, ինչով էլ կարող էին պայմանավորված լինել որոշակի անհանգստությունները: Սմբատյանը նշեց՝ ատեստավորման ժամանակ հանձնաժողովում սովորաբար ընդգրկվում են ուսումնական եւ գիտական գծով պրոռեկտորները, Կոնսերվատորիայի որակի ապահովման բաժնի վարիչը եւ այն ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչը, որի դասախոսները այդ փուլում անցնելու են ատեստավորումը:

Մեր տեղեկություններով՝ ատեստավորման դեմ բողոքողները դաշնամուրային ֆակուլտետի դասախոսներն են: Կոնսերվատորիայում էլ այդ ֆակուլտետից մի հոգու են կասկածում եւ շեշետում՝ չնայած այդ անձը փակ քվեարկության արդյունքում 1 միավոր պակաս է ստացել, բայց տնօրինությունը որոշել է նրան հնարավորություն տալ շարունակել աշխատանքը բուհում:

Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն էլ «Հայկական ժամանակին» հայտնեց, որ բուհում վերջին անգամ ատեստացիա է անցկացվել 2017 թվականին: «Մինչեւ 5 տարի ժամկետով կնքվել են պայմանագրեր, որոնց ժամկետները, բնականաբար, լրացել են տարբեր տարեթվերի: Համավարակի պատճառով հետաձգվել են գործընթացները, եւ միայն այս ամսին հնարավոր եղավ անցկացնել դաշնամուրային, նվագախմբային եւ կամերային դեկանատներում դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմերի հետաձգված ատեստացիաները»,- ասաց նա:

Ռեկտորը նաեւ հայտնեց, որ հենց սկզբից որոշում է կայացվել ատեստավորում չանցկացնել բուհում դասավանդող ժողովրդական արտիստների համար: Հանդիպման են հրավիրվել 160 դասախոսներ, որոնք նվագախմբային եւ դաշնամուրային ֆակուլտետներում են դասավանդում: Վոկալ-տեսական ֆակուլտետի ատեստացիան կանցկացվի օգոստոսի 22-ից սկսած: «Հարցազրույցների ընթացքում արվել են առաջարկներ, քննարկվել են մի շարք ուսումնամեթոդական հարցեր: Խնդրում եմ հանդիպել մեր վաստակաշատ եւ փորձառու մասնագետների հետ եւ հարցնել, թե ինչ մթնոլորտում են ընթացել հարցազրույցները՝ միանգամայն խաղաղ եւ գործընկերային, 1, 2 բացառությամբ, ինչը բնական է 430 դասախոս ունեցող բուհում»- նկատեց Սոնա Հովհաննիսյանը:

Ռեկտորի համոզմամբ՝ նմանատիպ հարցազրույցները շատ օգտակար են երկուստեք: «Սրանք օրենքից բխող գործընթացներ են, որոնք անցկացվում են հայաստանյան բոլոր բուհերում, եւ  որոնցից կարող են դժգոհ լինել միայն մի քանի մարդիկ, որոնք վեր են դասում իրենց օրենքով պահանջվող կարգից: Կոնսերվատորիայի ներկայիս ղեկավարությունը խորապես հարգում եւ մեծարում է իր երախտավորներին, որոնք եղել եւ մնում են Կոնսերվատորիայի հարստությունը: Հակառակ մեղադրանքները պարզապես չեն համապատասխանում իրականությունը: Ցանկացած գնահատական սխալ է դիտարկել միայն մեկ դժգոհողի տեսանկյունից: Լսեք մյուսներին եւս եւ նոր միայն արեք եզրահանգումներ»,- եզրափակեց ռեկտորը:

Ավելի ուշ զրուցեցինք օրերս ատեստավորում անցած դասախոսների հետ: Կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դասախոս, կոնցերտմաստերության ամբիոնի դոցենտ Զառա Ղազարյանը հայտնեց, որ ամեն ինչ ընթացել է շատ հանգիստ եւ ջերմ մթնոլորտում. «Մեզ ատեստավորում էին մարդիկ, որոնք մեզ շատ վաղուց են ճանաչում, ծանոթ են մեր աշխատանքին, եւ մենք անգամ կարիք չունեինք մեր արածը ներկայացնելու, իրենք էին մեզ ներկայացնում»:

Զառա Ղազարյանը 20 եւ ավելի տարիների մասնագիտական փորձ ունի: Նշեց՝ դասախոսական կազմի մտավախությունը պայմանավորված էր նրանով, որ որ այս ձեւաչափով առաջին անգամ են ատեստավորվել: «Միշտ եղել է միայն թղթաբանության հանձնում, աշխատանքների եւ վերջին երեք տարվա կատարած հաշվետվության: Քանի որ առաջին անգամ էին անձնակազմի հետ հարցազրույցներ անցկացնելու, բնականաբար, մարդիկ լարվել էին»,- ասաց նա:

Դաշնամուրային ֆակուլտետի մասնագիտական դասախոս Զեմֆիրա Բարսեղյանն էլ, որը 66 տարվա մասնագիտական ստաժ ունի, մեր զրույցում ասաց՝ ատեստացիային գնացել է առանց որեւէ կաթիլ նեղվելու կամ մտահոգվելու: Դասախոսի խոսքով՝ պատրաստ է եղել ատեստավորման ցանկացած ընթացքի ու ցանկացած հարցի:

«Ինձ հետ կապված իրենք որեւէ խնդիր չունեցան: Կարծում եմ, որ եթե դա բոլորի համար է արվում, ուրեմն ես չպիտի վիրավորվեմ: Առաջին հերթին ես լավ մասնագետ եմ, երկրորդը, եթե որոշում կայացնեն, որ ես չպիտի աշխատեմ, դա էլ կընդունեմ: Իհարկե, եթե իմ փոխարեն գալու են իմացություն ունեցող, հանդուրժող ու էներգիայով լեցուն երիտասարդ մասնագետներ, որովհետեւ այս բնագավառում շատ բարդ է մանկավարժ լինելը, բոլորը չէ, որ տաղանդավոր ուսանողներ են, աննկարագրելի ջանք ու եռանդ է պետք»:

Բարսեղյանը նաեւ ասաց, որ դեռ անցյալ տարի, երբ խոսակցություններ կային ատեստացիայի մասին, մարդիկ ասում էին՝ դուք մեզ հարցեր եք տալու, բայց շատ հավանական է, որ մեզնից շատերը ճարտար լեզու չունեն, որ լիարժեք պատասխանեն, իր գործընկերների նման մոտեցումը դասախոսը սխալ է համարում: «Ի՞նչ է նշանակում ճարտար լեզու, եթե գիտելիք ունես, կարող ես քեզ ներկայացնել, եւ հետո, այնտեղ ոչ ոք քեզ չի պարտադրում ատենախոսություն գրել: Մարդկանց պրոֆեսիոնալ մակարդակն էլ պիտի բարձր լինի, եթե իրենք բուհում են դասավանդում»,- ասաց Բարսեղյանը:

Տպել
1510 դիտում

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել