Ասա՝ ով է ընդդիմությունդ... ինչո՞վ են հայտնի 8-րդ գումարման խորհրդարանում հայտնվելու շանս ստացած 36 պատգամավորները

Այսօր հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները Սահմանադրական դատարանում բողոքարկելու վերջնաժամկետն է: 

Ըստ նախապես արված հայտարարությունների՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ ՍԴ դիմում կներկայացնեն «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները: Այս գործընթացի զարգացումից է կախված նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանի ձեւավորման ժամկետը: Ամեն դեպքում, ըստ նախնական հաշվարկների, առաջին նիստը կարող է տեղի ունենալ հուլիսի 26-ին: 8-րդ գումարման խորհրդարանում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, կլինի 107 պատգամավոր, որից 36-ը՝ ընդդիմադիր:

Ստորեւ ներկայացնում ենք «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ցուցակներով անցողիկ տեղերում գտնվող պատգամավորների թեկնածուներին եւ նրանց վերաբերյալ որոշակի տեղեկություն:

Եվ այսպես, ովքե՞ր են լինելու «Հայաստան» դաշինքի ձեւավորած խմբակցության պատգամավորները, եթե, իհարկե, մանդատը վայր չդնեն՝ հօգուտ հաջորդների:

Առաջին համարը, ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն է: Քոչարյանն իր կենսագրության հատվածում նշել է՝ «Սիստեմա ԲՖԿ» անկախ տնօրեն:

Խորհրդարան անցնելու շանս է ստացել Իշխան Սաղաթելյանը: Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում ծնված դաշնակցականը եղել է Գեղարքունիքի մարզպետ, ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական, Բնապահպանության նախարարի խորհրդական: Պատմական գիտությունների թեկնածու է: Ունի 10 անշարժ գույք, որից 9-ը համատեղ սեփականություն են: Սաղաթելյանը Երեւանում ունի 2 բնակարան, իսկ Գեղարքունիքի Գեղամավան համայնքում՝ 8 հողամաս: Նա ունի նաեւ 8 մլն դրամանոց մատանի: Ըստ մամուլի հրապարակումների՝ հանդիսանում է 10.000 քմ տարածքով, Սեւանա լճի ափին գտնվող «Ծովասար Սեւան» ընտանեկան հանգստի համալիրի ներդրման իրականացնողը։ Համալիրի տնօրենը Իշխան Սաղաթելյանի հայրն է:

Պատգամավոր դառնալու նոր հնարավորություն է ստացել նաեւ գործող խորհրդարանում «Իմ քայլի» ցուցակով հայտնված Աննա Գրիգորյանը: Կապանցի պատգամավորը խորհրդարան անցավ ընդամենը վերջերս՝ «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո: Մանդատ ստանալուց անմիջապես հետո նա տեղափոխվեց հակադիր ճամբար՝ անդամագրվելով Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը: 

Սյունիքի նախկին մարզպետն, ի դեպ, հավակնում է լինել 8-րդ գումարման ամենահարուստ պատգամավորներից մեկը: Նա հայտարարագրել է 1 բնակարան Իսպանիայի Ալիկանտե քաղաքում, 2 բնակարան եւ 3 ավտոկայանատեղի՝ Երեւանի Դեմիրճյան փողոցում, 1 բնակարան եւ 1 հողամաս էլ՝ Վահագնի թաղամասում: Սյունիքի նախկին մարզպետն ունի տասնյակ միլիոն դոլարանոց արժեքով ժամացույցներ, արժեքավոր նկարներ:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ է, եւ 1 տարվա կտրվածքով նրա եկամուտը կազմել է 72 միլիոն դրամ։ Ի դեպ, նա նախկին ՀՀԿ-ական է, ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նախկին նախագահ:

Հաջորդիվ Արմեն Գեւորգյանն է: «Արինս գրուպ» ՍՊԸ գլխավոր տնօրենը: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մշտապես եղել է իշխանության մեջ՝ զբաղեցնելով փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները:

Հերթական անգամ պատգամավոր կարող է դառնալ նաեւ ՀՅԴ անդամ, դասախոս Լիլիթ Գալստյանը:

Հաջորդը ցուցակում կրկին դաշնակցական է՝  ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: Նա Աժ մի քանի գումարման պատգամավոր է: Ռուստամյանի պատգամավորական գործունեության ամենահայտնի դրվագը կապված է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանին տված հայտնի բնորոշման հետ:

Հիշեցնենք, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, Հրայր Թովմասյանը ասել էր՝ «ղալաթ են անում»: ԱԺ նիստերից մեկի ժամանակ անդրադառնալով Թովմասյանի այդ հայտարարությանը՝ Ռուստամյանը հայտարարել է. «Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում՝ չաթլախ, չնեղանաք»: Ավելի ուշ նա պարզաբանեց, թե «չաթլախ»՝ նշանակում է ճաք տված:

Պատգամավորական մանդատ կարող է ստանալ նաեւ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մինչ նախարար լինելը նա եղել է ՀՀ Զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, Արցախի պաշտպանության նախարար,  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ- պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

Սեյրան Օհանյանը Արցախյան պատերազմների մասնակից է, պահեստազորի գեներալ- գնդապետ:

Ընտրություններին մասնակցել է նաեւ 2017 թ.՝ «Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով: Ինչպես հայտնի է՝ դաշինքը չէր հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը:

Օհանյանին հաջորդում է է նախկին փաստաբան, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը: Նույնիսկ ԲՀԿ-ում եղած ժամանակ Վարդանյանը հայտնի էր որպես քոչարյանական թեւի ներկայացուցիչ:

Վերջինս մեկ այլ քոչարյանական պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ ԲՀԿ-ից հեռացվեց 2015 թ. հոկտեմբերի 8-ին՝ ԲՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի որոշմամբ: Պատճառն այն էր, որ երկու պատգամավորները, չենթարկվելով խմբակցության դիրքորոշմանը, բոյկոտեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների քվեարկությունը:

Արծվիկ Մինասյան.- ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչ է, մի քանի գումարման ԱԺ պատգամավոր: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիաների արդյունքում մի քանի անգամ հնարավորություն է ստացել նախարարի պորտֆել ստանալ: Եղել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, էկոնոմիկայի նախարար, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ :

Արթուր Ղազինյան.- «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահն է: 1999-2002 թթ. պաշտոն է զբաղեցրել Սահմանադրական դատարանի աշխատակազմում, 2004-2008 թթ.՝ ՀՀ Կառավարության աշխատակազմում, եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական:

Դաշինքի անցողիկ տեղերից մեկն էլ բաժին է ընկել ՀՅԴ երիտմիության անդամ Քրիստինե Վարդանյանին: Նա հայտնի է Կրթության նախկին նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ակցիաներից:

Գեղամ Մանուկյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական քաղաքական ծրագրերի տնօրենն է, պատերազմից հետո վարում էր Վազգեն Մանուկյանի ղեկավարած «17+» շարժման հավաքները: Մասնագիտությամբ թուրքագետ է:  

2018-ին, հակառակ խմբակցության որոշման՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկելու համար դաշնակցությունից հեռացված Աղվան Վարդանյանը ծնունդով Նախիջեւանի Գեմուր գյուղից է: Մոտոհրաձգային զորքերի պահեստազորի լեյտենանտ է։ Մի քանի անգամ պատգամավոր է եղել, Քոչարյանի իշխանության տարիներին նաեւ զբաղեցրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:

Խորհրդարանում առաջին անգամ որպես պատգամավոր հայտնվելու շանս է ստացել նաեւ 5-րդ ալիքի լրագրող Ագնեսա Խամոյանը: Նա աշխատել է նաեւ «Երկիր» թերթում եւ համանուն կայքում:

Խամոյանին հաջորդում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

Այնուհետեւ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն է: Վերջինս Սյունիքում վարչապետի դեմ ակցիաների ակտիվ մասնակից էր եւ անցնում էր այդ կապակցությամբ հարուցված քրգործով:

Հռիփսիմե Ստամբուլյան.- «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի այս թեկնածուն հայտնի է տուրիստական ոլորտից: Նա «Անրիվա տուր» ՍՊԸ տնօրենն է: Այս ընկերությունը զբաղվում է ինչպես զբոսաշրջային, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների բիզնեսով:  

Մանդատը վերցնելու պարագայում պատգամավոր կարող է դառնալ նաեւ ցուցակի 19-րդ համարը՝ Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը: Նա նախորդ տարեվերջին ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ քաղաքացիների միջեւ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում: Հիշեցնենք, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ԱԺ դիմաց ձվեր էին նետել  պատգամավորների ուղղությամբ, սկսվել էր հրմշտոց, հնչել էին հայհոյանքներ։

Ցուցակում 20-րդ՝ անցողիկ տեղում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանն է: Վերջինս կալանավորված է՝ ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

«Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակել էր մի ձայնագրությունը, որտեղ լսվում է ենթադրաբար Չարչյանի ձայնը, որը բժշկական կենտրոնի աշխատակիցներին ասում է, որ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում է եւ խնդրում է, պարտադրում անպայման մասնակցել ընտրություններին։ Ավելին՝ լսվում է նաեւ, թե ինչպես է զգուշացնում, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։

Չարչյանին հաջորդում է Ելենա Կիրակոսյանը՝ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի տնօրեն: Այլ տեղեկություն նրա մասին հայտնի չէ:

Փոխարենը՝  համացանցում անսպառ ինֆորմացիա կա ցուցակի հաջորդ համարի՝ ավելի շուտ նրա հոր՝ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) մասին: Պատգամավորի թեկնածու Դավիթ Սեդրակյանը «Դռագսման» ՍՊԸ բաժնետեր է: Նրան է պատկանում «Երեւան ցեմենտ» գործարանը: Կրտսեր Սեդրակյանը ՀՀԿ ցուցակով եղել է նաեւ Երեւանի ավագանու անդամ: Զբաղեցրել է Էրեբունի համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնը:

ԱԺ անցնելու հնարավորություն են ստացել նաեւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շրջապատի որոշ ներկայացուցիչներ:

Մասնավորապես, խոսքը նրա նախկին խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանի մասին է: Խաչատուրյանը «ԹիՔեյ Ընդ Փարթներս» ՓԲԸ բաժնետեր է, ֆինանսական եւ բանկային իրավունքի մագիստրոս:

Հաջորդ թեկնածուն նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն է՝ Վանաձորի պետական համալսարանի դասախոս է, ՀՅԴ անդամ, դոցենտ:

Նրան հաջորդում է Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ նրա օգնական եղած Արամ Վարդեւանյանը: Այժմ նա գրեթե բոլոր գործերով Քոչարյանի եւ նրա շրջապատի փաստաբանն է, «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրենը: Նախկինում աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ՍԴ-ում:

Այնուհետեւ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանն է, ապա ԵՊՀ դասախոս Մարիաննա Եփրեմյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, դասախոս Արթուր Խաչատրյանը:

Վերջին անցողիկ՝ 29-րդ տեղը բաժին է ընկնում ազգությամբ ասորի թեկնածուին՝ Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ 26-ամյա Զեմֆիրա Միրզոեւային:

Չնայած ընտրությունների արդյունքում դաշինքների համար անցողիկ՝ 7 տոկոսի շեմը չհաղթահարելուն՝ Սահմանադրության պահանջով խորհրդարանը կունենա նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքից 7 պատգամավոր:

Այս դաշինքի առաջին 7-նյակում են.

Արթուր Վանեցյան.- ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ: Վերջինս պատերազմից հետո անցնում է մի քրգործով՝ մեղադրվելով իշխանության յուրացումը եւ վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։ Վանեցյանը իր եկամուտներից եւ ունեցվածքից գրեթե ոչինչ չի հայտարարագրել, մեծ թվով բիզնեսներ, ըստ մամուլի հրապարակումների, գրանցված են հոր՝ Գագիկ Վանեցյանի անունով:

Տարոն Մարգարյան.- նշել է, որ չի աշխատում: Երեւանի նախկին քաղաքապետն է: Նրա դղյակների ու հարստության մասին նույնիսկ ֆիլմ էր նկարահանվել, իսկ հայտարարագրում գրեթե ոչինչ նշված չէ: Որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 ամառանոց Ջերմուկում, իսկ որպես շարժական գույք՝ «Mercedes-Benz S 450» մակնիշի ավտոմեքենա: Նշենք, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո Մարգարյանն ուներ 8 անշարժ գույք:

Աննա Մկրտչյան.- ՀՀԿ երիտմիության անդամ, Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի դուստրը:

Իշխան Զաքարյան.- Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ:

Հայկ Մամիջանյան.- ՀՀԿ անդամ, «Լույս» հիմնադրամի հետազոտությունների համակարգող:

Թագուհի Թովմասյան.- ԱԺ պատգամավոր է: 7-րդ գումարման խորհրդարանում է հայտնվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, խմբակցությունից դուրս է եկել պատերազմից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիրն է:

Տիգրան Աբրահամյան.- ՀՀԿ-անդամ է: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք եղել է ՀՀ նախագահի աշխատակազմ, «Հանրային կապերի տեղեկատվության կենտրոնի» փորձագետ, տնօրենի խորհրդական, այնուհետեւ Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական: «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրենն է:

Տպել
5899 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը