Երկրի հակառակ կողմը (2008-07-10)

26/01/2011 schedule14:27

Սկիզբը` նախորդ համարներում 31. Ի՞նչ են զգում հայրերը Զանգողը Վիկտորն էր. ասացի, որ ես ու Ֆրեդը ճաշում ենք միասին եւ իրեն էլ առաջարկում ենք միանալ։ Վիկտորը հաճույքով ընդունեց առաջարկը։ Երեքով հանդիպեցինք մեր հյուրանոցի նախասրահում։ Ես Վիկտորին ներկայացրի Ֆրեդին, Ֆրեդին ներկայացրի Վիկտորին։ Վերջինս ցավակցության խոսքեր ասաց, ապա նրանք իրար ամերիկյան տարբերակով մի երկու հարց տվեցին` «ուրդու տղա ե՞ս որ» տարբերակով։ Գիտեք արդեն, որ Վիկտորը Նյու Յորքից էր, բայց չեմ ասել, որ Ֆրեդը Նեբրասկա նահանգի տղա էր` Լինքոլն քաղաքից։ Ես ուշադիր հետեւում էի իմ երկու ամերիկացի բարեկամների զրույցին. արդյո՞ք նրանք ընդհանուր ծանոթներ կգտնեն, ինչպես տեղի է ունենում ցանկացած երկու հայաստանցիների առաջին հանդիպման ընթացքում։ Ինձ հուսախաբություն էր սպասում, քանի որ նրանց ամենաընդհանուր ծանոթը Ջորջ Բուշը դուրս եկավ, որի դեմ նրանք քվեարկել էին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Ֆրեդը առաջարկեց հենց հյուրանոցի ռեստորանում էլ ճաշել. մենք համաձայնվեցինք։ Ասաց, որ ինքը կիեւյան կոտլետ է ուզում ուտել. մենք էլ համաձայնվեցինք։ Ֆրեդը ասաց` կարմիր գինիով. մենք էլի համաձայնվեցինք։ Երբ արդեն նստած էինք սեղանի շուրջ եւ համտեսել էինք գինին, ես Վիկտորին հարցրի, թե ի՞նչ լուր ունի իր փոքրիկից։ Այս հարցը տալիս երեւի պետք է հիշեի Ֆրեդի հետ տեղի ունեցածը, այն, թե ինչու է նա հիմա Էդինբուրգում։ Բայց մի տեսակ մոռացել էի։ Վիկտորը ոգեւորված սկսեց պատմել, որ մի շաբաթից տանը կլինի ու կսիրի, անսահման կսիրի իր որդուն։ Ես երկար ժամանակ չէի էլ նկատել, որ Ֆրեդը մտքերի մեջ է ընկել։ Երբ նկատեցի, որոշեցի փոխել խոսակցության թեման, բայց Ֆրեդը թույլ չտվեց. - Ինչպիսի՞ն է հայր լինելու զգացողությունը,- անսպասելի հարցրեց նա ու շարունակեց,- մենակ թե գրքերում կարդացած բաներ չասեք։ Ես ու Վիկտորը իրար նայեցինք։ Այ քեզ հարց։ Հարց, որ տալիս է իր իսկ բնորոշմամբ` հայր չդարձած, բայց արդեն իսկ որդեկորույս մարդը, հարց. որին անհրաժեշտ է պատասխանել։ Որոշ անորոշությունից հետո Վիկտորի աչքերում կոնկրետություն զգացի, նա ասես գտել էր այդքան անսպասելի հնչած հարցի պատասխանը. - Հայր լինել, նշանակում է մեղավոր զգալ, սարսափելի մեղավոր զգալ երեխայիդ առաջ,- իր միտքը բարձրաձայնեց նա։ Մի պահ լռություն տիրեց. Վիկտորը ինքն էլ սկսեց մտածել իր ասածի շուրջ։ - Մեղավոր զգա՞լ, թե՞ մեղավոր լինել, - փորձեց ճշգրտել Ֆրեդը։ - Մի՞թե հնարավոր է մեկն առանց մյուսի, - Վիկտորի փոխարեն պատասխանեցի ես ու շարունակեցի,- հնարավոր չէ մեղավոր չլինել։ - Բայց հնարավոր է մեղավոր չզգալ, - նկատեց Ֆրեդը։ - Դու արդեն խոսում ես անմեղսունակի մասին. միայն անմեղսունակը կարող է իրեն մեղավոր չզգալ։ Բայց անմեղսունակը, իսկապես, նաեւ մեղավոր էլ չէ, որովհետեւ նա ի վիճակի չէ իրեն մեղավոր զգալ, - պարզաբանեցի ես։ Ֆրեդը ընդունեց իմ ասածը։ Վիկտորը, որ այս ընթացքում լուռ լսում էր, պայծառ դեմքով շարունակեց իր նախնական միտքը. - Բայց ես հանճարեղ ձեւակերպեցի. երբ մարդ նայում է որեւէ ուրիշ երեխայի, դա սովորական ուրախ զգացողություն է։ Երբ սեփական երեխայիդ ես նայում, անկախ նրանից` ուրախ ես, թե տխուր, սիրտդ պարտադիր ճմլվում է, դու քեզ մի տեսակ մեղավոր ես զգում... - Ինչի՞ համար,- հարցրեց Ֆրեդը։ - Ամեն ինչի, հենց թեկուզ նրա համար, որ չես կարողանում նրան սիրել այնքան, որքան սիրում ես. սա է հայրական զգացումը` մեղքի զգացում եւ այդ մեղքը քավելու հուսահատ ջանքեր. սա էլ քեզ հայրական սեր։ Ու երբեմն այդ սերը վատ է վերջանում։ - Ի՞նչ նկատի ունես,- հարցրի ես Վիկտորին։ Նա զարմացավ. - Դու չէի՞ր նախօրեին պատմում զավակ-կլոնների, ծնող-բռնակալների մասին։ Ես էլ ասացի, որ դրա հակառակ դրսեւորումն էլ կա հենց թեկուզ մեզ մոտ` USA-ում. թմրամոլության ու սանձարձակության մեջ կորչող ջահելների մի հսկայական շերտ։ Քո կարծիքով, դրա տակ ծնողական, ավելի կոնկրետ` հայրական զգացմունքների հանգո՞ւյց չի թաքնված։ Եւ գիտե՞ս պրոբլեմը որն է. երբեք չգիտես` օգո՞ւտ ես տալիս երեխայիդ, թե՞ վնաս։ Չգիտես` պատիժը ճի՞շտ որոշում է, թե՞ սխալ, որովհետեւ մի երեխայի դեպքում դա կարող է ճիշտ դուրս գալ, մյուսի դեպքում` սխալ։ Բայց ամենասարսափելին այն է, որ դու երբեք էլ չես իմանա` ճի՞շտ ես դաստիարակել երեխայիդ, թե՞ սխալ։ - Այդ ինչպե՞ս, - զարմացա ես,- մի՞թե չես կարող տեսնել` օրինավո՞ր մարդ է երեխադ, թե՞ ոչ։ - Ասենք թե օրինավոր մարդ է, դա քեզ համոզում է, որ դու նրան ճի՞շտ ես դաստիարակել։ Իսկ չե՞ս մտածում, որ դու նրա մեջ սպանել ես, ասենք, նկարչի կամ գրողի կամ էլ երաժիշտի հանճարը. կարո՞ղ ես համոզված լինել, որ այդպես չէ։ Ստիպելով նրան ջութակ նվագել` գուցե դու նրան զրկում ես նկարչի իր կոչումից, կամ չստիպելով ջութակ նվագել` չես օգնում, որ նա գտնի ջութակահարի իր կոչումը։ Չես կարող ասել. տարակույսները միշտ կտանջեն քեզ, ու դու միշտ քեզ մեղավոր կզգաս։ Կամ գուցե հանճարեղ նկարներ ստեղծելու համար նրան հերոի՞ն է հարկավոր։ Իսկ դու ուզո՞ւմ ես, որ քո երեխան հանճարեղ նկարիչ լինի։ Կամ դու ո՞վ ես, որ դա ցանկանաս կամ չցանկանաս. այս հարցերի հորձանուտում, ուզես թե չուզես, դու քեզ մեղավոր կզգաս։ Ֆրեդը շարունակում էր մտքերի մեջ լինել. - Ուրեմն ասում եք` հայր լինելու զգացողությունը երեխայիդ առաջ մեղավոր լինելու զգացողությո՞ւնն է. եթե այդպես է, ես էլ կարող եմ ինձ հայր համարել,- դառնացած ասաց նա։ - Գիտե՞ք ինչ, ինձ թվում է` այդ բանաձեւը բացատրում է այլ հարաբերություններ եւս, այսինքն` այլ դեպքերի էլ է բնորոշ։ Ասենք, ի՞նչ է նշանակում որդի լինել. նշանակում է մեղավոր զգալ ծնողներիդ առաջ, եղբայր` մեղավոր զգալ եղբորդ կամ քրոջդ առաջ, ամուսին` մեղավոր զգալ կնոջդ առաջ։ Եւ ի վերջո, ի՞նչ է նշանակում լինել մարդ. մեղավոր լինել Աստծո առաջ։ Կյանքն էլ այդ մեղավորության զգացումը հաղթահարելու, ապաշխարելու հուսահատ փորձ է. եւ մարդիկ իրենց առաջին մեղքը քավելու մղումով երբեմն ավելի մեծ մեղքեր են ստիպված լինում գործել,- ընդհանրացրի ես։ Վիկտորը ակնհայտորեն համաձայնվեց ինձ հետ. - Այո, մեղավորության զգացումից զերծ են միայն կովերը,- ասաց նա։ Ֆրեդը շարունակում էր պահպանել իր մտքի ուղղությունը. - Մի ժամանակ մարդը 800 տարի էր ապրում։ Հետո, ավելի ճիշտ` հիմա, կյանքի միջին տեւողությունը 60-70 տարի է։ Կգա մի ժամանակ, երբ մարդիկ մեռած կծնվեն. ինձ համար այդ ժամանակը եկել է,- էլի հառաչելով` ասաց նա։ Ես ուզում էի մխիթարանքի խոսքեր ասել, բայց չէի գտնում։ - Ֆրեդ, դու Նոր կտակարան ունե՞ս,- որոշ դադարից հետո ի վերջո հարցրի ես։ - Հիմա՞. ոչ, չունեմ։ - Եկեք մի գրախանութ կամ եկեղեցի գնանք. ես ուզում եմ երեքիս համար էլ Նոր կտակարան գնել։ Մենք վեր կացանք. ճաշի համար վճարեցինք գերմանական ձեւով։

Տպել
751 դիտում

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)