Home, թե՞ Rome. Եվրոպայի առաջնության եզրափակիչում կհանդիպեն Անգլիան և Իտալիան

Հուլիսի 11-ին Երևանի ժամանակով 23:00-ին Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում կհանդիպեն Անգլիայի և Իտալիայի հավաքականները:

Ճանապարհը դեպի եզրափակիչ երկու հավաքականների մոտ տարբեր էր, տարբեր էր նաև նրանց ցուցադրած ֆուտբոլը: Բայց մի բան ընդհանուր է. երկու թիմերն էլ ամենակայուն խաղն էին ցուցադրում առաջնության ընթացքում: 

Թե Իտալիայի, թե Անգլիայի հավաքականները խմբային փուլում ոչ մի գնդակ բաց չթողեցին, բայց եթե իտալացիներն այդ երեք խաղերում յոթ գնդակ խփեցին, ապա անգլիացիները միայն երկուսը: Փլեյ-օֆֆում երկու հավաքականները հայտնվեցին ցանցի տարբեր հատվածներում, ու եթե Իտալիայի համար ճանապարհը դեպի եզրափակիչ քարքարոտ էր, ապա Անգլիայի համար ցանցը շատ ավելի բարենպաստ էր:

Իտալիայի հավաքականի համար փլեյ-օֆֆ փուլը շատ բարդ սկիզբ ունեցավ: Խմբային փուլում Ռոբերտո Մանչինիի թիմն այնպիսի խաղ ցուցադրեց, որ շատերը թիմին միանգամից սկսեցին համարել չեմպիոնության ֆավորիտ: Բայց 1/8 եզրափակչում Ավստրիայի հավաքականն իտալացիներին երկնքից  իջեցրեց երկիր: Սկուադրա Աձուրան միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ հաղթահարել համառ ավստրիացիների դիմադրությունը: Փոխարենը, քառորդ եզրափակչում Իտալիան գեղեցիկ խաղով հաղթեց ՖՒՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Բելգիայի հավաքականին` դրանով վերջ դնելով կասկածամիտների այն տեսությանը, որ իտալացիները հաղթում են միայն միջակ թիմերի, իսկ առաջին լուրջ մրցակիցը նրանց պայքարից դուրս կթողնի: Կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը կարողացավ զրկել իտալացիներին իրենց գլխավոր զենքից` գնդակին տիրելուց, բայց Մանչինիի թիմը բնավորություն ցույց տվեց, հարմարվեց մրցակցի խաղաոճին ու կարողացավ գործը հասցնել հետխաղյա տասնմեկ մետրանոցների, որտեղ էլ հաղթանակ տարավ: Այդ խաղը ցույց տվեց, որ Իտալիան Մանչինիի գլխավորությամբ ոչ միայն գեղեցիկ ֆուտբոլ է խաղում, այլև ճկուն է և կարող է անհաջող զարգացումներով ընթացքով խաղում փոխվել ու պայքարել:

Անգլիայի հավաքականը փլեյ-օֆֆի հենց առաջին փուլում հանդիպեց Գերմանիայի ընտրանուն: Ոչ այնքան դիտարժան խաղում անգլիացիները հաղթեցին 2-0 հաշվով ու միանգամից դարձան եզրափակիչ դուրս գալու գլխավոր ֆավորիտը, քանի որ մյուս առաջատար հավաքականներն անակնկալ պարտություններ կրեցին: Ուկրաինայի հավաքականի հետ քառորդ եզրափակիչ խաղում (4-0) դժվարություններ եղան միայն առաջին կեսում, իսկ ահա կիսեզրափակչում Դանիան լուրջ խնդիրներ դրեց Գարեթ Սաութգեյթի թիմի առջև` առաջին անգամ այս առաջնությունում գրավելով անգլիացիների դարպասը: Բայց Երեք առյուծները պատվով դուրս եկան իրավիճակից, հավասարեցրին հաշիվը, մեծ առավելություն ունեին և լրացուցիչ ժամանակում կարողացան հաղթանակ կորզել: Ճիշտ է, տասնմեկ մետրանոցը, որի օգնությամբ անգլիացիները խփեցին երկրորդ գնդակը, խիստ կասկածելի էր և մեծ աղմուկ է առաջացրել, բայց հանդիպման ելքը փոխել հնարավոր չէ: Միգուցե Անգլիան, որն այս առաջնությունում գեղեցիկ խաղ չի ցուցադրում, արժանի չէր նման ձևով հաղթել Դանիային, սակայն ամբողջ առաջնության կտրվածքով ավելի կայուն թիմ դժվար է գտնել: Իսկ Դանիան միանշանակ արժանի է ծափահարությունների այն բանի համար, որ առաջնության առաջին խաղում տեղի ունեցածից հետո (Քրիստիան Էրիկսենի սիրտը կանգնեց խաղի ընթացքում, բժիշկները հրաշքով փրկեցին նրա կյանքը) կարողացավ համախմբվել ու, առանց իր առաջատարի շատ վստահ խաղ ցույց տալով, հասավ կիսաեզրափակիչ:

Եզրափակիչում հանդիպելու են երկու տարբեր խաղաոճերով հավաքականներ. իտալացիները սիրում են տիրել գնդակին ու գրոհել, գնդակ կորցնելիս անցնում են ուժեղ պրեսինգի: Անգլիացիները գործում են պաշտպանությունից, օգտագործում են իրենց հարձակվողների արագությունը հակագրոհների ժամանակ և չափազանց վտանգավոր են ստանդարտների ժամանակ: Ֆուտբոլասերների համար միգուցե առաջինն ավելի համակրելի է, բայց կարևորը վերջնական արդյունքն է:

Անգլիացի երկրպագուներ սիրում են պատեհ-անպատեհ օգտագործել it's coming home արտահայտությունը, այսինքն` ֆուտբոլը վերադառնում է տուն, իր հայրենիք, որտեղից որ սկիզբ է առել: Անգլիան մինչ այժմ մեկ անգամ էր եղել ֆուտբոլային խոշոր մրցաշարի եզրափակիչում` 55 տարի առաջ, ու նորից Ուեմբլիում: Այդ ժամանակ Անգլիան հաղթեց Գերմանիային ու դարձավ աշխարհի չեմպիոն: Թվում է` ֆուտբոլը երբեք այսքան մոտ չի եղել հայրենիք վերադառնալուն: Բայց իտալացի երկրպագուները պատասխանում են անգլիացիներին` it's coming to Rome` ակնարկելով, որ հայրենիքի փոխարեն գավաթը պետք է ուղևորվի Հռոմ: Իսկ home թե Rome կորոշի հանդիպումը: Երկու թիմերին էլ մեծ նվաճման համար ընդամենը մեկ քայլ է մնացել:

Տպել
1086 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ