Սիբիրյան խոցը մեծ տարածում երբեք չի ունենում. քաղաքացիները հանգիստ կարող են միս գնել. Ավետիսյան

Վերջին շրջանում ՀՀ Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում սիբիրյան խոցի դեպքեր են հաստատվել։ Հիվանդները ընդհանուր 11-ն են, որոնք հոսպիտալացվել են, իսկ վարակված խոշոր եւ մանր եղջերավոր անասունները՝ ոչնչացվել:

Սիբիրախտը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչի աղբյուր են հանդիսանում ինֆեկցիոն պրոցեսի տարբեր ընթացքներում գտնվող հիվանդ կենդանիները:

Առայժմ տվյալներ չկան՝ սիբիրյան խոցով հիվանդ կենդանիների մսի վաճառք եղել է, թե՝ ոչ:

Թե ինչ քայլեր են իրականացնում պատկան մարմինները՝ մեր զրույցում մանրամասնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

- Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին Հայաստանում սիբիրյան խոցի առումով, Գեղարքունիքում եւ Շիրակում արձանագրված դեպքերից հետո ի՞նչ զարգացումներ են եղել:

- Հիմա ամբողջությամբ կառավարելի է ե՛ւ Գեղարքունիքում, ե՛ւ Շիրակում: Մենք սահմանափակումներ էինք դրել այն համայնքներում, որտեղ սիբիրախտ էր գրանցվել եւ թույլ չէինք տալիս կաթ մթերել, բայց արդեն սահմանափակումները հանեցինք, որովհետեւ կենդանիների ամբողջ գլխաքանակը պատվաստվեց: Ըստ հրահանգի՝ պատվաստումից 3 օր հետո հանվեցին այդ սահմանափակումները:

Այս պահին իրավիճակը նորմալ է, նոր հիվանդ մարդիկ չունենք, անկած կենդանիներն էլ ամբողջությամբ այրվել են:

- ՍԱՏՄ-ն սիբիրյան խոց ունեցող կենդանիների մսի վաճառքի դեպքեր բացահայտե՞լ է:

- Դեպք չի բացահայտվել: Մինչեւ մեզ տեղյակ պահելը կենդանիները մորթվել են եւ այդ ամբողջ մսեղիքը բաժանվել է գյուղի մեջ, այսինքն՝ շուկա դուրս չի եկել: Երեւանում գրեթե անհնար է, որ հայտնվի, որովհետեւ մեծ մասամբ սպանդանոցային միս է վաճառվում: Շիրակի մարզում շրջայցեր ենք իրականացրել բոլոր շուկաներում եւ որեւէ կասկածելի մսեղիք չենք հայտնաբերել, նույնն էլ արվել է Վարդենիսում: Ես օրեր առաջ գնացել էի Մարտունու անասնաշուկան, որտեղ տեսուչների հետ շրջեցինք, եւ նրանք գրանցեցին, թե որտեղից են կենդանիները: Նայեցինք՝ արտաքին տեսքից հիվանդ կենդանիներ կան, թե ոչ:

- Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ սիբիրյան խոցի տարածումը: Այս պահին դրա տարածման վտանգ տեսնո՞ւմ եք:

- Սիբիրյան խոցը մեծ տարածում երբեք չի ունենում, դա հողային ինֆեկցիա է, կենդանիները վարակվում են առաջին հերթին հողից. կարող են նաեւ վարակվել հիվանդ կենդանիների հետ շփումից: Հիվանդ կենդանուց մարդը վարակվում է մորթելու ժամանակ եւ այդ մսեղիքը օգտագործելու ժամանակ: Այսինքն, գլոբալ տարածման խնդիր չկա, լոկալ տարածքներում են դրանք: Այս բոլոր կենդանիները վարակված են եղել երաշտի հետեւանքով: Մենք միշտ պիտի պատրաստ լինենք, երբ երկրում երաշտ կա, սիբիրախտի դեպքեր են լինելու:

2012 թ. ավելի մեծ բռնկում ենք ունեցել Վարդենիսում, մի քանի գյուղերում դեպքեր են եղել: Եթե չեմ սխալվում 62 մարդ էր հիվանդացել: Նման դեպքում որեւէ պատվաստանյութ 100 տոկոսանոց էֆեկտիվություն չունի, բայց սիբիրախտի պատվաստանյութը համարվում է լավագույններից մեկը, որի էֆեկտիվությունը 88- 90 տոկոս է: Հակացուցված է պատվաստել միայն հյուծված կենդանիներին եւ հղիության 7- 9-րդ ամսվա ընթացքում գտնվող կենդանիներին: Այսինքն, կա ինչ-որ գլխաքանակ, որոնց վրա պատվաստանյութը կամ չի ազդում, կամ օբյեկտիվ պատճառներով չեն պատվաստվում: Երաշտի դեպքում սիբիրախտով վարակվելու հավանականությունը բավականին բարձրանում է:

- Վերջին շրջանում Հայաստանում որքա՞ն կենդանի է սիբիրախտով վարակվել:

- Գեղարքունիքում 24 խոշոր եւ 11-12 մանր եղջերավոր կենդանիներ են վարակված եղել, իսկ Շիրակի մարզում՝ 2 խոշոր եւ 3-4 մանր եղջերավոր:

- Տեսչական մարմինն ի՞նչ քայլեր է իրականացնում սիբիրյան խոցի հնարավոր տարածումը կանխելու համար:

- Վարդենիսի տարածաշրջանում կան վայրեր, որտեղ հիվանդ կենդանիներ են թաղվել ժամանակին, եւ դրանց տեղը ոչ ոք չգիտի: Սիբիրախտի հարուցիչը ցուպիկ է, որը պատիճ է առաջացնում եւ հողի մեջ հնարավոր է 100- 150 տարի գոյատեւի ու նպաստավոր պայմանների դեպքում անցնի կենդանու օրգանիզմ: Մենք առաջին հերթին թույլ չտվեցինք, որ անկած կենդանիները մորթվեն: Երկրորդը քայլը՝ թույլ չտվեցինք նաեւ, որ այդ գյուղերից կաթ մթերվի: Իսկ ամենակարեւորը կենդանիների դիակներն այրվեցին ու թաղվեցին, եւ ախտահանվեց այդ հատվածը:

- Կա՞ն հատուկ նշաններ, որից անասնապահները կարող են հասկանալ, որ կենդանին սիբիրյան խոց ունի եւ կանխել դրա տարածումը:

- Ցավոք, սիբիրախտ հիվանդությունը արագ, գերարագ եւ կայծակնային ընթացք ունի: Կայծակնայինի ընթացքում չեն հասցնում որեւէ կլինիկական նշաններ ի հայտ գալ, կենդանին սատկում է: Արագի եւ գերարագի դեպքում կենդանիները հյուծված են լինում, ինչպես բոլոր հիվանդությունների ժամանակ: Առաջին հերթին ուշադրություն պետք է դարձնել տենդին, կենդանիները բարձր ջերմություն են ունենում եւ հնարավոր է, որ բնական անցքերից արյունահոսություն լինի, լորձաթաղանթային տեսքն էլ է փոխվում: Եթե տեսնում ենք, որ կենդանին բարձր ջերմություն եւ ընկճվածություն ունի՝ պարտադիր պետք է դիմել անասնաբույժին:

Շատ հաճախ անասնապահները ինքնագործունեությամբ են զբաղվում եւ փորձում են կենդանիներին բուժել՝ լսելով, որ կարելի է ինչ-որ հակաբիոտիկ ներարկել: Բայց այս դեպքում մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենում: Եղել են նաեւ կենդանիներ, որոնք ինչ-որ հիվանդության նշաններ են ունեցել, եւ շատ արագ կանխել ենք, բուժումներ ենք իրականացրել: Եթե արագ ընթացքով է գնում՝ չի բացառվում, որ համապատասխան բուժումը նաեւ օգնի, եւ կենդանին առողջանա: Բայց երբ տեսնում ենք անկած կենդանի, որի բոլոր անցքերից արյունահոսություն կա, այդ դեպքում պարտադիր պետք է դիմել թե՛ համայնքի անասնաբույժին, եւ թե՛ տեսուչներին, որպեսզի հանկարծ այդ կենդանուց մարդ չվարակվի ու չփորձեն այդ կենդանուն մորթել:

- Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ, երբ մարդը կենդանուց վարակվում է սիբիրախտով կամ ուտում է սիբիրախտով հիվանդ կենդանու միս:

- Մենք այս պահին ունենք միայն հիվանդության մաշկային տեսակը: Սեւ վերքեր են առաջանում: Ոչ մի դեպքում չի կարելի այդ վերքերին ձեռք տալ, պետք է դիմել մասնագետներին եւ բուժում սկսել: Հիվանդությունը բուժվում է մարդկանց մոտ, եթե մաշկային է լինում:

- Պարո՛ն Ավետիսյան, քաղաքացիները կարո՞ղ են խանութներից առանց մտավախություններ ունենալու միս գնել:

- Իհարկե, քաղաքացիները հանգիստ կարող են միս գնել, հատկապես այն դեպքում, երբ մսավաճառներից պահանջում են 5-րդ ձեւը, որ կենդանին սպանդանոցային մորթ է անցել եւ QR կոդով ստուգում են, որ դա տրված է վերջին 3 օրերի ընթացքում:

Տպել
2012 դիտում

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Բաքվում ԵՄ դեսպան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է