Երկրի հակառակ կողմը (2008-07-12)

26/01/2011 schedule18:11

Սկիզբը` նախորդ համարներում 32. Խոնավ է Էդինբուրգը Նոր Կտակարանի մեր փնտրտուքը երկար չտեւեց. ծեր գրավաճառը ուրախությամբ եւ հանդիսավորությամբ մեզ տվեց մի-մի գրպանի Կտակարան։ Նա ափսոսանքով էր ասում, որ հիմա երիտասարդությունը քիչ է կարդում, իսկ Աստվածաշունչ կամ Նոր Կտակարան` առավել եւս։ Վիկտորը խոստովանեց, որ վերջին անգամ այս գիրքը ձեռքն է վերցրել 10 կամ 15 տարի առաջ, բայց մինչեւ վերջ չի էլ կարդացել։ Մինչ մենք կանգնած էինք գրախանութում, ես փնտրեցի-գտա ու բարձրաձայն կարդացի. «Երանի~ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի հագենան»։ Վիկտորը վիզը ձգեց, նայեց, թե որ էջից եմ կարդում, բացեց այդ էջը, նայեց, թերթեց, թերթեց ու էլի բարձրաձայն կարդաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք եւ այս թթենուն ասեք` արմատախիլ եղիր եւ տնկվիր ծովի մեջ, նա իսկ կհնազանդվի ձեզ»։ - Տղերք, գիտե՞ք, որ սերիական մարդասպաններն էլ են սիրում մեջբերումներ անել Աստվածաշնչից,- հեգնական հարցրեց Ֆրեդը։ - Աստված ոչ ոքի չի արգելում իրեն աղոթել, եւ յուրաքանչյուր ոք միշտ էլ ապաշխարելու հնարավորություն ունի, - Ֆրեդին ի պատասխան ասաց ծեր գրավաճառը։ - Իհարկե, դուք ճիշտ եք, կոլեգա,- գրավաճառին պատասխանեց Ֆրեդը եւ դուրս եկավ։ Ես վճարեցի գրքերի համար, ու մենք հետեւեցինք նրան. շուտով հայտնվեցինք մի մեծ հրապարակում, որ եզերվում էր հինավուրց, մամռակալած պատեր ունեցող, աշտարակավոր շենքերով, որոնց երկայնքով սրճարաններ էին շարված։ Մենք տեղ զբաղեցրինք դրանցից մեկում եւ սուրճ պատվիրեցինք։ Վիկտորը ինձ առաջարկեց մակագրություն թողնել իր Նոր Կտակարանի վրա առ այն, որ ես այսինչ թվի այսինչ օրը այդ գիրքը նվիրեցի իրեն։ Ես հրաժարվեցի. հո չէի՞ կարող կեղծ անունով ստորագրել Սուրբ Գրքի վրա։ Իսկ Վիկտորի առաջ բացահայտվելը իսկական թիթիզություն կլիներ` «գաղտնի, ի լուր աշխարհի» սկզբունքի անպատեհ իրագործում։ - Ե՞րբ ես Փարիզ մեկնում,- հարցրեց ինձ Ֆրեդը։ - Չգիտեմ։ Գուցե վաղը, գուցե մյուս օրը,- պատասխանեցի ես։ - Դեմ չե՞ս լինի, եթե քեզ ուղեկցեմ։ - Իհարկե` ոչ,- ուրախացած ասացի ես։ - Ուրեմն, եկ վաղը գիշեր մեկնենք,- առաջարկեց Ֆրեդը եւ պատճառաբանեց,- խոնավ է Էդինբուրգը։ - Պայմանավորվեցինք,- ասացի ես ու դիմեցի Վիկտորին,- գալի՞ս ես մեզ հետ։ - Չէ, պարոնայք. կներեք, բայց ես` New York, New York,- Սինատրայի նման երգեց նա։ Փարիզ գալու Ֆրեդի որոշումը ինձ համար շատ հաճելի էր։ Մենք ահագին մտերմացել էինք, եւ համատեղ ճանապարհորդությունը խոստանում էր առնվազն ձանձրալի չլինել։ Նա իր վրա վերցրեց ինքնաթիռի տոմսեր եւ հյուրանոց պատվիրելու գործը։ Որոշեցինք հաջորդ օրը ծաղիկներ դնել Կետրինի գերեզմանին, ապա այցելել նրա ծնողներին։ Էդինբուրգից Փարիզ ինքնաթիռները թռչում են մի քանի ժամը մեկ, այնպես որ` տոմս գնելը առանձնապես դժվար չէր։ Ավելին, թռիչքից մի քանի ժամ առաջ կարելի էր ինտերնետով տոմս գնել` ուղղակի ծիծաղելի գներով, մանավանդ եթե խոսքը գիշերային թռիչքի մասին է։ Ֆրեդը այս գործից գլուխ հանում էր. ասաց, որ եթե բախտներս բերի, կարելի է տոմս գնել, ասենք, հինգ եվրոյով։ Առաջ անցնելով` ասեմ, որ նա 30 եվրոյով տոմս պատվիրեց գիշերը ժամը 03.45-ին նախատեսված թռիչքի համար։ Բայց դա տեղի ունեցավ թռիչքից հինգ ժամ առաջ, երբ մենք վերադարձել էինք Կետրինենց տնից։ Սկզբից մենք գնացինք գերեզմանատուն. Ֆրեդը վարդերի մի մեծ փունջ դրեց Կետրինի շիրիմին։ Մենք լուռ կանգնած էինք գերեզմանի առաջ, ու Ֆրեդը ասաց. - Գիտե՞ս, հավատս չի գալիս, որ սա իրականություն է... Ես ոչինչ չասացի, բայց իմ հավատն էլ չէր գալիս, որ սա իրականություն է. որ ես` հեռու իմ հայրենիքից, իմ ընտանիքից, իմ ընկերներից, իմ պայքարից, մի անծանոթի հետ հարգանքի տուրք եմ մատուցում մի ուրիշ` օտար ու անծանոթ մարդու հիշատակին։ Կետրինի ծնողները մեզ ընդունեցին սիրալիր եւ քաղաքավարի։ Ալանը տուն եկավ մեզնից հետո եւ, իմանալով, որ մեկնում ենք Փարիզ, խոստացավ Քվենտինին զանգել` ինձ օգնելու հորդորներով։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան։ Մենք ճաշեցինք Կետրինենց տանը, հրաժեշտ տվինք նրանց ընտանիքին, վերադարձանք իմ հյուրանոց։ Նախասրահում հանդիպեցինք Վիկտորին. նա ասաց, որ մեզ էր սպասում` հրաժեշտ տալու համար։ Մենք մի քիչ նստեցինք, թեյ խմեցինք, հետո Ֆրեդը ասաց, թե գնում է ինտերնետով տոմս կպցնելու։ Ես էլ ինտերնետում մի քիչ քչփորելու ցանկություն հայտնեցի։ Վիկտորը մեզ բարի ճանապարհ մաղթեց, մենք էլ` իրեն։ Տոմս կպցնելու համար Ֆրեդից 1 ժամ պահանջվեց։ Եթե մի քիչ էլ համբերեինք, հնարավոր է ավելի էժան գնեինք նույն տոմսը, բայց այդ գինն էլ մեզ ձեռնտու էր։ Տոմսի հարցը լուծելուց հետո Ֆրեդը գնաց իր հյուրանոց, ես էլ բարձրացա իմ սենյակ։ Ֆրեդի հյուրանոցը օդանավակայանի ճանապարհին էր, եւ որոշեցինք, որ ես տաքսի վերցնեմ ու ժամը երկուսին մոտենամ իրեն։ Այդպես էլ արեցի։ Օդանավակայանում բարեհաջող անցանք անձնագրային ստուգումը, մնացած ստուգումները ու բարձրացանք ինքնաթիռ։ Շուրջ մեկ ժամից մեր օդանավը վայրէջք կատարեց Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում։ Էլ ո՞ւմ անունով պետք է կոչվեր Փարիզի օդանավակայանը, եթե ոչ Շառլ դը Գոլի։ Եթե չլիներ դը Գոլը, Փարիզի օդանավակայանը որեւէ մեկի անունով չպիտի կոչվեր, այնպես, ինչպես Վիեննայի կամ Էդինբուրգի օդանավակայանները որեւէ մեկի անունով չեն կոչվում։ Մենք տաքսի վերցրեցինք եւ մեկնեցինք Ֆրեդի պատվիրած հյուրանոցը, որ գտնվում է Փարիզի կենտրոնական մասերում` անաղմուկ մի փողոցի վրա։ Ներս մտանք ու մոտեցանք գործավարի կանգնակին. - Can I help you?,- մեր «bonjure»-ին պատասխանեց մի թմբլիկ, բացարձակ անմեղ կապույտ աչքերով մի աղջիկ։

Տպել
912 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը