Փորձարկելու նպատակով Հայաստան է ներմուծվել քուինոայի (սագախոտի) չորս սորտի սերմնացու

15/07/2021 schedule19:57

Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը բարձրացնելու նպատակով, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) տարածաշրջանային ծրագիր է իրականացնում չորս երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Որպես արտադրության այլընտրանք փորձարկելու նպատակով՝ Հայաստան է ներմուծվել քուինոայի (սագախոտի) չորս սորտի սերմնացու:

Ծրագրի նպատակն է ընտրված երկրներում բարելավել սերմնաբուծական համակարգերը և զարգացնել ազգային կարողությունները սերմերի բավարար մատակարարում ապահովելու, որակի վերահողության ապահովման համար՝ սերմերի հավաստագրման համակարգերի կատարելագործում և զարգացում։:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, որում ասված է.

«Բարձրորակ, դիմացկուն սերմերի հասանելիությունը բարելավելու նպատակով, միջոցառումներն ուղղված են նոր սորտերի փորձարկմանը և ներդրմանը, ինչպես նաև տեղական սորտերի վերակենդանացմանը, որը կբարձրացնի կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղական բնակչության դիմակայունությունը», - նշեց ՊԳԿ   հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, «Այս առումով, նախագիծն արձանագրում է տարածաշրջանում պարենային համակարգերի վերափոխման առաջին քայլը՝  հասնելու առավել կայունության, բարելավելու պարենային անվտանգությունը, գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների և մրցունակության բարձրացման համար»:

Ծրագրում ընդգրկված մյուս երկրներն են՝ Ղըրղըզստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Տաջիկստանը, որոնք բոլորն էլ կանգնած են կլիմայի փոփոխության նմանատիպ ռիսկերի առաջ, քանզի այդ երկրների գյուղատնտեսական արտադրանքը մեծապես կախված է ոռոգումից, եղանակային պայմաններից, գենետիկական ռեսուրսների պատշաճ կառավարումից, հողերի և ջրերի կառավարումից: 

Այս առումով, սերմնաբուծական համակարգերը և կլիմայի փոփոխությունը, որոնք ազդում են այս երկրներում պարենային անվտանգության և գյուղական աղքատության վրա, գյուղատնտեսական արտադրանքի խոցելիության հիմնական խնդիրն են:

Հետևաբար, այս նախագիծը նաև աջակցում է բարձրորակ և դիմացկուն սորտերի սերմերի օգտագործմանը`սելեկցիայով զբաղվողներին և սերմարտադրողների կարողությունները հզորացնելու միջոցով` կլիմայադիմացկուն սերմնաբուծական համակարգերի ապահովման համար:

Այս գարնանը ծրագրի շրջանկաներում Հայաստան են ներմուծվել քուինոայի չորս սորտերի սերտիֆիկացված սերմեր (Blanca de Juli, INIA 420 Negra Collana, INIA 415 Pasankalla և Kankolla): Շուրջ 1200 մ2 ընդհանուր մակերեսի վրա մայիսին ցանք է կատարվել: Հողակտորները գտնվում են Շիրակի մարզի Ախուրյանի, Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի, Արմավիրի մարզի Էջմիածին և Արարատի մարզի Դարակերտ համայնքների տարածքներում: 

Ծրագրի հիմնական գործընկեր ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ուշադիր հետևում է բույսերի աճին և պլանավորված ագրոտեխնիկական չափումների արդյունավետ իրականացման գործընթացին:

«Քուինոայի այս սորտերը փորձարկվելու են երկրի ագրոէկոլոգիական գոտիներին հարմարեցնելու նպատակով ՝ կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության ռազմավարության համատեքստում՝ որպես արտադրության այլընտրանք ներառելու համար, որը, քվինուայի բարձր սննդարար արժեքի շնորհիվ, կնպաստի ընտանեկան գյուղացիական տնտեսությունների պարենային անվտանգության բարելավմանը», - նշեց «Սերմերի գործակալության» տնօրեն՝ Դավիթ Բաբայանը:

Քուինոան սննդի այլընտրանքային աղբյուր է  հանդիսանում պարենային անբավարարությունից տառապող երկրների համար: Այն միամյա, ծաղկող բույս է, որը հիմնականում մշակվում է սննդում օգտագործվող սերմեր ստանալու համար,  որոնք հարուստ են շատ հատիկներից ավելի մեծ քանակությամբ  անփոխարինելի ամինաթթուներով,  դիետիկ մանրաթելերով, B խմբի վիտամիններով և սննդային հանքանյութերով: Այն նաև զերծ է սնձանից, ուստի կարող է այլընտրանք հանդիսանալ ցելյակիա հիվանդություն ունեցող մարդկանց համար: Այն ընդունակ է հարմարվելու տարբեր էկոլոգիական միջավայրերին և կլիմայական պայմաններին: Բույսը դիմացկուն է երաշտի, աղքատ հողերի և բարձր աղիության նկատմամբ, այն կարող է աճել ծովի մակարդակից մինչև չորս հազար մետր բարձրության վրա և կարող է դիմանալ ըստ ցելսիուսի՝ - 8-ից մինչ 38 աստիճան ջերմաստիճաններին:

Ծրագիրը հաշվի է առնում կառավարության ոլորտի ներկայիս քաղաքականությունը և ռազմավարությունը և ծրագրի ավարտից հետո այդ գործընթացի շարունակականությունը երաշխավորելու համար՝ ինտեգրվելու է դրա շարունակական զարգացման գործողություններին»:

 

 

 

Տպել
5721 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է