Սահմանադրական դատարանը հետաձգեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի գործով նիստը

Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ Սահմանադրական դատարանը հետաձգեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի գործի դատաքննությունը: Նոր նիստի օր է նշանակվել հուլիսի 29-ը: Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից:

Գործի դատաքննությունը պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 11:00-ին, գրավոր ընթացակարգով:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օրենքի համապատասխանությունը որոշելու համար ՍԴ դիմել էր ապրիլի 22-ին. նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները եւ փորձագիտական կարծիքները հանգեցրել էին այն եզրակացության, որ օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Նշենք, որ վերոնշյալ օրենքը բուհական և գիտական համայնքներում եւս խիստ քննադատության առարկա էր դարձել: Մի շարք կառույցներ՝ Հանրային խորհուրդը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ԵՊՀ ուսանողական խորհուրդը, ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը, Մարդու իրավունքների պաշտպանը եւ այլ գիտակրթական կառույցներ շեշտում էին, որ օրենքի որոշ դրույթներ ոտնահարում են բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը: Դժգոհություններն առավելապես վերաբերում էին ռեկտորների ընտրության եւ Հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համամասնությանը (Խորհրդի 9 անդամներից 5-ը պետք է ներկայացնեին կառավարությունն ու կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը)։

Հավելենք, որ ՍԴ-ում վիճարկվում է նաեւ կառավարության մայիսի 4-ի որոշումը, որով պետք է կրճատվեին հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 բուհերից 3 բուհերի (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան) հոգաբարձուների խորհրդի կազմը՝ 32 անդամից դառնալով 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում կառավարությունն ու նախարարությունը 13 ներկայացուցիչ պետք է ունենային, իսկ պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու էին 7-ը: Դատաքննության օրը նշանակված է ավելի շուտ՝ հուլիսի 27-ին:

Վերջերս հայտնել էինք նաեւ, որ ԵՊՀ-ում առաջացած ճգնաժամը լուծելու համար(ԵՊՀ-ն տեւական ժամանակ է չունի ռեկտոր, ռեկտորի ժ/պ Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմում է գրել, լուծարվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը), ձեւավորվել է ժամանակավոր խորհուրդ, որը պետք է կատարի այն նույն լիազորությունները, ինչ հոգաբարձուների խորհուրդը:

Ստացվում է, որ ԵՊՀ ժամանակավոր խորհուրդը հոգաբարձուների խորհրդի անդամներին նշնակելու հարցում եւս սպասում է ՍԴ որոշումներին՝ խորհրդի անդամների թվակազմն ու համամասնությունը որոշելու համար:

Տպել
1105 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)