Երևան
12 °C
Մայր բուհը շուտով կունենա ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար: «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն՝ արդարադատության նախարարի հրամանով օրեր առաջ ձեւավորվել է ժամանակավոր խորհուրդ, որը կկատարի այն նույն լիազորությունները, ինչ հոգաբարձուների խորհուրդը, այդ թվում՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը:
3 անդամից բաղկացած ժամանակավոր խորհուրդը 6-ամսյա ժամկետում պետք է նաեւ նշանակի հոգաբարձուների խորհրդի անդամներ: Եթե ինչ-ինչ պատճառներով հոգաբարձուների խորհուրդը անդամների կեսից ավելիի չափով չի համարվում ձեւավորված, 102-ամյա մայր բուհը կարող է լուծարվել:
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն տեւական ժամանակ է չունի ռեկտոր, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն էլ հրաժարականի դիմում է գրել մայիսի 23-ին: Ռեկտորի ընտրություն իրականացնող, ինչպես նաեւ ռեկտորի ազատման դիմումն ընդունող մարմինը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, եւս նույն օրը լուծարվեց, որովհետեւ խորհրդի 32 անդամների կեսը արդեն լիազորությունները դադադերցնելու դիմում էր գրել, իսկ խորհրդի նիստը կարող է իրավազոր լինել, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեր զրույցում հայտնեց, որ ԵՊՀ ժամանակավոր խորհրդի կազմում ընդգրվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Մոտ մեկ շաբաթ առաջ է ձեւավորվել ժամանակավոր խորհուրդը, քանի որ «Հիմնադրամների մասին» օրենքով, եթե հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունները դադարեցնելու պահից 2 ամսվա ընթացքում չի ձեւավորում հոգաբարձուների խորհուրդ, արդարադատության նախարարը նշանակում է 3 հոգուց բաղկացած ժամանակավոր խորհուրդ: Խորհուրդն իրականացնում է նույն այն լիազորությունները, որոնք վերապահված են հոգաբարձուների խորհրդին՝ միաժամանակ միջոցներ ձեռնարկելով ձեւավորելու նոր խորհուրդ»,- նշեց նա:
Հարցին՝ իսկ ինչպես, ինչ ընթացակարգով է իրականացվել անդամների ընտրությունը, Լուսինե Գրիգորյանը նշեց, որ «Հիմնադրամների մասին» օրենքում ժամանակավոր խորհրդի անդամների նշանակման որեւէ ընթացակարգ, ընտրության չափանիշ սահմանված չէ: Այդտեղ ուղղակի ամրագրվում է 3 հոգուց բաղկացած ժամանակավոր խորհուրդ ստեղծելը, ինչը հիմք վերցնելով՝ անդամներին նշանակել է արդարադատության նախարարը: Ժամանակավոր խորհուրդն իր լիազորություններն անմիջապես կդադարեցնի նոր խորհրդի ձեւավորումից հետո:
Ի պատասխան այն հարցին, արդյո՞ք ժամանակավոր խորհրդի առաջին գործը լինելու է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հրաժարականի դիմումը հաստատելն ու նոր ռեկտորի պաշտոնակատար նշանակելը, Լուսինե Գրիգորյանը նշեց հետեւյալը.
«Ժամանակավոր խորհուրդն ունի այն բոլոր լիազորությունները, որն իրականացնում է հոգաբարձուների խորհուրդը, այդ թվում՝ կառավարիչ-պաշտոնակատարի դիմումը հաստատելու, նոր ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցը»:
Հարցին, թե երբ է լինելու ԵՊՀ ժամանակավոր խորհրդի առաջին նիստը, Լուսինե Գրիգորյանը պատասխանեց, որ խորհրդի անդամներն իրենք են որոշում օրը, դա հստակեցվելուց հետո տեղեկությունը հնարավոր կլինի գտնել կրթության նախարարության կամ ԵՊՀ կայքերում:
ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը եւս նշեց՝ օրը հայտնի լինելու դեպքում նախարարությունը հանրությանն անպայման կհայտնի:
Մամուլում, սակայն, տարածվում է տեղեկություն, որ առաջին նիստը կայանալու է այս ուրբաթ:
ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը նշեց, որ ինքը նույն տեղեկությունը լսել է մամուլից եւ համալսարանի միջանցքներից: Նիստը ուրբաթ օրը նշանակելը նրա կարծիքով պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանի վճռով հուլիսի 8-ին դադարեցվում են ռեկտորի պաշտոնակատարի լիազորությունները: Էմին-Տերյանը, սակայն հավելեց՝ եթե իհարկե ռեկտորի պաշտոնակատարը չի բողոքարկել վճիռը:
Դատարանի վճիռը բողոքարկելու, առաջին նիստի օրվա մասին հետաքրքրվեցինք նաեւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանից: Նա ասաց, որ դատարանի վճիռն արդեն բողոքարկել է Վճռաբեկ դատարան, իսկ ուրիշի նիստերից ինքը տեղյակ չէ:
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ ժամանակավոր խորհուրդը մտադիր է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, որը, սակայն, ըստ մամուլի, չունի ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտ պրոֆեսորի կոչում:
Նրանից, սակայն, չհաջողվեց պարզաբանում ստանալ. հեռախոսազանգերին նա չպատասխանեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT