Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրած 16 ՔՊ-ականները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 16 անդամներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ: Սա նշանակում է, որ ցուցակի առաջնային հատվածում տեղ զբաղեցրած պատգամավորի այս թեկնածուները այլ պաշտոններ են ստանձնելու: 

Ստորեւ ներկայացնում ենք ինքնաբացարկ հայտնած անձանց եւ նրանց պաշտոնները. 

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՔՊ ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա իշխող ուժի վարչապետի թեկնածուն է:

Իր մանդատից հրաժարվել է նաեւ գործող խորհրդարանաի նախագահ Արարատ Միրզոյանը: Թե ինչ պաշտոն է ստանձնելու Միրզոյանը, դեռեւս հայտնի չէ: 

Ցուցակի 3-րդ համարը ներկայացնող Լիլիթ Մակունցը, որ գործող խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, առաջիկայում կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Ցուցակի չորրորդ համարը՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որ ըստ մամուլում տեղ գտած լուրերի, առաջիկայում նշանակվելու է փոխվարչապետ, եւս ինքնաբացարկ է հայտնել:

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ենթադրվում է, որ նա որոշել է պահպանել գործադիրում իր պաշտոնը:

Ինքնաբացարկ ներկայացնողների թվում են նաեւ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը, Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Նարեկ Մկրտչյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Ինքնաբացարկի դիմումների համար ԿԸՀ կողմից տրված ժամկետը սպառվում է վաղը՝ 18:00-ին: Չի բացառվում, որ մինչ այդ լինեն այլ ինքնաբացարկներ եւս:

Հիշեցնենք, 8-րդ գումարման խորհրդարանում ՔՊ-ն ունենալու է 71 մանդատ: 

Տպել
8535 դիտում

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան