Երևան
12 °C
2020 թ. փետրվարից Հայաստանում իր աշխատանքներն է սկսել Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամը («Էնթերփրայզ Արմենիա»): Կառույցին այս ընթացքում դիմել է մոտ 600 գործարար: ՆԱԿ-ի հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ ներգրավելն ու ներդրողների համար խոչընդոտները վերացնելն է: Ամեն դեպքում ներդրումների առումով դժվարություններ դեռ առկա են, որի մասին օրեր առաջ նշել էր նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Թե ինչ իրավիճակ է հայաստանյան ներդրումային դաշտում՝ մեր զրույցում մանրամասնել է Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանը:
- Պարո՛ն Օհանեսյան, ի՞նչ է առաջարկում ձեր ղեկավարած հիմնադրամը ներդրողներին, ինչո՞ւ պետք է դիմեն ձեզ:
- Ներդրումների աջակցման կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից մեկ պատուհան սկզբունքով, որտեղ ներդրողը կարող է դիմել եւ համապարփակ տեղեկատվություն ստանալ թե՛ ներդրումային դաշտի մասին, թե՛ այլ գործառույթների, թե՛ ինչպես սկսել բիզնես Հայաստանում: Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրողին, ապա նա մոտենում է մեզ, համապատասխան աշխատակցին ներկայացնում է ներդրումային ծրագիրը, այնուհետեւ գծվում է ճանապարհային քարտեզ, թե որ ոլորտն է հետաքրքիր, ինչպես բացել ՍՊԸ, ինչպես գրանցել կազմակերպություն, տարածքի ընտրության հետ կապված հարցեր եւ այլն: Այնուհետեւ մենք չենք դադարեցնում շփումը ներդրողի հետ, շարունակում ենք ամբողջ ճանապարհին քայլել իր հետ ու նպատակն է նրան բերել վերաներդրման: Խնդիրն այն է, որ շատ հաճախ ներդրողները չգիտեն, որ գերատեսչությունից հետո ուր դիմել, եւ դա նորմալ երեւույթ է: Դրա համար զարգացած եւ զարգացող երկրներում գոյություն ունեն այնպիսի կառույցներ, ինչպիսին մենք ենք, որոնք ներդրողին կողքին են:
- Ընտրություններից հետո ներդրողների մոտ անորոշությունները վերացե՞լ են:
- Ես մեր կառույցը համարում եմ ապաքաղաքական: Իհարկե, որոշ մարդիկ ունեին մտահոգություններ, բայց ասել, որ մեծ տարբերություն ենք զգացել՝ այդպես չէ: Այո, հետընտրական իրավիճակից հետո մի փոքր շարժն ավելի շատ է, բայց լուրջ ներդրողը, լուրջ բիզնեսմենը շատ լավ վերլուծական հմտություններ ունի կամ վերլուծող թիմ ու կարողանում է հասկանալ, որ քաղաքականությունն այդքան էլ կապ չունի այդ հարցերի հետ:
- Ընդհանուր քանի՞ ներդրումային ծրագիր կա ձեր կենտրոնում: Ամենախոշոր ներդրումային ծրագիրը, որ քննարկվում է, գումարային ի՞նչ չափի է հասնում, եւ առհասարակ որքա՞ն գումարից սկսած ներդրումների դեպքում պետք է դիմել ձեր կենտրոնին:
- Մեր կենտրոնի բացման մասին ազդարարվելուց ի վեր դիմել է 600 գործարար, որոնց տրամադրվել է խորհրդատվություն: Որոշ մասը ստացել են այդ խորհրդատվությունը եւ գնացել են մտածելու, որոշների համար այլ հարցեր կան՝ ֆինանսավորում եւ այլն: «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից աջակցություն է ստացել կամ ներկայումս վարվում է շուրջ 70 ներդրումային ծրագիր՝ ընդհանուր նախատեսված ավելի քան 1.5 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումային ծավալով: Դրանցից շուրջ 20-ը արդեն իսկ մեկնարկել են, եւ տվյալ ծրագրերի մասով նախատեսվող ներդրումները կազմում են ավելի քան 220 մլն ԱՄՆ դոլար։ Ամենախոշոր ներդրումային ծրագիրը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարների:
Մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ չենք սահմանում ներդրման չափ: Մեզ համար ներդրողը ներդրող է՝ դա կլինի 1000 դոլարի, թե միլիոնավոր դոլարների՝ տարբերություն չկա, մենք սպասարկում ենք բոլորին:
- Հիմնականում Հայաստանում գործարարներին ո՞ր ուղղություններով է առաջարկվում ներդրում իրականացնել:
- Այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ում կան մի քանի ուղղություններ, որոնք հետաքրքիր են ներդրողներին, եւ իրենք են ընտրում որտեղ ներդնել իրենց գումարը. մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտը, մշակող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տեքստիլի ոլորտը եւ բնակարանաշինությունը:
- Կենտրոնի հիմնական շահառուն օտարերկրյա՞ ներդրողներն են, թե՞ հայաստանյան:
- Ե՛վ օտարերկրյա, ե՛ւ մեր տեղացի ներդրողներին խորհրդատվություն ենք տրամադրում: Բոլորի մոտ խնդիրները նույնն են:
- Նախօրեին հանդիպեցիք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ՝ ներդրումների խոչընդոտների հարցով: Ի՞նչ կարգի խոչընդոտներ են լինում ներդրողների համար, լուծելի՞ են դրանք, թե՞ ոչ:
- Որոշ դեպքերում արհեստական են, որոշ դեպքերում ներդրողի չիմացության պատճառով են, թե որտեղ պիտի դիմել: Հաճախ մեր գերատեսչություններն ունենում են բազմաթիվ դիմումներ եւ դրա պատճառով երկարում է մարդկանց պատասխանը կամ թույլտվությունները, հաճախ բյուրոկրատական խնդիրներ են լինում. պատասխանելով ներդրողին՝ ոչ, առանց հանդիպելու ու բացատրելու, թե ինչն է խնդիրը, կամ ինչը կարելի է ուղղել, որ «ոչը» դառնա «այո»: Նաեւ կան քաղաքական որոշման հարցեր: Հանդիպման ժամանակ վարչապետի կողմից հնչեց հստակ հանձնարարականներ՝ հստակ ծրագրերի շուրջ քննարկել, ու շատ շուտով մենք կտեսնենք արդյունքները:
- Վարչապետի պաշտոնակատարն ի՞նչ խնդիր է դրել կառույցի առաջ:
- Սպասարկել բոլոր ներդրողներին, վեր հանել խնդիրները, ներկայացնել Կառավարությանը եւ ծրագրերի շուրջ որոշում կայացնել: Նաեւ ամենակարեւոր առաքելություններից մեկն է՝ օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք քարոզարշավներ ենք իրականացնելու արտերկրում, որտեղ բիզնես հանրությանը կներկայացնենք ՀՀ ներդրումային դաշտի գրավչությունը ու կփորձենք այդպիսով ներդրումներ բերել: Մենք ունենք նաեւ ստորագրած հուշագրեր արտերկրի մեր համանման կառույցների հետ եւ բավականին լուրջ աշխատանք ենք ծավալել մեր ու օտարերկրյա դիվանագիտական կորպուսների հետ: Մեր առջեւ դրված է նաեւ հետներդրումային սպասարկումը: Այսինքն այցելում ենք այն օտարերկրյա ներդրողներին, որ այսօր գոյություն ունեն ՀՀ-ում. անկախ նրանից՝ իրենք խնդիր ունեն, թե ոչ, պահում ենք մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի տանենք այդ կազմակերպություններին վերաներդրման:
- Հայաստանյան շուկան շատ փոքր է, ու հաճախ հենց դա է որպես ներդրումային ուղղություն քիչ գրավիչ դարձնում, նաեւ անվտանգային խնդիրներ կան: Ներդրողներին ի՞նչ է տալիս Հայաստանը, որը չեն տալիս ուրիշները:
- Շուկան փոքր է, կա նման խնդիր, բայց դա նաեւ կախված է ներդրողի արտադրության ծավալներից: Բացի դրանից ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, իսկ դա մուտք է ահռելի շուկա՝ առանց մաքսատուրքի, առանց հարկային բեռի: Այսինքն մենք ներդրողներին բացատրում ենք, որ այստեղ արտահանելուն միտված արտադրություն դնելով՝ հնարավորություն ունեն դուրս գալու ահռելի մեծ շուկա՝ Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Բելառուս, իսկ դա միանշանակ գրավչություն է: Անվտանգության խնդիրը, կարծում եմ, բիզնեսի համար չպետք է առաջնահերթություն լինի, քանի որ ցանկացած երկրում ցանկացած պահի կարող է ցնցում լինել:
Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են
«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան
Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր
Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը
Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային
Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան
Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են
Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ
Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)
Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան
Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»
Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան
Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում
Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված
Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր
Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին
Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին
Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)
Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ
14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում
Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը
Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին
Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է
Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու
Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ
© 2024 Հայկական ժամանակ