Ինչու էր Աստված ուզում էս ճրագը մարեր, չգիտեմ․ Գեղաձոր գյուղում տրակտորի անիվի պայթունից տանտերերը վնասներ են կրել

23/07/2021 schedule00:12

Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնքում Ֆերոյանների տան բակում կայանած տրակտորի անիվի պայթյունից առաջացած օդի ալիքն այնքան հզոր է եղել, որ ջարդուփշուր է արել ոչ միայն նրանց տան դռների ու պատուհանների ապակիները, այլեւ հարեւանների տներին է վնաս հասցրել: Կան նաեւ մարմնական վնասվածքներ ստացածներ։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 21-ին:

Գյուղում բոլորը զարմացած են, ասում են՝ առաջին անգամ են նման բան տեսնում, որ անիվի պայթունը ավերածությունների պատճառ դառնա։ 30-ամյա Հրանտ Ֆերոյանը ժամը 17։45-ի մոտակայքում փորձել է տեղից շարժել կայանած տրակտորը։ Պատմում է՝ մեքենան շարժի է գցել բանալու միջոցով, բայց թե դրանից հետո ինչ է եղել, Հրանտը չի հիշում։

221666399_1914214595422747_6967338834152882441_n.jpg (486 KB)

«Աշխատացրել էինք մեքենան, գյուղի ջրի կետն էինք մաքրում, ցեխոտվել էր, բերել էի տուն, որ լվանայի, հետո «խոդ» տվեցի, շարժիչը միացրի, որ տեխնիկան հետ շրջեմ. ճանապարհի վրա էր կանգնած, ու էլ բան չեմ հիշում։ Մեկ էլ հիշում եմ արդեն, որ ինձ հիվանդանոց էին տանում»,- մեզ հետ զրույցում պատմեց նա ։

Տրակտորը գյուղի միակ տեխնիկան է, գնվել է համայնքապետարանի միջոցներով 2019 թվականին։ 3-4 օր առաջ անվադողերից մեկը խնդիր է ունեցել, նորով են փոխարինել։ Հրանտն ասում է՝ փոխելուց հետո երկու օր օգտագործել են, ոչ մի խնդիր չի եղել։ Նույն այդ անիվը հետո պայթել է: Մեկ ու կես ամիս է՝ ինչ նա է վարում տրակտորը։ Կազմակերպությունը, որից գնել են տրակտորը, Հրանտի խոսքով՝ այն ստուգում է, երբ որ լրանում է դրա օգտագործման 1750 ժամը․ «Սահմանված ժամկետը հենց լիանում է, կանգնացնում ենք, մինչև իրենք գան և ստուգեն։ Սա ստուգել են, օգտագործվել է արդեն 1980 ժամ։ Ինքը նոր մեքենա էր, 2019 թվականին են ձեռք բերել»,- ասաց նա։

221375574_180548967319412_3289772466995585662_n.jpg (524 KB)

Տրակտորի ակի պայթունի հետևանքով Հրանտը սալջարդեր է ստացել, գլխուղեղի ցնցում, ձեռքի վնասվածք ու քերծվածքներ։ Նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերել են Ապարանի և Արագածոտնի բժիշկները, հետո տեղափոխել Երևան։ Այստեղ հետազոտվելուց հետո նույն օրն էլ դուրս է գրվել։

Թե պայթունն ինչպես է եղել, չի հիշում նաև Հրանտի կինը՝ Սոնա Ֆերոյանը: Մեզ հետ զրույցում Սոնան պատմեց. «Փոքր տղաս դուրս վազեց, ես էլ հետեւից գնացի, որ նայեմ մեքենա չգա, ուշադիր լինի։ Հասա իր մոտ, ձեռքը բռնեցի ու ես էլ ոչինչ չեմ հիշում, միայն որ փոշի էր ու ուժեղ ձայն։ Սկեսուրիս գյուղի բժշկուհին սիստեմա էր միացրել, իր գնալուց 15 րոպե հետո եղել է պայթունը»:

221567505_1161657200985329_447079400258816798_n.jpg (429 KB)

Հրանտի մայրը՝ Արևիկ Ֆերոյանն էլ ասաց՝ պայթունի ձայն չի լսել, իրեն թվացել է ջահն է պոկվում առաստաղից։ «Հեռախոսով էի խոսում մյուս հարսիս հետ, աղջիկ թոռս լաց եղավ, վախեցա, գրկեցի իրեն ու չգիտեի՝ որ սենյակը մտնեմ, ուր գնամ, ոչինչ չէի հասկանում։ Հետո հասկացա, որ ամբողջ տունը ապակիներով է լցված, հետո պատուհաններին նայեցի, երևաց՝ դուրսն ամբողջությամբ փոշի էր, ոչինչ չէր երևում։ Ամուսինս էլ բաղնիքից պայթունի պահին է դուրս  եկել, բայց պատուհանին չէր մոտեցել,  եթե մոտենար հետևանքները վատ կլիներ»,- կատարվածը նկարագրեց տիկին Արեւիկը: 

220252830_2805060946473488_6788850932290902961_n.jpg (388 KB)

Պայթյունի ձայնը լսել են ոչ միայն Գեղաձոր գյուղի բնակիչները, այլ նաև հարևան համայնքների։ Ընտանիքը պատմում է՝ դեպքի օրը իրենց տուն հարյուրավոր մարդիկ էին եկել տարբեր գյուղերից։ Բոլորն էլ զարմացած են եղել՝ ինչպես է պայթյունը տեղի ունեցել։ Սոնայի մայրը մեզ հետ զրույցում պատմեց՝ իրենք ապրում են գյուղի վերջում, պայթյունի ձայնը լսել են, սկզբում թվացել է, թե կրակոցներ են․ «Ռուսական ռազմաբազան մեզ մոտ է, էնտեղից միշտ կրակոցների ձայն է լսվում, էս անգամ էլ մտածեցինք՝ իրենք են, նորից կրակում են, բայց զանգեցին, ասեցին՝ աղջկաս տան դիմաց պայթուն է եղել։ Արագ հավաքվեցինք ես, ամուսինս ու մյուս աղջիկս, եկանք, որ երեխուս տեսնեինք, տարել էին հիվանդանոց։ Այդ պահին իրենց տուն մտնել անհնար էր, փոշի, մեխեր ու ապակու կտորներ էին ոտքի տակ, տեղ չկար շարժվելու»: Նա նույնպես նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից։ Պայթյունից ստացած հարվածի հետևանքով վնասվել է նրա ձեռքը, բժիշկներն այն վիրակապել են։

222002497_310769110780006_1352136139154006250_n.jpg (398 KB)

Պայթյունի հետևանքով ամբողջությամբ վնասվել է Ֆերոյանների սենյակների դռների ապակիները։ Դրսի և ներսի պատուհանների ապակիները։ Պայթյունի հետևանքով առաջացած օդի ալիքը վնասել է նաև նրանց «Նիվա» մակնիշի մեքենան։ Տրակտորն ամբողջությամբ վնասված է։ Վնասներ է կրել նաև նրանց հարևանը, որի տունը գտնվում է մի քանի մետր այն կողմ․ «Ես Երևանում էի թոռանս մոտ, զանգեցին ասեցին՝ Հրանտենց տունը պայթել է, արագ տաքսի կանչեցի, եկա։ Կոտրվել է իմ տան մի պատուհանի ապակին, մեկ էլ թոռանս տան (ինքն էստեղ էլ տուն ունի)։ Հիմա հագուստ եմ քաշել վրան, որ անձրև գա, չլցվի տուն, մինչև տեսնենք՝ ինչ կլինի։ Փառք Աստծո, հարևանիս մահ չեկավ»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆերոյանների հարևան Գուզալեվան։ Նրա խոսքերով՝ Հրանտը բոլոր հարևաններին միշտ օգնել է, հասել է, երբ օգնություն է պետք եկել․ «Ինչի էր ուզում Աստված էս ճրագը մարեր, չգիտեմ»։

221161747_199052195505116_7161542151045649760_n.jpg (218 KB)

222069427_366138458197610_4810945115430265788_n.jpg (313 KB)

Պայթյունից անմիջապես հետո Ֆերոյանների տուն է եկել Գեղաձոր գյուղի համայնքի վարչական ղեկավար Սմբատ Պետրոսյանը։ Մեզ հետ զրույցում Պետրոսյանը պատմեց ՝ ինքը նույնպես ձայն լսելով մտածել է, թե ռուսական ռազմաբազան է կրակում, հետո երևացող փոշուց հասկացել է՝ մի բան այն չէ․ «Եկանք, տեսանք՝ անիվը չկա, կտորները տարբեր տեղեր էին տարածվել։ Երկու օր առաջ գործ էինք արել, մաքրել էինք գյուղի ջրի կենտրոնը, որ գյուղը ջուր ունենա, մեքենան ցեխոտվել էր, ռադիատորը փչացել էր, դա փոխեց, հետո ուզում էր լվանալ, բայց տրաքել էր։ Հրաշքով է փրկվել, գուցե ուրիշը լիներ, ողջ չմնար»։ Ըստ նրա՝ առայժմ չեն կարող ասել, թե անիվի պայթունի պատճառը որն էր, բայց նշում է՝ տրակտորը մինչև այդ աշխատել է քարքարոտ, ժայռոտ վայրերում ու ոչ մի խնդիր չի եղել։

216920666_1165734360577316_6612630195206536577_n.jpg (373 KB)

Հիմա Գեղաձոր գյուղում բոլորը սպասում են արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների կողմից իրականացվող փորձաքննության պատասխանին՝ պարզելու համար հանելուկը։ Մինչ այդ Պետրոսյանի խոսքով՝ համայնքը ամեն ինչ կանի, որպեսզի օգնի ընտանիքին, որը թե նյութական, թե ֆիզիկական վնասներ է կրել․ «Գուցե ավագանու նիստ անենք վնասի չափը որոշենք և օգնություն տրամադրենք, բայց մեր ուժերի չափով ամեն ինչ կանենք, որ օգնենք»,- ասաց համայնքի ղեկավարը:

222014191_183313347183448_6085340003210370718_n (1).jpg (474 KB)

Տպել
3273 դիտում

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա