Հարկային բեռը պետք է ավելի շատ կրի խոշոր բիզնեսը. պատգամավորը դրական է գնահատում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշը

2021 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով արձանագրված 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի 9 տոկոսից ավելի աճը դրական եմ համարում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այսօր հրապարակել է առաջին կիսամյակի դրությամբ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 584 մլրդ 440 մլն 174 հազար դրամի հարկեր եւ տուրքեր:

Ըստ Եղիշե Սողոմոնյանի՝ եթե 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի 9 տոկոսից ավելի աճը համեմատենք այս ժամանակահատվածում տնտեսական աճի հետ, որը 4 տոկոսից մի փոքր ավելի է, ապա ցուցանիշը դրական կարելի է համարել:

«Կարծում եմ, որ երկրում հարկային բեռը պետք է ավելի շատ կրի խոշոր բիզնեսը, իսկ փոքր ու միջին բիզնեսի ուղղությամբ հարկային քաղաքականությունը պետք է ավելի մեղմ լինի, որպեսզի հնարավորություն տրվի նրանց զարգանալու»,- ասաց նա:

Հարցին՝ օրինաչա՞փ է, որ երկրի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է, Սողոմոնյանը պատասխանեց. ««Գազպրոմ Արմենիայի» հարկերը գազի սպառումից են կախված։ Եթե սպառումը ավելանում է, դրանից բխող հարկերն էլ են աճում: Այսինքն՝ այստեղ արդյունավետ աշխատանքով չէ պայմանավորված աճը, այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սպառմամբ»:

Անդրադառնալով «Գրանդ Տոբակոյի» վճարած հարկերի էական նվազմանը՝ պատգամավորն ասաց, որ դրա մասին եզրակացություն անելու համար պետք է ուսումնասիրել ընկերության շրջանառությունը, հասկանալ՝ այդ ընթացքում պակասե՞լ է այն, թե՞ ոչ. «Նաեւ պետք է ուսումնասիրել շրջանառության կառուցվածքը եւ հասկանալ ՀՀ տարածքում իրացման ծավալներն ու դրսի իրացման ծավալները: Կարծում եմ՝ հիմնական պատճառը արտահանման ծավալների նվազումն է: Ըստ իս՝ ներքին շուկայում հարկային մուտքերը չպետք է նվազած լինեն»:

Դիտարկմանը՝ վառելիք ներմուծող 2 ընկերությունների վճարած հարկերը նվազել են այն դեպքում, երբ այս տարի բենզինի գինն էականորեն ավելի բարձր է, Սողոմոնյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ վճարած հարկերի նվազման պատճառը մրցակցությունն է: Բենզինի գնի բարձրացումը ոչ թե պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով, այլ միջազգային շուկայում վառելիքի թանկացմամբ: Իսկ նրանց կողմից վճարված հարկերը կախված են ձեռք բերման եւ վաճառքի գների տարբերությունով: Քանի որ շուկայում 3-րդ խաղացող կա, «Ռան-Օյլը», որն ավելի ցածր գին է առաջարկում, քան այդ 2 ընկերությունները, հավանական է, որ իրենց մոտ մարժայի կրճատում է եղել, ինչն էլ հարկերի նվազման պատճառ է դարձել»:

Տպել
2178 դիտում

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը