Կորյունը շատ քաջ էր. այս գիշեր հակառակորդի կրակոցից զոհված 18-ամյա զինվորը 6 ամսվա ծառայող էր

Այս գիշեր Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողներից Կորյուն Հարությունյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր: 18 տարեկան Կորյունը բանակ էր զորակոչվել այս տարվա փետրվար ամսին:

Նա ընտանիքի ամենափոքրն էր, իրենից բացի՝ երեք մեծ քույր ունի: Հարազատներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց՝ ընտանիքը շատ է ցանկացել տղա երեխա ունենալ: Երկար տարիների պայքարից հետո ծնվել է Կորյունը: Սովորել է Հրազդանի Խ. Աբովյանի անվան N1 ավագ դպրոցում, 12 տարի սովորելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարան, մի քանի ամիս այնտեղ սովորելուց հետո զորակոչվել էր բանակ։

Ադրբեջանական կողմի սանձազերծած մարտական գործողությունների ժամանակ Կորյունը խիզախորեն պահել է իրեն վստահված դիրքը ու ծառայակցի և հրամանատարի հետ կյանքի գնով պայքարել թշնամու դեմ:

«Կորյունը շատ քաջ էր, վախկոտ չէր: Միշտ հպարտորեն ասում էր՝ գնում եմ հայոց բանակ ծառայեմ ու հետ վերադառնամ: Ասում էր՝ ցանկացած տղա էլ պետք է գնա և ծառայի: Բանակի մասին շատ էր խոսում: Շատ խրոխտ հայացք ուներ, կայուն էր, վճռական: Ընկերասեր էր, իրեն շատ հարգում ու սիրում էին, շատ համեստ էր, երբեք ավելորդ բան կամ արտահայտություն իրեն թույլ չէր տա: Շատ հարգալից էր բոլորի նկատմամբ: Դասընկերների կողմից շատ սիրված էր: Հենց ինքը բացակայում էր դասերից, արդեն բոլորը տեղեկություն ունեին իր մասին՝ ինչո՞ւ չի եկել, ո՞ւր է: Սա մեծ ցավ է, շատ մեծ ցավ»,- մեզ հետ զրույցում ասաց Կորյունի ֆիզիկայի ուսուցչուհի Մարիամ Սարգսյանը:

18-ամյա տղան 15 օր առաջ մեկ շաբաթով եկել էր արձակուրդ: Նրա հետ կապ հաստատել հարազատները չեն կարողացել երեկ գիշերվանից:

Հիշեցնենք՝ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ըստ պաշտպանության նախարարության՝ ընթացել են տեղային մարտեր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

Ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմը 3 զոհ, 4 վիրավոր ունի։

Մերի Խաչատրյան

Տպել
6804 դիտում

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ