Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Հեղափոխության ընթացքում Եվրոպայից Հայաստան եկած անգլիացի կենսաթոշակառու Մայքլ Կամիոնկոն 3 տարի այստեղ բնակվելուց հետո իր համար նոր զբաղմունք է գտել: Անգլիայում ծնված, մեծացած, 14 տարի Կալիֆորնիայում, 19 տարի Փարիզում բնակված անգլիացին որոշել է այստեղ գրախանութ բացել: Տարբեր աշխատանքներով զբաղվելուց հետո իր համար հին գրքերի աշխարհը բացահայտած Մայքլը հիմա էլ ցանկանում է հայ հասարակությանն այդ աշխարհին ծանոթացնել:

«Երբ ես հեռացա Ֆրանսիայից այստեղ գալու համար, բերեցի իմ բոլոր գրքերը, որոնք ունեի. շուրջ 2 հազար գիրք, որոնք անգլերենով, ֆրանսերենով են: Դրանք շատ հին գրքեր են, և ես որոշեցի բերել ինձ հետ այստեղ, որովհետև գիտեի, որ մարդիկ դրանց չեն կարող Հայաստանում հանդիպել կամ գնել: Որոշեցի ստեղծել իմ խանութը կամ փոքրիկ թանգարանը: Եվ հիմա Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանի մոտ ունեմ իմ սեփական փոքր, բայց առաջին խանութը, որտեղ կան տարբեր ժանրերի հին գրքեր: Հուսամ կգտնեմ այստեղ մարդիկ, ովքեր հետաքրքրված են նման գրքերով և սիրում են անգլերեն կամ ֆրանսերեն գրքեր»,- մեզ հետ զրույցում պատմեց Մայքլ Կամինկոն:

227853481_2396905687119949_7716176533217931132_n.jpg (176 KB)

Ամենահին գիրքը, որ Կամիոնկոն ունի, 16-րդ դարի է, կան նաև 17-րդ դարի գրքեր. դրանք արժեն 100 դոլար, կախված, թե որ ժանրն է և ինչի մասին է: Որոշ գրքեր ուղղակի կարդալու համար են, որոշները որպես հավաքածու ունենալու: Կան նաև ատլասներ ու քարտեզներ: Նրա մոտ առկա գրքերից մեկը արժե 1000 դոլար: Կա նաև Նյու Յորք քաղաքի առաջին քարտեզը՝ 1500 դոլար: 

«Օրինակ կրոնի մասին հին գրքերը թանկարժեք չեն, իսկ ճամփորդության կամ գրականության մասին գրքերը ավելի արժեքավոր են: Կրոնինը այդքան էլ թանկարժեք չեն, որովհետև մարդիկ դրանք չեն կարդում և շատ չեն գնում: Իսկ, օրինակ, աճպարարարության մասին գիրքը ևս ավելի արժեքավոր է: Շատ գրքեր ունեմ, որ արժեն 500 դրամ, դրանք սովորական գրքեր են, կան 1000-ից մինչև 4000 դրամ արժեցող գրքեր, բայց կան նաև հին գրքեր, որոնք ավելի թանկ են և 300 տարվա են: Գրքերի գինը մեծ մասամբ կախված է նաև հեղինակի հայտնի լինելուց, կամ որ գիրքը առաջին հրատարակությունն է, դա արդեն նշանակում է, որ գիրքն ավելի արժեքավոր է, քան նրա մեջ եղած պատմությունը»,- ասաց Կամիոնկոն:

227460726_798501357513537_2010631604333590943_n.jpg (216 KB)

Այս բոլոր գրքերը անգլիացին գնել է Ֆրանսիայից, Փարիզի People’s home խանութից, որտեղ նրա խոսքերով՝ մարդիկ գնում և վաճառում են իրենց գրքերը: Ասում է՝ Ֆրանսիան աշխարհի կենտրոնն է գրքի բիզնեսում: Իր գրախանութը նա անվանել է Հին գրքերի աշխարհ (Old Books world): Հետագայում գուցե անվանումը փոխի: Երեկ արդեն գրախանութն ունեցել է իր առաջին հաճախորդը: Մայքլի խոսքով՝ դեռևս չի կարողանում հասկանալ և չգիտի, թե հայ ժողովուրդը ինչ գիրք է ուզում և ինչ է նախընտրում: Նրա համար իր գրախանութը Հայաստանի տարբերվող վայրերից է. «Ես ուզում եմ ունենալ նաև  Bookshop gallery, որտեղ մարդիկ կարող են գալ, տեսնել, գնել, զրուցել ու քննարկել, որովհետև Հայաստանում, բացի թանգարաններից, ուրիշ այդպիսի վայրեր չկան»:

228713960_510287976715038_2812602574428973482_n.jpg (188 KB)

69-ամյա կենսաթոշակառուի համար Հայաստանն ապրելու համար ամենալավ վայրերից մեկն է. ժողովուրդն ընկերասեր է, եղանակը հիանալի: Նրա խոսքերով՝ այստեղ հեշտ է ու ավելի լավ: Հեղափոխության ամիսներին Հայաստան ժամանած Մայքլը զբոսաշրջիկի կարգավիճակով էր ապրում, նա յուրաքանչուր վեց ամիսը մեկ ստիպված էր լինում դուրս գալ երկրից և վերադառնալ որպես զբոսաշրջիկ: Հայաստանում կեցության իրավունք նրան կարող էր տրամադրվել միայն այն դեպքում, երբ այստեղ աշխատանքային պայմանագիր ունենար կամ կամուսնանար, բայց Կամիոնկոն կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակի պատճառով ավելի երկար է մնացել այստեղ: Հայ ժողովրդի հետ կիսել է նաև պատերազմական օրերն ու նոր ընտրությունները:

Հիմա, երբ այստեղ բացել է իր սեփական բիզնեսը, նրան տրվել է կեցության իրավունք (resident visa). «Ես եկա Հայաստան, երբ ապրիլ ամիսն էր, դա ամենալավ ժամանակներն էր, մթնոլորտը ֆանտաստիկ էր, ես հաճույք էի ստանում: Մարդիկ աջակցում էին նոր վարչապետին, դա իրոք շատ խաղաղ էր, բոլորը երջանիկ էին, երգում էին փողոցներում: Իհարկե, պատերազմից հետո դեպրեսիվ էր, շատերը փոխվեցին, ավելի քննադատական դարձան, մարդիկ հիասթափվեցին: Հիմա իրավիճակը գնալով լավանում է: Հիմա ժողովուրդը կարծում եմ ավելի լավ է իրեն զգում, ավելի վստահ և հույս ունեմ ամեն ինչ նորից առաջ կգնա, կզարգանա»:

Մերի Խաչատրյան

Տպել
7420 դիտում

Կրեմլում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում