ԳԹԿ-ն նախաձեռնում է ստեղծել հայոց լեզվի ավարտական և միասնական քննությունների թեստերի նոր առաջադրանքների պաշարներ

Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) նախաձեռնում է ստեղծել հայոց լեզվի պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի նոր առաջադրանքների պաշարներ: Պաշարների աշխատանքների ստեղծման նպատակով հայտարարվել է մրցույթ: Այս մասին տեղեկանում ենք ԳԹԿ պաշտոնական կայքից: 

ԳԹԿ-ի կայքում մասնավորապես նշված է՝ նոր առաջադրանքների ստեղծումը թելադրված է պետական ավարտական և միասնական քննությունների թեստերի կառուցվածքային, ինչպես նաև առաջադրանքների ներկառուցվածքային և բովանդակային նախատեսվող փոփոխություններով: Այն նպատակ ունի թեստերը նոր պահանջներին և նոր չափորոշիչներին համապատասխանեցնելու և դրանց լեզվական նյութը թարմացնելու։

Պաշարների ստեղծման նպատակների իրագործումն ապահովելու համար նախատեսվում է.

➢ ստեղծել առաջադրանքներ մշակող մասնագիտական խումբ,

➢ կազմել նոր պահանջներին համապատասխանող առաջադրանքներ,

➢ ձևավորել և հրատարակել նոր առաջադրանքներից բաղկացած ժողովածուներ՝ որպես ուսումնաօժանդակ նյութ՝ պետական ավարտական և միասնական քննություններին նախապատրաստվելու համար:

Վերը նշված աշխատանքներն իրականացնելու համար ԳԹԿ-ն հայտարարում է առաջադրանքներ գրող մասնագիտական խմբի մրցույթ: 

Մրցույթին կարող են մասնակցել գիտակրթական հիմնարկների հայոց լեզվի մասնագետներ, մասնավորապես՝ բուհերի հայոց լեզվի դասախոսներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ:

Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացնում խմբի ղեկավարը:  

Խմբի ղեկավարը՝

➢  գրում է դիմում՝ ներկայացված նմուշին համապատասխան,

➢  դիմումին կցում է խմբի անդամների (քանակը՝ 4-6) ցուցակը,

➢  լրացնում է իր և խմբի անդամների համապատասխան տվյալները,

➢  ներկայացնում է թեստի 5 նմուշ՝ բաղկացած հայոց լեզվի հետևյալ բովանդակային բաժիններն ընդգրկող 70-ական առաջադրանքներից՝ հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն, ոճագիտություն, կապակցված խոսք, ընդհանուր գիտելիքներ հայոց լեզվից (ԳԹԿ-ն պարտավորվում է որևէ կերպ չօգտագործել չհաղթած խմբի կազմած առաջադրանքներից):

Հայտ ներկայացնելու համար պարտադիր պայմաններն են համապատասխան բարձրագույն կրթությունը և նվազագույնը 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձը:

Նախապատվությունը տրվելու է մասնակիցների՝ գիտամանկավարժական կոչումներ և թեստային առաջադրանքներ կազմելու փորձ ունենալուն:

ԳԹԿ-ն հայտնում է, որ հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 25-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն  մինչև 2021թ. օգոստոսի 31-ը: Հաղթող է ճանաչվելու մեկ խումբ:

Հաղթող խմբի ղեկավարի և անդամների հետ կնքվում են պայմանագրեր՝ աշխատանքի ծավալի, պայմանների և համապատասխան վճարման վերաբերյալ:

Հաղթող խումբը աշխատանքներն սկսելու պահից կարող է հայտարարություն տալ խմբում չընդգրկված մասնագետներից լրացուցիչ առաջադրանքներ ընդունելու վերաբերյալ:

Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված տվյալները և ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

 Մարիամ Գեւորգյան

Տպել
8377 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ