Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

31/07/2021 schedule12:23

Համաշխարհային ճանաչում ունեցող հայագետները բողոքի նամակով դիմել են «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Գիտությունների ազգայի ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունը, որում ասված է.

«Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից, ինչպես նաև հայագետներ այլ երկներից:

 Դոկտոր Իգոր Դորֆման-Լազարևի (Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան) նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրները ներկայացնող մի շարք ճանաչված գիտնականներ դիմեցին գիտաժողովի կազմակերպիչներին նամակով՝ առաջարկելով հրավիրել նաև հայագետների:

Նամակի հեղինակները, հիշեցնելով, «որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա», ընդգծում էին, որ «գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ»:

Կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրեցին ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը:

 Նամակը ստորագրողների թվում էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստի հայերեն թարգմանությունը ամբողջությամբ:

«Պրոֆեսոր Ռուբինա Ռայային,

Գործադիր տնօրեն

Քաղաքային ցանցի էվոլյուցիայի կենտրոն

Մշակույթի և հասարակության դպրոց

Օրհուսի համալսարան

 

cc պրոֆեսոր Սյորեն Միքայել Սինդբեք

2 հուլիսի 2021 թ.

 Հարգելի պրոֆեսոր Ռայա,

 Մեծ հետաքրքրությամբ տեղեկացանք «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» առաջիկա գիտաժողովի մասին, որը կազմակերպվել է Ձեր համալսարանի Մշակույթի և հասարակության դպրոցի հովանու ներքո: Այնուամենայնիվ, մեզ համար անչափ անակնկալ էր հայտնաբերել, որ նախատեսնված չէ այդ գիտաժողովում Հայաստանից գիտնականների կամ էլ առհասարակ հայոց պատմության որևիցե մասնագետի զեկուցումներով հանդես գալը, սակայն նրանց գործընկերները Ադրբեջանից, Դաղստանից և Վրաստանից պետք է ներկայացնեն իրենց հետազոտությունները:

Մինչդեռ,  հայկական գրավոր աղբյուրները, պեղումների վայրերը և հնագիտական գտածոներն առաջնային նշանակություն ունեն Հարավային Կովկասի քաղաքաշինության պատմության ուսումնասիրման համար:

Երբ մենք կապ հաստատեցինք գիտաժողովի երկու կազմակերպիչների հետ, որպեսզի հասկանանք նման անտեսման դրդապատճառները, մեզ ասացին, որ հայ գիտնականները անտեսվել են, քանի որ գիտաժողովը բացառապես նպատակ ունի կենտրոնանալ Կուր և Ռիոնի գետերի հովիտների վրա, որոնք չեն գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մենք կարծում ենք, որ այս բացատրությունը բավարար չէ երկու պատճառով: Առաջինը, որովհետև այս երկու գետերը չեն անցնում նաև Դաղստանի տարածքով, որը, այնուամենայնիվ, պատշաճ կերպով ներկայացված է գիտաժողովում (և լավ է, որ ներկայացված է):

Երկրորդը, քանի որ ուշ անտիկ շրջանի և միջնադարի հայ աշխարհագրագետները, պատմագիրները, մատենագիրներն ու իրավագետներն անփոխարինելի աղբյուր են Կովկասյան Ալբանիայի և Կուր գետի (Մտկվարի/Կուր) հովտում, այսինքն, Կովկասյան Ալբանիայի և Հին Հայաստանի միջև հենց «եզրին» գտնվող Պարտավ/Բարդա, Գանձակ/Գյանջա և Շամխոր/Շամքուր քաղաքների սոցիալական կյանքը ուսումնասիրելու համար:

Նախորդ տարիներին Հայաստանում և այլուր լույս են տեսել նման աղբյուրների բազմաթիվ նոր հրատարակություններ, այդ աղբյուրներն ուսումնասիրող մենագրություններ և հնագիտական գտածոները վերլուծող ուսումնասիրություններ: Մենք ի նկատի ունենք, մասնավորապես, Ալեքսան Հակոբյանի, Ազատ Բոզոյանի և Համլետ Պետրոսյանի կողմից Հայաստանում, Ալեսանդրո Օրենգոյի և Մարկո Բայսի կողմից Իտալիայում, Ժան-Պիեռ Մահեի և Կոնստանտին  Ցուկերմանի կողմից Ֆրանսիայում, Թիմ Գրինվուդի կողմից Մեծ Բրիտանիայում, Հեյկո Կոնրադի կողմից Գերմանիայում, և շատ ուրիշների կողմից իրակացրած հետազոտական աշխատանքները: Այս նամակը ստորագրողներից որոշները նույնպես իրենց ներդրումն են ունեցել այս ոլորտում: Գիտաժողովի մասնակիցների ներկայիս ցուցակն առավել զարմանալի է, քանի որ դրա կազմակերպիչներից մեկը ներկայացնում է Օքսֆորդի Արևելյան ինստիտուտը, հաստատություն, որն ունի հայագիտության ոլորտում հսկայական ավանդույթ:

Թերևս ավելորդ է նշել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Այդ պատերազմի հետևանքներն աղետալի էին Հայաստանի և նրա բնակչության համար: 

Գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ: Մենք կցում ենք 2007թ. Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից հրատարակված մենագրությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջան»: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք լսել ենք բազմաթիվ ադրբեջանցի պաշտոնյաների և գիտնականների պնդումներն առ այն, որ հայ հետազոտողների կատարած հետազոտությունները չունեն որևիցե արժեք, և որ միայն ադրբեջանցի գիտնականներն են ի վիճակի  «հաստատել հնագույն հուշարձանների իսկությունը»:

Նման հայտարարությունները չեն կարող մեզ չհիշեցնել Եվրոպայի պատմության ամենամութ էջերը: Հուսով ենք, հարգելի պրոֆեսոր Ռայա, որ Ձեր համալսարանում կազմակերպված գիտաժողովը կարող է դառնալ գիտական մտքերի իրական փոխանակման առիթ և կնպաստի մշակույթների միջև փոխըմբռնմանը:

Անկեղծորեն Ձեր՝

Պրոֆեսոր, դոկտոր Մայքլ Է. Սթոուն, Ավստրալիայի Հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ, համեմատական կրոնագիտության ու հայագիտության էմերիտուս պրոֆեսոր, Երուսաղեմի Եբրայական համալսարան, Իսրայելի Գիտությունների և հումանիտար գիտությունների ակադեմիա

Պրոֆեսոր Սեբաստիան Պ. Բրոկ, Օքսֆորդի համալսարանի Արևելյան ինստիտուտի Ասորիքի հետազոտման էմերիտուս դոցենտ

Պրոֆեսոր, դոկտոր Ալեն Լը Բուլե, Կրոնագիտական հետազոտությունների էմերիտուս պրոֆեսոր, Խորացված հետազոտությունների բարձրագույն գործնական դպրոց, Փարիզ

Պրոֆեսոր, դոկտոր Միշել Բաչի, Միջնադարյան արվեստի ամբիոնի վարիչ, Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա

Պրոֆեսոր, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյան, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա

Դոկտոր Ալեքսանդր Վ. Հակոբյան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտ, Մոսկվա

Էմերիտուս պրոֆեսոր Գևորգ Բ. Բարդակչյան, էմերիտուս պրոֆեսոր, Միչիգանի համալսարան

Դոկտոր Գայանե Կասնատի, Եվրոպա Նոստրա խորհուրդ, Միլան

Դոկտոր Ռոզ Վարդենի Չեթանյան, Հումանիտար գիտությունների Միջերկրածովյան տուն (TDMAM, UMR 7297), Էքս-Մարսել)

Պրոֆեսոր Անահիդ Դոնապեդյան-Դեմոպուլոս, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO), Փարիզ

Պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյան, Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան

Դոկտոր  Հաբիլիտուս Իգոր Դորֆման-Լազարև, Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան

Պրոֆեսոր Ժասմին Դում-Տրագուտ, Քրիստոնեական Արևելքի հետազոտությունների կենտրոն,  Զալցբուրգ

Դոկտոր  Ֆիլիպ Ֆորնես, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի համալսարան, Մայնի Ֆրանկֆուրտ

Դոկտոր  Էրվե Ջորջելեն, Աթենքի համալսարան

Պրոֆեսոր  Թալին Գրիգոր, Կալիֆոռնիայի համալսարան, Դեյվիս

Պրոֆեսոր Կորնելիա Հորն, Մարտին Լյութերի համալսարան, Հալլե-Վիտտենբերգ 

Դոկտոր  Արմեն Ղազարյան, Ճարտարապետության տեսության և պատմության ինստիտուտ (НИИТИАГ), Մոսկվա

Պրոֆեսոր Լորի Խաչադուրյան, Կորնելի համալսարան, ԱՄՆ

Պրոֆեսոր Պիեռլուիջի Լանֆրանչի, Փոլ-Ալբերտ Ֆևրիերի կենտրոն, Մարսել

Պրոֆեսոր Սերխիո Լա Պորտա, Կալիֆոռնիայի պետական համալսարան,  Ֆրեզնո

Դոկտոր Սառա Լապորտ, Լիլլ III համալսարան

Դոկտոր Աննա Լեյլոյան, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO), Փարիզ

Պրոֆեսոր Յեն Լինդսի, Պըրդյուի համալսարան, ԱՄՆ

Դոկտոր Բազիլ Լուրիյե, «Սկրինիում» հայրաբանության և քննական սրբախոսության հանդեսի (Բրիլլ հրատարչություն) գլխավոր խմբագիր

Դոկտոր Մարկ Մամիգոնյան, Հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրության ազգային ասոցիացիայի տնօրեն, Բելմոնտ, Մասաչուսսեթս, ԱՄՆ

Պրոֆեսոր Քրիստինա Մարանսի, Թաֆթսի համալսարան, Մեդֆորդ, Մասաչուսսեթս, ԱՄՆ

Դոկտոր Ալեքսեյ Մուրավյով, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց,  Մոսկվա

Պրոֆեսոր, դդոկտոր   Իշտվան Պերցել, Կենտրոնական Եվրոպական համալսարան, Վիեննա, Ավստրիա 

Դոկտոր Զառա Պողոսյան, Ֆլորենցիայի համալսարան

Պրոֆեսոր Ադամ Թ. Սմիթ, Կորնելի համալսարան, ԱՄՆ

Դոկտոր Բերտ Վո, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ»:

Տպել
3390 դիտում

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին