Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

31/07/2021 schedule12:43

Հայաստանի առջև բացվում են միջուկային տեխնոլոգիաների կիրառման շրջանակն ընդլայնելու անսահմանափակ հնարավորություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոսատոմ» պետկորպորացիան:

«Այս տարի Հայաստանի ատոմային ոլորտը նշում է իր 55-ամյակը: Երկիրը կուտակել է ոլորտային մեծ փորձ, և դա արդեն թույլ է տվել զարգացնել միջուկային բժշկությունը: Եվ, անկասկած, սա դեռ սկիզբն է. Երկիրն ունի բազմաթիվ ոլորտներում միջուկային տեխնոլոգիաներ ներդնելու ներուժ:

Հուլիսի 30-ին, Ատոմային տեխնոլոգիաների երեկոյի ավելի քան 500 մասնակից իմացավ, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները օգտագործվում մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով: Միջոցառումը կազմակերպել էր «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ ՀՀ ԳԱԱ Վ․Ամբարցումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ:

«Այսօր տեխնոլոգիաները զարգանում են լույսի արագությամբ, իսկ ճշգրիտ գիտությունները և տեխնիկական կրթությունը դառնում են ավելի ու ավելի պահանջված, ուստի այժմ կարևոր է գիտությունը մերձեցնել երիտասարդ սերնդին: Շատ կարևոր է նաև առավելագույն թվով մարդկանց համար ատոմային գիտելիքների հանրահռչակումը, որպեսզի նրանք ունենան ատոմային տեխնոլոգիաների օբյեկտիվ ընկալում և հենվեն գիտական գիտելիքներին, այլ ոչ թե առասպելներին և սխալ պատկերացումներին: Այդ իսկ պատճառով մենք աջակցում ենք այս միջոցառմանը», - ասաց ՀՀ ԳԱԱ Վ․Ամբարցումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ բացելով Ատոմային տեխնոլոգիաների երեկո:

Երեկոյի մասնակիցները իմացան, թե արքան խորն են ատոմային տեխնոլոգիաները մտել մեր կյանք: Դրանք օգնում են բուժել և ախտորոշել հիվանդությունները, բարձրացնել գյուղատնտեսության բերքատվությունը, երկարացնել սննդի պահպանման ժամկետը, աղազերծել ծովի ջուրը, հետազոտել և պահպանել եզակի պատմական մուշներն ու գրքերը:

Ինչպես ասել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության գիտական և վերլուծական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ Ալեքսանդր Զայցևը, մենք հանդիպում ենք ատոմային տեխնոլոգիաներին նույնիսկ այն ժամանակ, երբ ուտում ենք մրգեր, բանջարեղեն, միս, ուտեստին ավելացնելով մեր սիրած համեմունքները: «Որոշսննդամթերքնր ենթարկվում են ռադիոակտիվ ճառագայթմանը` վնասակար բակտերիաները ոչնչացնելու, սննդի պահպանման ժամկետը երկարացնելու համար`առանց համի կամ հոտի վրա ազդելու: Աշխարհի շատ երկրներում ատոմի օգտագործումը գյուղատնտեսության և սննդի մեջ հսկայական ներդրում է ունենում տնտեսության զարգացման մեջ, և հաշվի առնելով, որ Հայաստանն ունի ամենահյութալի և բուրավետ բանջարեղենն ու մրգերը, այս ուղղության զարգացումը կարող է դառնալ շատ խոստումնալից երկրի համար », - ասաց Ալեքսանդր Զայցևը:

Բացի այդ, ամեն օր ընդլայնվում են ատոմը բժշկության մեջ օգտագործելու հնարավորությունները: Ամբողջ աշխարհում տարեկան կատարվում են տասնյակ միլիոնավոր ախտորոշման ընթացակարգեր՝իզոտոպների կիրառմամբ: «Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ ռենտգեն է արել, սակայն այսօր միջուկային բժշկության մեթոդները թույլ են տալիս տեսնել և ուսումնասիրել մարդկային օրգանների գրեթե բոլոր համակարգերը, ինչպես նաև օգնում են ճշգրիտ ախտորոշում կատարել: Հենց միջուկային տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանին տվեց միջուկային բժշկություն, որն օգնում է պայքարել բարդ հիվանդությունների դեմ և չհասնել արտասահման ախտորոշման համար: Իսկ ապագայում Հայաստանը կարող է ընդունել հիվանդներ այլ երկրներից», - ասաց միջոցառման բանախոս, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ախտորոշման և հեռաբժշկության տեխնոլոգիաների գիտագործնական կլինիկական կենտրոնի գիտաշխատող Աննա Խորուժայան:

Հարկ է նշել, որ ատոմային տեխնոլոգիաների որոշ ուղություններում Հայաստանը վաղուց սկսնակ չէ։ Երկիրը յուրացրել է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ատոմայինէներգետիկա, միջուկային բժշկությունը, ռադիոիզոտոպների արտադրությունը: Օդանավակայանում անվտանգության հսկցում անցնելիս մենք հանդիպում ենք նաև X-ճառագայթների:

Ինչպես նշել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Գորնը, սեփական ատոմակայանի առկայությունը երկրին հնարավորություն է տալիս օգտագործել միջուկային տեխնոլոգիաները նաև այլ ոլորտներում: «Միջուկային արտադրությունը խթանել է կադրային և գիտական կլաստերի ձևավորումը: Վստահ եմ, որ այսօրվա երեկոյիմասնակիցների թվում կան մարդիկ, ովքեր մի քանի տարի անց կարևոր բացահայտումներ կանեն մարդկության համար՝ օգտագործելով խաղաղ ատոմի զարգացման Հայաստանի թե՛ առկա, թե՛ ապագա հնարավորությունները», - ասաց Վլադիմիր Գորնը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Տպել
1395 դիտում

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան