Երկրի հակառակ կողմը (2008-07-15)

30/01/2011 schedule15:58

Սկիզբը` նախորդ համարներում 33. Շառլն ու Վինսթոնը Ի՞նչ տեսարան է բացվում փարիզյան հյուրանոցի իմ սենյակի միակ պատուհանից. շատ պարզ տեսարան է` դիմացի շենքը, որ հեռու է ընդամենը 6-7 մետր։ Այս երկու շենքերի արանքով նեղ փողոց է անցնում` նեղ մայթերով։ Դեպի մայթ են բացվում զանազան խանութների, ռեստորանների դռներ։ Բայց այս մայթերով, փողոցով ո՛չ կարգին մարդ է անցնում, ո՛չ կարգին մեքենա. ամայություն է այստեղ։ Թերթերի մեջ փաթաթված, մայթի վրա անվրդով պառկած անտուն ծերուկի քունն էլ խանգարող չկա. ո՞ւմ համար են այս խանութները, ռեստորանները. «Մշտական հաճախորդների»,- բացատրում է բեռնակիր Քերիմը` ազգությամբ քուրդ։ Նախաճաշից հետո իմ ու Ֆրեդի առաջին գործը պետք է լիներ զբոսանքը. որոշել էինք քայլել` որքան կարող ենք։ Եթե եղել ես եվրոպական տարբեր քաղաքներում, ապա Փարիզում դժվար չէ հասկանալ, թե ինչու են այն կոչում Եվրոպայի, ոմանք էլ` աշխարհի մայրաքաղաք։ Բոլոր լավագույն քաղաքների բոլոր լավագույն գծերը, տպավորությունները կենտրոնացած են Փարիզում։ Դժվար է ասել` ֆրանսիացիք այդ լավագույնը արտահանե՞լ են, թե՞ ներմուծել։ Թերեւս երկուսը միաժամանակ. հաճախ նույնիսկ կողոպտել են։ Սրանց Լուվրը լցված է հին հունական, հին եգիպտական, զանազան այլ ազգերի մշակութային գանձերով, բայց ոչ ոք Ֆրանսիային չի մեղադրում այդ գողոնը սեփականելու մեջ։ Փարիզի կենտրոնում էլ ցից են արել Եգիպտոսից թռցրած չգիտեմ քանիհազարամյա գրանիտե սյունը, ու այդ ցցով հրապարակի անունն էլ դրել են «Համաձայնություն»։ Ասել է թե` երկխոսություն։ Ասել է թե` դուք համաձայնվեք, որ մեզ կարելի է ձեզ կողոպտել, բայց դուք չհամարձակվեք, որովհետեւ պատասխանատու եք Քրեական օրենսգրքի առաջ։ Կարծում եմ` ընթերցողը կռահում է, թե այս առնչությամբ ինչ կասեր Մարկոն։ Անկեղծ ասած, ես շատ էի ուզում, որ Փարիզը ինձ դուր չգա։ Ամենեւին օրիգինալ ու մխիթարիչ չի լինի, եթե այն, ինչ դուր է գալիս բոլորին, դուր գա նաեւ քեզ։ Բայց, համոթ ինձ, Փարիզը ինձ շատ սիրելի դարձավ, իսկ Ֆրեդը Փարիզի մեծ երկրպագու էր դեռ էն գլխից։ Քայլում ենք, ուրեմն, Փարիզի փողոցներով ու մեկ էլ տեսնեմ` ծանոթ դեմք է երեւում. - Ֆրեդ, սա մեր Վինսթոնն ա,- ասում եմ։ - Ի՞նչ Վինսթոն... - Չերչիլը, այ ախպեր։ Իրոք, Ուինսթոն Չերչիլի արձանն է. ֆրանսիացիք, իհարկե, նրան հարգանքի տուրք են մատուցել, բայց նաեւ ծածուկ ասել են իրենց ասելիքը։ Չերչիլին դրել են ցածր, հազիվ մեկ մետրանոց պատվանդանի վրա ու արձանն էլ տեղադրել են մի այնպիսի տեղում, որ եթե մոտակա թփերը «պատահաբար» մի տարի չէտեն, Ուինսթոնը կհայտնվի թավուտի ետեւում, եւ նրա գոյությունը մոռացության կմատնվի։ Շառլ դը Գոլը, որի բարձրադիր, սեգ արձանը տեղադրված է ոչ այնքան հեռու, կարծում եմ` գոհ է իրերի այս դրությունից. ի բնե մի քիչ կուչ եկած Չերչիլը այս արձանում ավելի է կուչ եկել, ձեռնափայտով է։ Իսկ Շառլը, դե` դը Գոլը, քայլում է` առանց այն էլ բարձր գլուխը մի քիչ էլ ետ գցած... Վա~յ, Ֆրանսիա, ի՞նչ էիր լինելու դու հիմա, եթե չլիներ այս արտասովոր բոյով մարդը. եւ ինչպե՞ս նա կարողացավ իր ուզածը ստանալ, ավելի ճիշտ` խլել այն մարդկանց ձեռքերից, ովքեր իրեն արհամարհանքով «հարսնացու» էին կոչում։ Եւ ինչպե՞ս կարողացավ այս տարօրինակ մարդը` Շառլը, դե` դը Գոլը, գոյություն չունեցող պետությունը խցկել պատերազմում հաղթած գերտերությունների շարքը, նրան դարձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ Գերմանիայում ստանալ ֆրանսիական օկուպացիոն գոտի (մեղա, մեղա)։ Այդ պատերազմում մինչեւ դը Գոլը ֆրանսիացիք մեծ հաշվով ոչինչ չէին արել, բացի արանքը ճղելը եւ իրենց մայրաքաղաքը սկուտեղի վրա Հիտլերին հանձնելը։ Ու հիմա նրանք հաղթողների մեջ են։ Միամիտ հայ գյուղացին կասեր` տերդ մեռնի, դիվանագիտություն... Իսկ Ֆունտը կասեր` դը Գո՞լը. այ նա գլուխ էր։ Գլուխ եւ ոչ թե հաստ մուսկուլներ։ Բայց ինչպե՞ս կարողացավ նա անել այդ ամենը, ինչի՞ շնորհիվ։ Իհարկե, Ֆրանսիան պետական լուրջ ավանդույթներով երկիր է, երբեմնի կայսրություն։ Բայց այդ կայսրության ղեկավարները եւ գեներալները չհապաղեցին չոքել Հիտլերի առաջ։ Դը Գոլը, որի համար անգամ գեներալական կոչումն էին խնայել եւ այն նրան շպրտեցին Ֆրանսիայի կործանման նախաշեմին միայն, չհետեւեց նրանց օրինակին` առաջին հերթին այն պատճառով, որ համոզված էր` ինքը առաքելություն ունի, որ ինքը ընտրված է Աստծո կողմից Ֆրանսիան փրկելու, այն բարձրացնելու համար։ Հենց առաքելության զգացումն էր նրան ուժ տալիս, ոտքի վրա պահում ամենածանր, ամենահուսահատ րոպեներին։ Ֆրանսիան փրկելու իր առաքելությունը նա զգում էր շատ ու շատ առաջ էլ, երբ թվում էր` այդ երկիրը փրկության կարիք չունի, երբ թվում էր` ամեն ինչ ընթանում է դեպի հավիտենական խաղաղություն։ Եւ նա փրկեց Ֆրանսիան, ընդ որում` երկու անգամ... Իսկ ովքե՞ր են հիմա ղեկավարում Ֆրանսիան, ովքե՞ր են ղեկավարում Եվրոպան։ Ուշադիր նայեք նրանց դեմքերին, ուսումնասիրեք նրանց դեմքերի արտահայտությունը. իսկապես ծաղրանկարային պերսոնաժներ։ Նրանք ամեն օր աշխատանքի են գնում կենցաղային տեխնիկա վաճառող մենեջերների նման. դուք նրանց աչքերի մեջ տեսնո՞ւմ եք առաքելության զգացողություն։ Դե, հիմա պատկերացրեք` Շառլ դը Գոլ, Ուինսթոն Չերչիլ, Ֆրանսուա Միտերան, Մարգարետ Թետչեր, Հելմուտ Քոլ, Վացլավ Հավել, Լեխ Վալենսա, Ալեքսանդր Կվասնեւսկի... Եւ` Նիկոլա Սարկոզի, Ժակ Շիրակ, Կաչինսկի ախպերություն, Գերհարդ Շրյոդեր` գազավիկ տղա, Գորդոն Բրաուն` ունքերին, ունքերին։ Բանը, ապերը` Սիլվիո Բեռլուսկոնի։ Դե, ի՞նչ ասես Անգելա Մերկելին` դժբախտ աղջիկ ա, էլի։ Բա Սապատերոն, Սապատերոն. ապեր, դու կարող ա՞ միստր Բինի հորոխպոր տղեն ես։ Եւ սրանց նոր հարեւանները` Ռոբն ու Սերժը... Ֆրեդը մի խանութ տեսավ` տղամարդկանց հագուստի։ Մտանք։ Մի քիչ նայեցինք ու մեկ էլ մի տղա մոտեցավ. - Bonjure, can I help you?

Տպել
786 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը