Երկրի հակառակ կողմը (2008-07-16)

30/01/2011 schedule17:32

Սկիզբը` նախորդ համարներում 34. Ծեծկռտուք Միլանում Ֆրեդը հետաքրքիր անձնավորություն էր։ Նա զբաղվում էր հին գրքերի առքուվաճառքով. բոլոր այն գրքերը, որ տպագրվել են 1950 թվականից առաջ, գտնվում էին նրա հետաքրքրության ոլորտում։ Հենց այսպիսի արժեքավոր գրքերի փնտրտուքն էր նրան հասցրել Եվրոպա, իհարկե` ոչ առաջին անգամ։ Ֆրեդին պատկանող ընկերությունը գտնվում էր ԱՄՆ-ում, գործում էր հիմնականում ինտերնետային աճուրդների ոլորտում եւ լավ եկամուտներ էր բերում նրան։ Ընկերության կառավարումը նա վստահել էր ուրիշներին, իսկ ինքը նախընտրում էր շրջել աշխարհով մեկ եւ հնաոճ գրքեր ձեռք բերել։ Վերջին երկու ամսվա ընթացքում նա ընդհանրապես գործերով չէր զբաղվել` ընթերցողին արդեն հայտնի իրադարձությունների պատճառով։ Ասել եմ արդեն, որ Ֆրեդը Կետրինին հանդիպել էր Իտալիայում։ Ավելի կոնկրետ` դա տեղի էր ունեցել Միլանում, որտեղ այն բարեգործական կազմակերպությունը, որի ներկայացուցիչն էր եղել Կետրինը, տարբեր ձեւերով դրամահավաք էր իրականացնելիս եղել հօգուտ Դարֆուրի սովյալ երեխաների։ Ֆրեդն ու Կետրինը հանդիպել էին այդպիսի նպատակով կազմակերպված մի աճուրդի ժամանակ։ Եւ ահա, Կետրինի հղիության ութերորդ ամսում Ֆրեդը մի բար-սրճարանում ծեծկռտուքի մեջ էր ընկել իտալացիների հետ։ Ու քանի որ ժամանակին բռնցքամարտ էր պարապել, կոտրել էր հակառակորդներից երկուսի քիթը։ Հաջորդ օրը ծանոթները նրան տեղյակ էին պահել, որ իտալացի ոստիկանները մտադիր են իրեն ձերբակալել։ Այս լուրն առնելով` Ֆրեդը որոշել էր հեռանալ Իտալիայից. - Եթե ինձ ձերբակալեին, Կետրինը անօգնական վիճակում կհայտնվեր,- ասում էր նա։ Շարունակությունն ընթերցողը արդեն գիտի, բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ֆրեդի ծեծկռտուքի եւ Իտալիայից հեռանալու մեջ էլ քաղաքական ենթատեքստ կար. - Դու երեւի լսել ես այն պատմության մասին, որ ամերիկացի մի զինվոր Իրաքում սպանել է Իտալիայի հատուկ ծառայությունների մի աշխատակցի։ Դա մեկուկես տարի առաջ է եղել, բայց այդ թեման Իտալիայում ժամանակ առ ժամանակ հայտնվում է թերթերի առաջին էջերում. իտալացիք ԱՄՆ-ից պահանջում են հանձնել այդ զինվորին, որպեսզի նրան դատեն Իտալիայի օրենքներով։ Մերոնք էլ ասում են, որ նախ իրենք չեն հանձնի իրենց զինվորին, եւ հետո էլ` նա ոչ մի հանցանք չի գործել, որովհետեւ նրա գործողությունները իրավաչափ են եղել,- բացատրում էր Ֆրեդը եւ շարունակում պատմել իր պատմությունը,- այդ օրը թերթերն ու TV-ները դարձյալ անդրադարձել էին այդ թեմային, ու բարում մի քանի ջահելներ սկսեցին ինձ կպնել ու չափերն անցան։ Իսկ կարաբիներները, իմ ծանոթների ասելով, ուրախացել էին` իմանալով, որ ամերիկացին հարվածել է իտալացիների եւ նրանց վնասվածքներ հասցրել։ Էս ի՞նչ է կատարվում. բոլորը զզվում են ամերիկացիներից։ - Չեմ կարող հերքել,- ի պատասխան ասացի ես։ - Դու է՞լ ես զզվում,- հարցրեց Ֆրեդը։ - Դե, ոչ թե ամերիկացիներից, այլ նրանց քաղաքականության խաղիկներից. բայց կոնկրետ ես նույն վերաբերմունքն ունեմ նաեւ եվրոպացիների, ռուսների, պարսիկների նկատմամբ։ Բայց եթե ավելի անկեղծ ասեմ, այս ամենը պարզ-էմոցիոնալ արձագանք է, եւ ես գիտակցում եմ, որ պրոբլեմը ոչ այնքան ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում կամ Իրանում է, այլ մեր մեջ, այսինքն` Հայաստանում։ - Բայց Բուշը Ամերիկան իսկապես դարձրեց ծաղրուծանակի առարկա,- նկատեց Ֆրեդը։ - Ինձ ԱՄՆ-ի իմիջը քիչ է հուզում. ես մտածում եմ, ասենք, Սերբիայի, Իրաքի եւ աղետի առաջ կանգնած մյուս երկրների մասին։ Ովքե՞ր են մեղավոր այդ երկրների վիճակի համար. առաջին հերթին, հենց այդ երկրների քաղաքացիներն ու քաղաքական գործիչները, որոնք առաջնորդվել են` «միայն կաղին ունենամ, ուտեմ, փքվեմ, գիրանամ» սկզբունքով,- սկզբունքը ես արտաբերեցի հայերեն։ - Դա ի՞նչ է նշանակում,- հարցրեց Ֆրեդը։ - Մի տող է ոտանավորից, որ պատմում է անխելք խոզի մասին,- ասացի ես ու բացատրեցի դրա իմաստը։ - Ուրեմն` մենք է՞լ ենք պատասխանատու Բուշի արածների համար,- հարցրեց Ֆրեդը։ - Բա իհարկե, պատասխանատու եք։ - Ուրեմն` մեր նկատմամբ տածած զզվանքը լրիվ անարդար չէ։ - Էդպես է ստացվում։ Մենք հենվել էինք Սենան եզերող բազրիքին ու անցորդներին էինք նայում. - Ֆրեդ, զգո՞ւմ ես, ոչ մի գեր մարդ չկա. բոլորը հիանալի կազմվածք ունեն։ - Ինչ-ինչ, բայց սնվելու ձեւը ֆրանսիացիները գիտեն,- ասաց Ֆրեդը,- չգնա՞նք որեւէ տեղ սնվենք։ - Գնանք։ Քայլենք, մինչեւ մեր ուզած մի ռեստորան գտնենք։ - Փարիզում ռեստորանից ու սրճարանից շատ ոչինչ չկա, ու միշտ էլ կարելի է նորմալ ճաշել, ցանկացած ժամի։ - Իսկ ինչ է, ռեստորաններ կան, որ ժամո՞վ են աշխատում։ - Իսպանիայում, օրինակ, սիեստայի ժամին չհասար` կմնաս բուտերբրոդների հույսին. սիեստայից հետո խոհարարները գնում են քնելու։ - Իսկ ե՞րբ է սիեստայի ժամը։ - Կարծեմ` երկուսից չորսը. լավ չեմ հիշում։ - Ֆրեդ, Քվենտինին չզանգե՞նք։ - Զանգենք։ - Խնդրում եմ` դու զանգես։ - Զանգեմ, բայց ե՞րբ։ - Երբ ուզում ես։ - Ուրեմն` ճաշից հետո։ - Ok։ - Լսիր, իտալացիք քեզ չեն հետախուզո՞ւմ։ - Դժվար, էդքան չեն լկտիացել, որ աշխարհով մեկ ԱՄՆ-ի քաղաքացու փնտրեն երկու կոտրած քթի պատճառով։

Տպել
648 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը