ՀՀ գլխավոր դատախազությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում

ՀՀ գլխավոր դատախազությունում, հաշվի առնելով նաև 2021թ. հունիսի 20-ին անցկացված Ազգային ժողովի ընտրությունների շրջանում առաջացած իրավիճակները, ուսումնասիրվել է  պատգամավորի թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս նրանց կարգավիճակային անձեռնմխելիության հաղթահարման՝ ՀՀ-ում գործող իրավական կառուցակարգերը: 

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի (90-րդ հոդվածի 5-րդ մաս) համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, առանց որի նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: 

  Ուսումնասիրությունը փաստում է, որ թեև սահմանվել է նման իրավիճակներում ԿԸՀ դիմելու և վերջինիս համաձայնությունն ստանալու պայման, սակայն որևէ կարգավորում չկա առ այն, թե ո՞ր մարմինը՝ նախաքննական մարմինը, թե՝ դատախազը պետք է դիմի նման համաձայնություն ստանալու, ի՞նչ կարգով և ժամկետում պետք է ԿԸՀ-ն քննարկի ներկայացված միջնորդությունը, ովքե՞ր պետք է մասնակցեն դրա քննարկմանը և ի՞նչ որոշում պետք է կայացվի։   

Այս իրողությունը կարող է հանգեցնել մի վիճակի, երբ անձը ձերբակալվի հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո և միջնորդություն ներկայացվի ԿԸՀ-ին՝ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, սակայն միջնորդությունը հանձնաժողովը քննարկի օրեր անց, երբ արդեն լրացած լինի ձերբակալման առավելագույն 72 ժամը։ 

Բացի այդ, «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածների համեմատական բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ պատգամավորի թեկնածու և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավոր ձևակերպումներն ունեն տարբեր իրավական բովանդակություն, կարգավիճակի սկզբի և ավարտի տարբեր ժամանակահատվածներ: Ուստի առկա է անհրաժեշտություն՝ հստակեցնել նաև իրավական երաշխիքներից օգտվող անձանց շրջանակը՝ ելնելով իրավական կանխատեսելիության, իրավական որոշակիության սկզբունքներից: 

   Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկություն: Մշակված նախագծով որոշակի իրավական երաշխիքներ են նախատեսվում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի և մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի համար: Մասնավորապես վերջիններս իրավունք ունեն ծանոթանալ հարցի քննության համար ԿԸՀ-ին ներկայացված բոլոր փաստաթղթերին և նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները, հարցեր տալ, առարկություններ ներկայացնել, բացատրություններ տալ և միջնորդություններ անել, ինչպես նաև հանդես գալ փաստաբանի միջոցով: 

Բացի այդ, առաջարկվում է հստակեցնել, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կամ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ԿԸՀ-ում միջնորդում է դատախազը կամ վերադասը դատախազը՝ ներկայացնելով միջնորդության համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը: Ինչ վերաբերում է ներկայացված միջնորդությունների քննարկման և որոշման կայացման ժամկետների հստակեցմանը, ապա առաջարկվել է սահմանել, որ դատախազի վերոնշյալ միջնորդությունների քննարկման նպատակով ԿԸՀ նախագահը նիստ հրավիրում է անհապաղ, իսկ միջնորդության վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել ոչ ուշ, քան միջնորդության մուտքագրման հաջորդ օրը: 

Հարկ է ընդգծել, որ սույն իրավակարգավորումները և առաջարկվող փոփոխությունները չեն վերաբերում ինչպես պատգամավորի լիազորությունն ստանձնած պատգամավորներին, այնպես էլ մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված այն քաղաքացիներին, որոնք դրանից հետո ընդգրկվում են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների պատգամավորության թեկնածուների ցուցակներում: 

Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակներում ընտրական տարբեր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով ՀՀ դատախազությունը ՀՀ ԿԸՀ էր ներկայացրել ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ կուսակցությունների դաինքների պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ, որոնք բոլորն էլ բավարարվել էին:

Տպել
924 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան