Սեպտեմբերի 20-ից «Արմենիա» ավիաընկերությունը նոր չվերթներ կիրականացնի. Գևորգ Խաչատրյան

09/09/2021 schedule15:25

«Արմենիա» ավիաընկերությունը, սեպտեմբերի 20-ից սկսած, իրականացնելու է Մոսկվա-Երևան և Թբիլիսի-Երևան ամենօրյա չվերթներ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ ավիաընկերությունը Նոր տարվա օրերին իրականացնող չվերթների համար նոր ուղղություններ կունենա դեպի Եկատերինբուրգ, Սոչի, Ռոստով և Նովոսիբիրսկ։ 

Գևորգ Խաչատրյանը ներկայացրեց նաև 2020 թվականին ընկերության իրականացրած չվերթների մասին տվյալները։

«2020 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին իրականացրել ենք 536 էվակուացիոն չվերթներ։ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք օդային սահմանի փակ լինելու պատճառով մնացել էին արտերկրում, տեղափոխել ենք Հայաստան։ Ընդհանուր առմամբ տեղափոխել ենք 38 հազար ՀՀ քաղաքացի։ Չվերթների ուղղությունը հիմնականում եղել է Ռուսաստանի Դաշնություն, բայց էվակուացիոն չվերթներ ենք իրականացրել ֆրանսիական Լիոն քաղաքից և Դուբայից»։

Նրա խոսքով՝ հայկական ավիաընկերությունները գրեթե 8 տարի գտնվում են Միացյալ Արաբական Էմիրությունների սև ցուցակում և իրավունք չունեն չվերթներ իրականացել այդ ուղղությամբ, սակայն էվակուացիոն չվերթների պարագայում, որը նաև դասվում է հումանիտար չվերթների շարքին, «Արմենիա» ավիաընկերությունը կարողացել է թույլտվություն ստանալ և Դուբայում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեղափոխել Երևան։

Գևորգ Խաչատրյանի խոսքով՝ իրենց ներդրումն են ունեցել նաև Արցախյան երկրորդ պատերազմում։ 44 օրերի ընթացքում ավիաընկերությունը անվճար տեղափոխել է 172 տոննա հումանիտար օգնություն, որը հիմնականում եղել է Ռուսաստանից, Լիոնից, Մարսելից և Բեյրութից։

Խաչատրյանը ներկայացրեց նաև 2021 թվականին հայկական ավիաընկերության իրականացրած չվերթների տվյալները։

«2021 թվականի փետրվարից մինչև այսօր մեր ընկերությունը իրականացրել է 1610 չվերթ և տեղափոխել 155 հազար ուղևոր։ Մեր կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ այս թիվը կհասնի մոտ 300 հազարի»,- ասաց նա:

Գևորգ Խաչատրյանը նաև ասաց, որ «Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն է տալիս Վրաստանի քաղաքացիներին Երևանից մեկնել Ռուսաստան, քանի որ Վրաստանի քաղաքացիներն ուղիղ չվերթով չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն։

«Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը երբեք աչքի չի ընկել այսքան տարանցիկ ուղևորափոխադրումներով։ Այսպիսի չվերթներով մենք Երևանը դարձնում ենք տարանցիկ կետ և այս կերպ լրացուցիչ եկամուտներ ենք ապահովելու ՀՀ պետական բյուջե»,- ավելացրեց նա:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք «Արմենիա» ավիաընկերության օդանավերը նախկինում անցնո՞ւմ էին Թուրքիայի օդային տարածքով, Գևորգ Խաչատրյանն ասաց․ «Մեր 6 տարվա գործունեության մեջ ավիաընկերության բոլոր օդանավերը միշտ անցել են Թուրքիայի օդային տարածքով։ Արգելվելուց հետո վերջին անգամ դիմել ենք մարտ-ապրիլ ամիսներին և ստացել մերժում։ Այս պահին մենք Թուրքիայի օդային տարածքով չենք անցնում, բայց այդ ուղղությամբ բանակցություններ ենք վարում, և կարծես թե դրական տեղաշարժ կա։ Այս պահին, օրինակ, Եգիպտոսի Հուրգադա չվերթը երկու ուղղության համար նախկինից 30-45 րոպե ավելի երկար է տևում հայկական օդանավերի համար Թուրքիայի օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Այս ամենը մեծացնում է ծախսը»:

Հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով ընդհանուր առմամբ որքա՞ն վնաս կրեց ավիաընկերությունը, Խաչատրյանն ասաց․ «Օդանավ պահելը շատ թանկ հաճույք է։ Ամսական մոտ 1 միլիոն դոլարի չափ հասույթից զրկվել ենք։ Վնասներ կրել ենք, իհարկե, բայց սա բիզնես գործընթաց է, և մենք գիտենք, թե ինչպես գտնել լուծումներ, որպեսզի վնասները մինիմալ լինեն»:

Տպել
2024 դիտում

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին