Երկրի հակառակ կողմը (2008-07-17)

30/01/2011 schedule18:33

Սկիզբը` նախորդ համարներում 35. Պուպուլիկով տիկինը Ճաշից հետո հենց ռեստորանից Ֆրեդը զանգեց Քվենտինին։ Վերջինս ասել էր, թե մեզ հետ կարող է հանդիպել միայն հաջորդ օրը երեկոյան։ Նրանք պայմանավորվել էին Մադելեն տաճարի մոտ գտնվող ինչ-որ սրճարանում։ Ռեստորանից դուրս գալով` մենք մի քիչ էլ քայլեցինք, բայց շուտով զգացինք, որ ահագին հոգնած ենք, ու որոշեցինք վերադառնալ հյուրանոց։ Ես արդեն լոգանք էի ընդունել ու պառկած հեռուստացույց էի նայում, երբ Ֆրեդը զանգեց. - Լսիր, վաղը չգնա՞նք Լուվր։ - Գնացինք։ - Այսօր երեկոյան հանգստանո՞ւմ ենք։ - Այո, ոտքերս նվվում են. արի երկու ժամից ներքեւը թեյ խմենք ու այսօր դրանով ավարտենք,- առաջարկեցի ես։ Ֆրեդը համաձայնվեց, այդպես էլ արեցինք։ Հաջորդ առավոտյան` նախաճաշից հետո, տաքսիով հասանք Լուվր։ Տոմս գնելու համար ահագին հերթ կանգնեցինք. Ֆրեդը առաջարկեց երկու այցելության տոմս գնել, որովհետեւ մի օրում շատ բան չենք հասցնի նայել եւ գուցե մի անգամ էլ այցելենք։ Ես դեմ չէի։ Շուտով մենք հայտնվեցինք անտիկ հունական քանդակի սրահում. մարդու հավատ չի գալիս, որ հին աշխարհում կարող է քարը մշակելու այդպիսի տեխնոլոգիա լինել։ Մեկ էլ տեսնեմ` Ֆրեդը ուսումնասիրում է մի կատարյալ գեղեցկուհու. քանդակի` նկատի ունեմ, անտիկ հունական քանդակի։ Այդ մերկ գեղեցկուհին պառկել էր մեջքով դեպի ինձ։ Կողքի էր պառկած, բայց մի քիչ էլ թեքված էր փորի վրա, ոտքերն էլ կիսածալ արած։ Մոտեցա. ուղղակի հիանալի էր. նրա մարմնի ուրվագծերը զգլխիչ էին ու կատարյալ, հետույքը` կլորիկ ու գրգռիչ, ոտքերը` նրբին, մազերը` արձակ։ Երբ մոտեցա, երեւաց նաեւ նրա կուրծքը` կատարյալ չափերի, պտուկը ցից էր ու առաձգական։ Արձանը կարծես ասում էր` վերցրու ինձ. - Ինչ նանար է, չէ՞,- ասացի Ֆրեդին։ Վերջինս դիմացից էր նայում նանարին, եւ երբ սկսեցի նրան գովել, Ֆրեդի դեմքին նենգ ժպիտ հայտնվեց։ Նա մատով ինձ իր մոտ կանչեց` նենգ ժպիտը ավելի ընդգծելով։ Առանց կռահելու, թե ինչումն է բանը, շրջանցեցի գեղեցկուհուն ու կանգնեցի Ֆրեդի կողքին. ես տեսա այն, ինչ ամենեւին չէի սպասում տեսնել։ Նանարը` այդ գեղեցկուհին, պուպուլիկ ուներ, սովորական առնանդամ, իսկ պատվանդանին մակագրություն էր փակցված` «Հերմոֆրոդիտ»։ Ֆրեդը չկարողացավ իրեն զսպել եւ սկսեց ցածրիկ քրքջալ։ Ես կատարյալ խուճապի մեջ էի. դե, լավ, խոստովանեմ. «Ինչ նանար է, չէ՞» ասելով` ես նաեւ ճլըպացրել էի հերմոֆրոդիտի կլորիկ տուտուզիկին։ Ֆրեդը սեւ Լուվր բերեց գլխիս. ասենք, մենք կանգնած ենք Տիցիանի կտավի առաջ. մեկ էլ ձեռքով ճլըպացնելու շարժում էր անում ու ասում` «Ինչ նանար է, չէ՞», ու սկսում էր կամացուկ քրքջալ։ Ես ծիծաղում էի նրա հետ ու չէի նեղանում. առաջին անգամ էի նրան ուրախ տեսնում, ու դա շատ հաճելի էր։ Այսպիսի ընդմիջումներով տարբեր դասական կտավներ էինք նայում, երբ նկատեցի, որ սրահներից մեկում մարդկանց հսկայական կուտակում կա։ Թանգարանի աշխատակիցները անգամ փորձում էին այցելուներին հերթ կանգնեցնել. - Ինչի՞ համար է այս հերթը,- հարցրի Ֆրեդին։ - Ջոկոնդայի,- ասաց նա։ Հասկանալի է, որ մենք էլ պիտի հերթ կանգնեինք։ Ի տարբերություն մնացած կտավների, որ փակցված էին պատերի երկայնքով` կողք կողքի, Ջոկոնդան մենակ էր եւ փակցված էր ոչ թե ինչ-որ պատի վրա, այլ ցուցասրահի կենտրոնում` հատուկ իր համար կառուցված հսկայական ստենդի վրա։ Նրա երկու կողմերում մի-մի հաղթանդամ տղամարդ էր մշտապես կանգնած` «Անվտանգություն» գրությամբ թեւկապներով։ Ինքը` Ջոկոնդան, ի տարբերություն մնացած բոլոր նկարների, ցուցադրվում էր ապակու ետեւից. վերակացուներից մեկը բացատրեց, որ նկարը ապակու ետեւ է դրվել այն բանից հետո, երբ ինչ-որ մի մոլագար փորձել է աղաթթու լցնել նրա վրա։ Ահա եւ անվտանգության բացառիկ միջոցառումներ. այցելուներին թույլ չէին տալիս երեք մետրից ավել մոտենալ Ջոկոնդային, չնայած մնացած կտավների դեպքում այսպիսի սահմանափակումներ դե ֆակտո չկային։ Ջոկոնդայի շուրջ փակցված էին լուսանկարահանումը, տեսագրումը արգելող նշաններ. չնայած սրան, բոլորը ե՛ւ լուսանկարում էին, ե՛ւ տեսագրում, փորձում էին Ջոկոնդայի հետ կադրում հայտնվել` արժանանալով Լուվրի վերակացուների նախատինքներին։ Երբ իմ հերթը հասավ, չկարողացա երկար նայել նրան, որովհետեւ Ջոկոնդայի ախրաննիկները այնպես էին նայում ինձ, կարծես հանցանք էի գործում. այդպես հայոց օլիգարխների սափրագլուխներն են նայում այն պատանիներին, ովքեր հանդգնում են հայացք գցել իրենց շեֆերի դուստրերի վրա։ Կարճ ասած, ես ու Ֆրեդը արագ հեռացանք այդտեղից։ - Լեոնարդոյին դատ է հասնում սրա համար,- հեռանալիս ասացի ես։ - Ի՞նչ է արել որ,- զարմացավ Ֆրեդը։ - Դա վտանգավոր հանցագործություն է, հայերեն կոչվում է` հոգեխանգարմունքի հասցնել մարդկանց, անգլերեն` երեւի փսիխոզ։ Ֆրեդը չհասկացավ` ինչ եմ ասում։ Մենք քայլում էինք, նկարներ, քանդակներ նայում, տեսանք Միքելանջելոյի գործերից, թեւավոր, բայց անգլուխ Նիկային տեսանք, մեկ էլ հայտնվեցինք մի սրահում, որտեղ ցուցադրվում էր Միլոսյան Վեներան։ Մեր ուշադրությունը գրավեց մոտ 60-ամյա մի մարդ. նա կանգնել էր Վեներայի դիմաց ու ակնհայտորեն դժգոհ դեմքով ինչ-որ բան էր քրթմնջում։ Ֆրանսերենի մեր իմացությունը թույլ տվեց եզրակացնել, որ հայհոյում է. - Գողեր, սրիկաներ, խաբեբաներ,- ասում էր նա` աչքը Վեներայից չկտրելով։ Վերակացուն ակնհայտորեն ճանաչում էր այդ ծերուկին, որովհետեւ հանգիստ մոտեցավ նրան, թեւանցուկ արեց ու կամաց ասաց. «Դե, լավ, Կլոդ, այսօր բավական է»։ Ծերունին, որքան էլ զարմանալի էր, լսեց վերակացուին, շրջվեց ու քայլեց դեպի ելքը, բայց չէր դադարում հայհոյել. - Գողեր, սրիկաներ, խաբեբաներ... Մենք ոչինչ չհասկացանք, բայց ես Ֆրեդին ասացի, որ մեզ էլ բավական է. - Ոտքերս ջարդվում են,- ասացի ես։ - Իմն էլ,- ասաց Ֆրեդը, եւ մենք հեռացանք Լուվրից ու մեզ գցեցինք մոտակա մի սրճարան։ Մեր ուզածը սառը գարեջուր էր։

Տպել
1273 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը