Երկրի հակառակ կողմը (2008-07-19)

31/01/2011 schedule12:48

Սկիզբը` նախորդ համարներում 37. Անկեղծութիւն անկեղծութեանց Երբ հասանք Մադելեն տաճարի մոտ գտնվող այդ սրճարան, Քվենտինը արդեն եկել էր։ Ես միանգամից նկատեցի նրա հայացքի սառնությունը. զգալի էր, որ նա այստեղ է եկել «թոկը վիզն ընկնելով»։ Ինքս կնախընտրեի ետ դառնալ առանց նրա հետ հանդիպելու, առանց բարեւելու, բայց չէր ստացվի։ Մենք մոտեցանք, նա շատ սառը բարեւեց, Ֆրեդը սիրալիր էր, բայց ես նույնպիսի դեմք էի ընդունել, ինչպիսին Քվենտինը։ - So, ինչով կարող եմ օգտակար լինել ձեզ,- ինչ-որ բան ասած լինելու համար, խիստ պաշտոնական ոճով եւ ինձ թվաց` որոշ արհամարհանքով հարցրեց նա։ - Ոչնչով,- չոր պատասխանեցի ես։ Ֆրեդը զարմացավ, Քվենտինը նույնպես։ - Այսի՞նքն,- հարցրեց Քվենտինը։ - Եթե մարդը գիտի, թե ինչով կարող է օգտակար լինել եւ հարցնում է, թե ինչով կարող է օգտակար լինել, նշանակում է` նա չի կարող օգտակար լինել։ Նա կարող է վնասակար լինել,- նույն տոնով շարունակեցի ես։ - Ես չեմ պատրաստվում քեզ վնաս տալ,- ասաց Քվենտինը։ - Չէ, ինչո՞ւ. չէ՞ որ դու ամեն ինչ գիտես, ես ինքս քեզ ամեն ինչ պատմեցի։ Այնպես որ, զանգիր քո ծանոթ ժանդարմներից մեկին, գուցե նրան նաեւ պարգեւավճար կտան. ինչքա՞ն է այստեղ պարգեւավճարը, 300 եվրո՞։ Ֆրեդը լուռ էր, բայց նրա դեմքին լարվածություն առաջացավ։ - Բայց ինչո՞ւ ես այդպիսի տոնով խոսում. ես բարձր եմ գնահատում քո անկեղծությունը, բայց... - Բարձր ես գնահատում անկեղծությո՞ւնս. այդ դեպքում ես ավելի կանկեղծանամ եւ ավելին կասեմ քեզ,- Քվենտինի խոսքը կտրեցի ես։ Նա շփոթվեց եւ թերեւս սպասում էր, որ պիտի ասեմ, որ իրականում վտանգավոր կրկնահանցագործ եմ կամ ահաբեկիչ։ - Ի՞նչ ես պատրաստվում ասել,- լարված հարցրեց նա։ - Կարծիքս քո շեֆի, դե, քո պաշտպանյալի մասին. նա էշի մեկն է,- ասացի ես ու վեր կացա տեղիցս։ Քվենտինը գոհ մնաց իմ անկեղծությունից, որովհետեւ, ինչպես ասացի, սարսափելի բացահայտման էր սպասում. բայցեւայնպես, նրա հայացքի սառնությունը փոխվեց ափսոսանքի, ափսոսանք, որ ինձ հետ հանդիպել է ընդհանրապես։ Ես հեռանում էի. - Այդ ո՞ւր,- հարցրեց Ֆրեդը։ - Գնում եմ հյուրանոց` չիշիկ անելու,- հեգնական ասացի ես։ - Կարող ես այստեղի զուգարանում չիշիկ անել,- շփոթված ասաց Ֆրեդը` թերեւս չցանկանալով մենակ մնալ Քվենտինի հետ։ - Ես զզվում եմ հասարակական զուգարաններից,- նրան հուսախաբ արեցի ես։ Հասա հյուրանոց, փռվեցի մահճակալիս. մի տասը րոպեից դուռը թակեցին։ Բացեցի` Ֆրեդն էր. - Դու քեզ հիմարի պես պահեցիր,- ասաց նա։ - Հնարավոր է։ - Դու պետք է ներողություն խնդրես Քվենտինից։ - Հնարավոր է։ - Հնարավո՞ր է. դու պետք է զանգես նրան եւ ներողություն խնդրես։ - Դե, կզանգեմ,- խեղճացած ասացի ես։ - Հիմա զանգիր։ - Կզանգեմ, ասացի,- սկսեցի ջղայնանալ ես։ Բայց Ֆրեդը կատաղած էր, կատաղած էր ինձ վրա։ Ես իսկապես հիմար բան արեցի, Քվենտինը արժանի չէր դրան։ Եւ ինչո՞ւ պետք է նա չարաշահեր իր ծառայական դիրքը, վտանգեր իր կարիերան եւ ապահովությունը հանուն մի օտարերկրացի անծանոթի։ Բայց դե, ես էլ պետք է Հայաստան հասնեմ` երկրի հակառակ կողմից, միայն ու միայն հակառակ կողմից, որովհետեւ ճանապարհից ետ դառնալը վատ նշան է։ Բայց դա չի նշանակում, թե իրավունք ունեի վիրավորել Քվենտինին։ Ես ու Ֆրեդը լուռ նստած էինք իմ սենյակում. - Գնանք, քո սենյակից զանգեմ,- ասացի ես։ - Ինչո՞ւ իմ սենյակից, այստեղից զանգիր,- իմ առաջարկի մեջ խուսափողականություն տեսավ նա։ - Եթե ամեն ինչ բացվի, սիրելի Ֆրեդ, լավ չի լինի, եթե պարզվի, որ ես կապ եմ ունեցել Քվենտինի հետ. դու կարող ես քո կապը բացատրել։ Իմ հիմնավորումը Ֆրեդին հանգստացրեց ահագին. նա մխիթարվեց այն մտքով, որ ես նաեւ մտահոգվում եմ Քվենտինի համար։ Մտանք Ֆրեդի սենյակ. մենք Քվենտինից երկու համար ունեինք` բնակարանի եւ ձեռքի։ Զանգեցի բնակարանի համարով, ինքնապատասխանիչը միացավ. - Քվենտին, Բոյանն է զանգում. ես ուզում եմ ներողություն խնդրել այսօրվա համար։ Կներես, ես հիմա լարված եմ մի քիչ. հույս ունեմ երբեւէ կկարողանամ քեզ ապացուցել, որ այն չեմ, ինչ էի այսօր,- ինքնապատասխանիչի վրա հաղորդագրություն թողեցի ես։ - Նրա հեռախոսն անջատվա՞ծ էր,- հասկանալով, որ ինքնապատասխանիչի հետ եմ խոսում, հարցրեց Ֆրեդը։ - Ես տուն զանգեցի։ - Իմանալով, որ նա տանը չէ. դու պետք է բջջայինին զանգեիր,- ասաց նա։ - Իսկ քեզ կոկորդիլոս պետք չէ՞,- ասացի ես` նկատի ունենալով Շապոկլյակի` «ա կրակադիլ վամ նե նուժե՞ն» արտահայտությունը։ Ֆրեդը ոչինչ չասաց. նա նստած էր իր մահճակալին։ Ես էլ նստեցի։ Ինչ-որ ժամանակ մենք լուռ էինք։ Հետո առաջարկեցի իջնել սուրճ խմելու։ Իջանք նախասրահ։ Էլի լուռ էինք, լուռ սուրճ էինք խմում։ - Դու պետք է հասկանաս Քվենտինին,- ի վերջո ասաց Ֆրեդը։ - Հավատա, որ ես հասկանում եմ։ Ոչ մի վերապահում չունեմ նրա նկատմամբ. ուղղակի նյարդերս տեղի տվեցին,- բացատրեցի ես։ - Իսկ ինչո՞ւ չգնաս, ասենք, դեսպանատուն եւ վիզա չհայցես. դու սերբական անձնագիր ունես, չէ՞։ - Ֆրեդ, վիզայի համար հարցաթերթիկ են լրացնում, գրում ես` ով ես, որտեղ ես աշխատում, ընտանիքիդ անդամների տվյալներն ես գրում. այդքան բան հնարավոր չէ հորինել։ Եթե անգամ հորինես, տվյալներից որեւէ մեկը կստուգեն ու կպարզեն կեղծիքը։ Հո չե՞մ կարող դատարկ հարցաթերթիկով վիզա ստանալ։ - Փաստորեն, քեզ քանի՞ երկրի վիզա է հարկավոր։ - Լատինական Ամերիկայի մի երկրի ու Ճապոնիայի. Լատինական Ամերիկայի հարցը հեշտ է. կարելի է այստեղից առանց վիզայի մեկնել ֆրանսիական Գվիանա կամ Կարիբյան ծովի ֆրանսիական կղզիներից մեկը. կամ Կայմանյան կղզիներ, դրանք Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի տարածք են, եւ իմ ունեցած վիզայով այնտեղ կարելի է մեկնել։ Իսկ ահա շարունակությունը դեպի արեւմուտք բարդ է. ինձ հարկավոր է կա՛մ Ճապոնիայի, կա՛մ Չինաստանի վիզա ստանալ, որ Ռուսաստան մտնելու հնարավորություն ունենամ։ - Իսկ էդ ֆրանսիական Գվիանայից չի՞ լինի Ռուսաստան թռչել։ - Չէ, էնտեղից Ռուսաստան թռիչքներ չկան։ Եւ ընդհանրապես, կարծեմ ամերիկյան մայրցամաքից ինքնաթիռները Ռուսաստան թռչում են ոչ ամենեւին այն կողմով, որ ինձ պետք է... - Ես չեմ հասկանում, այդ ի՞նչ իդեա ֆիքս է` շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել կեղծ անձնագրով, հետախուզումն էլ պոչիդ,- որոշ դադարից հետո սրտնեղեց Ֆրեդը։ - Դա իդեա ֆիքս չէ, Ֆրեդ, դա խնդիր է, որ ես պետք է լուծեմ, թեկուզ աշխարհը երկու կես լինի։ Ֆրեդը ոչինչ չասաց` թերեւս նրբանկատությունից դրդված։ Սուրճը խմելուց հետո մենք բարձրացանք մեր սենյակներ։ Ես միացրի «Եվրանյուզը». «Le Mag» ծրագիրն էր։ Միանգամից զանգեցի Ֆրեդին. - Չես հավատա` նոր ինչ ասացին «Եվրանյուզով». երեք օրից Իմպրեսիոնիստների թանգարանում վան Գոգի ցուցահանդես է բացվելու. «Արեւածաղիկներն» էլ են ցուցադրելու։ 38. Ինձ տոմս տվեք Այն միտքը, որ տեսնելու եմ վան Գոգի «Արեւածաղիկները», ենթադրաբար` նաեւ «Կարտոֆիլ ուտողները», հանեց օրվա երկրորդ կեսից իմ մեջ կուտակված լարվածությունը։ «Le Mag»-ի հաջորդ թողարկումն էլ դիտեցի` համոզվելու համար, որ ամեն ինչ ճիշտ եմ հասկացել. այդպես էլ կար` երեք օրից Փարիզի Իմպրեսիոնիստների թանգարանում բացվում է վան Գոգի նկարների ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվելու է նաեւ նրա «Արեւածաղիկները», ինչպես նաեւ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված այլ կտավներ։ Ցուցահանդեսը տեւելու է մեկ ամիս։ Առավոտյան նախաճաշի գնալիս հյուրանոցի գործավարին խնդրեցի ցուցահանդեսի երկու տոմս պատվիրել։ Ֆրեդի հետ նախաճաշեցինք, վերադարձանք նախասրահ եւ, սովորության համաձայն, մի սուրճ էլ այնտեղ խմեցինք։ Գործավարը, որին խնդրել էի տոմս պատվիրել, մոտեցավ ինձ. - Կներեք, բայց ձեր նշած ցուցահանդեսի տոմսերը սպառվել են,- ափսոսանքով եւ կարեկցող ժպիտով ասաց նա։ Ես ապշած էի. - Ինչպե՞ս կարող են ցուցահանդեսի տոմսերը սպառվել,- զարմանքս չկարողացա թաքցնել ես եւ նկատեցի, որ իմ արձագանքը նույնպիսի զարմանք առաջացրեց գործավար աղջկա գեղեցիկ դեմքին,- ամեն դեպքում, շնորհակալ եմ ձեզնից, կներեք,- ասածս շտկելու փորձ արեցի ես ու դիմեցի Ֆրեդին. - Ֆրեդ, այստեղ ինչ-որ սխալ կա, եկ գնանք այդ թանգարան։ - Չեմ կարծում, թե որեւէ սխալ կա, բայց գնանք,- ասաց Ֆրեդը։ - Բայց ինչպե՞ս կարող են ցուցահանդեսի տոմսերը սպառվել,- ինձ հռետորական թվացող այս հարցը կրկնեցի ես։ Ֆրեդը նույնպես զարմանքով նայեց ինձ. - Իսկ ինչպե՞ս են սպառվում թատրոնի, կինոյի, ֆուտբոլի տոմսերը։ Դա, միեւնույն է, զարմանալի էր ինձ համար, ես առաջին անգամ էի լսում, որ ցուցահանդեսի տոմսերը սպառվեն։ Ֆրեդը ինձ բացատրեց. - Այս նկարները թանգարանի սեփականությունը չեն, ավելին` տարբեր մարդկանց ու թանգարանների սեփականություն են։ Իմպրեսիոնիստների թանգարանը այդ նկարները վերցնում է ժամանակավոր, տվյալ դեպքում` մեկ ամսով, եւ վճարում է այդ նկարների տերերին։ Հիմա նկարները նայելու համար կան չափանիշներ, տվյալ տարածքում չի կարող միաժամանակ X թվից ավել մարդ լինել։ Ավելին, շատ դեպքերում, եթե ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, տոմսերի վրա ժամեր են գրվում։ Ու հիմա այնպես է ստացվել, որ այդ մեկ ամսվա ընթացքում նկարները նայելու ցանկություն են հայտնել առավելագույն թվով մարդիկ, եւ տոմսերը սպառվել են։ «Բայց իսկապես հոյակապ է, մարդիկ այստեղ ցուցահանդեսի են գնում այնպես, ինչպես ես խաշի կգնայի»,- մտածեցի ես։ Ֆրեդը ճիշտ էր` Իմպրեսիոնիստների թանգարանի դրամարկղում հաստատեցին, որ վան Գոգի ցուցահանդեսի տոմսերը սպառվել են։ - Ասում են, որ հնարավոր է ցուցահանդեսի ժամկետը մեկ շաբաթով երկարացնեն. այնպես որ, կարող եք տոմս պատվիրել այդ երկարացրած ժամկետի համար, բայց նախապես ասեմ` դա հաստատ չէ, հնարավոր է ժամկետը չերկարացնեն,- մեզ մխիթարում էր տոմսավաճառը։ - Իսկ վերավաճառողներ չե՞ն լինում,- հարցրեցի ես։ - Կլինեն, իհարկե, բայց մենք դրանով չենք զբաղվում. ցուցահանդեսի օրերին եկեք, մոտակայքում երեւի կլինեն առաջարկներ։ Կամ էլ ինտերնետում փորձեք գտնել,- խորհուրդ տվեց տոմսավաճառը։ - Իսկ դուք մեզ չէի՞ք հուշի, թե որ կայքում են նմանօրինակ աճուրդներ կազմակերպվում. ես ծանոթ չեմ այստեղի կայքերին,- նրան դիմեց Ֆրեդը։ Տոմսավաճառը մի թղթի վրա գրեց տվյալ կայքի հասցեն, եւ մենք հեռացանք։ Վան Գոգի ցուցահանդեսը արդեն իսկ մեծ տպավորություն գործեց` տոմսերի բացակայությամբ։ Որքան կուրախանար խեղճը, եթե իմանար, որ 110 տարի անց մարդիկ ջանք են թափելու իր ցուցահանդեսի տոմս ձեռք բերելու համար եւ վախենալու են իր նկարները տեսնելու հաճույքից զրկվելու հնարավորությունից։ - Ի՞նչ կասես, Ֆրեդ, սա արվեստի երկրպագությո՞ւն է, թե՞ PR,- հարցրի ես։ - Արվեստի երկրպագության PR,- պատասխանեց նա եւ շարունակեց,- մարդիկ ուզում են տեսնել, թե ինչ է նկարել սեփական ականջը կտրած այդ մարդը։ - Ֆրեդ, դու տոմս կգտնես, չէ՞,- խնդրագին ձայնով հարցրեցի ես։ - Հույս ունեմ, բայց այդ գործը պետք է արագ անել, թե չէ` գները կարող են թռչել,- ժպտալով պատասխանեց նա։ Ֆրեդի դեմքին ինչ-որ ազարտ էր հայտնվել. եւ ընդհանրապես, վերջին օրերին նա շատ էր փոխվել, Լոզանի Ֆրեդին շատ քիչ բան էր հիշեցնում։ Կյանքի նկատմամբ նրա հետաքրքրությունը, առօրեականությունը վերականգնվել էր, եթե ոչ լրիվ, գոնե զգալի չափով։ Նրա դեմքից վերացել էր հուսահատության դրոշմը, նա ավելի վստահ էր քայլում, շարժումների, ժեստերի մեջ ինչ-որ էներգիա էր հայտնվել։ Ես ուրախ էի դրա համար, նաեւ ուրախ էի, որ իմ ու իր կյանքի այս դժվար շրջանում մենք իրար հետ ենք եւ մեր ընկերակցությամբ փոխադարձաբար փարատում էինք այն թախիծն ու կարոտը, որ տանջում էր մեզնից յուրաքանչյուրին` յուրովի։ Մենք մտանք առաջին իսկ պատահած ինտերնետ ակումբը, սուրճ պատվիրեցինք ու նստեցինք համակարգչի առաջ։ Ֆրեդը այցելեց այն կայքը, որի հասցեն տվել էր թանգարանի տոմսավաճառը, մի քիչ քչփորեց այնտեղ ու ասաց. - Շարժ չկա, երեւի պետք է երեկոյան մտնենք։ Այստեղից դուրս եկանք, մի քիչ քայլեցինք, մի երկու խանութ մտանք, հետո նստեցինք մի սրճարանում, մինչեւ եկավ ճաշելու ժամը։ Ճաշեցինք մի ռեստորանում, որը սեղանների մի շարք ուներ մայթի վրա։ Ճաշից հետո գնացինք հյուրանոց ու միանգամից մտանք ինտերնետի սենյակ։ Ֆրեդը անցավ գործի, բայց ես չմնացի նրա մոտ. գնացի նախասրահ` թերթ կարդալու։ Մի կես ժամ, քառասուն րոպեից Ֆրեդը եկավ ու հաղթական ասաց. - Գնեցի։ Քառակի գնով։ Հաջորդ առավոտ ցրիչը Ֆրեդի սենյակ էր բերել երկու տոմս, ու Ֆրեդը դրանց համար վճարել էր 240 եվրո։ Ես, իհարկե, իմ տոմսի արժեքը վճարեցի Ֆրեդին։ Տոմսերը ցուցահանդեսի երրորդ օրվա` ժամը 12.00-ից 15.00-ի համար էին։

Տպել
690 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը