Երկրի հակառակ կողմը (2008-07-23)

31/01/2011 schedule21:13

Սկիզբը` նախորդ համարներում 40. Ապրելու հետեւանքները Ճաշից հետո սենյակումս թերթում էի վան Գոգի նկարների կատալոգը, որ գնել էի ցուցահանդեսում։ Ֆրեդը եկավ` ինձ համար անսպասելի. - Մի միտք եմ հղացել,- ասացի։ - Մի միտք էլ Քվենտինն է հղացել,- խորհրդավոր ասաց նա։ - Ի՞նչ միտք։ - Մեզ ճաշի հրավիրելու։ - Լուրջ ես ասո՞ւմ, ե՞րբ։ - Վաղը չէ մյուս օրը, եթե, իհարկե, մենք ընդունենք հրավերը. ես նրան պիտի զանգեմ։ - Տարօրինակ սիրալիրություն է։ - Ընդունո՞ւմ ենք հրավերը։ - Չե՞ս կարծում, որ մի շաբաթում երկու անգամ մարդուն վիրավորելը, այն էլ` առանց պատճառի, շատ կլինի,- նկատեցի ես։ - Դե, ուրեմն գնամ մեր համաձայնության մասին հայտնելու,- ասաց Ֆրեդը եւ վեր կացավ։ - Դու ոչինչ չհարցրիր իմ մտքի մասին,- սրտնեղեցի ես։ - Հա, կներես... - Պարզվում է` վան Գոգը այստեղ է թաղված, Փարիզից ոչ հեռու, արի այցելենք նրա գերեզմանին։ Մի պահ կարծես այս միտքը տարօրինակ թվաց Ֆրեդին, բայց շատ կարճ մտորելով` նա համաձայնեց. - Միեւնույն է, անելիք չունենք,- համաձայնությունը հիմնավորեց նա եւ գնաց Քվենտինին զանգելու։ Ես դուրս եկա նրա ետեւից։ Երկու փողոց այնկողմ մի փոքրիկ խանութ էի տեսել` «Բույսեր եւ սերմեր» գրությամբ. ինձ անհրաժեշտ էր գնալ այնտեղ։ Գնացի, արագ վերադարձա եւ գործավարուհուն խնդրեցի պարզել, թե ինչպես կարելի է հասնել Օվեր սյուր Ուազ քաղաք։ Նա միանգամից ասաց, որ կարծում է` գնացքով, բայց կճշտի ու տեղյակ կպահի ինձ։ Ավելի ուշ զանգեց եւ ասաց, որ էլեկտրագնացքով կարելի է գնալ Օվեր։ Առավոտյան վաղ նախաճաշեցինք ու գնացինք այն կայարան, որտեղից մեկնում էր Օվերի գնացքը. այն կիսով սպիտակ, կիսով բաց կանաչ ներկած վագոններ ուներ, ակնհայտորեն 60-ականների արտադրության` ոչ այնքան հարմարավետ նստարաններով։ Բայց սլանում էր սրտիդ ուզածի պես. գնացքի ուղեւորական կոնտինգենտը շատ հետաքրքիր էր. այստեղ կային նաեւ կողովներով գյուղացիներ, որոնք, ըստ ամենայնի, ինչ-որ բան էին Փարիզում վաճառել ու ետ էին դառնում։ Օվերը գավառական փոքրիկ քաղաք է, Ուազ գետի ափին։ Փոքրիկ տներով, նեղ փողոցներով, ծառաշատ, մինչեւ վերջին անկյունը լպստած այս քաղաքը սրբորեն պահպանում է վան Գոգի հիշատակը։ Վան Գոգն էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ է բերում այստեղ, եւ նեղ փողոցներում մի կերպ կուչ եկած հսկա ավտոբուսները սրա վկայությունն են։ Կայարանում մենք տաքսի էինք վարձել, ու նա մեզ արագ հասցրեց քաղաքային գերեզմանատուն, որտեղ մի համեստ անկյունում գտնվող համեստ գերեզմանոցում թաղված էին Վինսենտ վան Գոգը եւ նրա եղբայր Թեոն։ Մեր այցելության պահին զբոսաշրջիկների մի խումբ հեռանում էր այդտեղից, եւ երբ մոտեցանք, գերեզմանի մոտ ոչ ոք չկար։ Ես չորս կողմ նայեցի, ոչ ոք չէր երեւում. փնտրեցի-գտա մի փոքր փայտի կտոր եւ սկսեցի փոքր փոսեր անել Վինսենտի գերեզմանի շուրջ. - Ի՞նչ ես անում,- զարմացած հարցրեց Ֆրեդը։ - Արեւածաղիկներ եմ ցանում,- ասացի ես. հենց արեւածաղիկների սերմերի համար էի ես գնացել «Բույսեր եւ սերմեր» խանութ։ Վան Գոգի շիրիմի շուրջ ութ արեւածաղիկ ցանեցի, հետո ձայներ լսվեցին. ես արագ ավարտեցի գործս։ Մենք նստեցինք վան Գոգի գերեզմանի մոտի մի նստարանին։ Ոչինչ չէինք խոսում. - Ֆրեդ, հիմա ի՞նչ ես կարծում, վան Գոգը հանճա՞ր է, թե՞ ոչ,- ի վերջո հարցրի ես։ - Ի՞նչ ես պայմանականությունների հետեւից ընկել։ Չե՞ս զգում, որ դրանք բոլորը բառեր են, միայն բառեր։ Կարեւորն այն է, որ կյանքդ ապրես այնպես, ինչպես պիտի ապրես` առանց հետեւանքների մասին մտածելու։ Ինձ ցնցեց, որ Ֆրեդը ասաց ոչ թե «արդյունքների», այլ «հետեւանքների»։ - Դու դիտավորյա՞լ ասացիր դա,- հետաքրքրվեցի ես։ Ֆրեդը միանգամից չպատասխանեց. - Չէի մտածել, բայց կարծում եմ` ճիշտ ասացի. մարդ պետք է ապրի իր երկրային առաքելությանը համապատասխան, երազի արդյունքների եւ չմտածի հետեւանքների մասին։ Եթե վան Գոգը մտածեր իր կյանքի հետեւանքների մասին, նկարչությունը շուտ պետք է թողներ եւ մի այնպիսի գործ գտներ, որ իրեն գոնե չոր հացի փող ունենալու հնարավորություն տար։ Բայց նա չի մտածել հետեւանքների մասին, այլ երազել է արդյունքների մասին. դրանք մի փոքր ուշ են եկել, բայց հիմա դու ֆանատիկոսի ջերմեռանդությամբ արեւածաղիկ ես ցանում նրա գերեզմանին եւ եռակի գին ես վճարում նրա ցուցահանդեսում հայտնվելու համար, իսկ նրա նկարները միլիոնավոր դոլարներ արժեն։ Սա վկայում է, որ մեր Վինսենտը հավատարիմ է մնացել իր երկրային առաքելությանը եւ ճիշտ է ապրել իր կարճ կյանքը։ Բայց չեմ բացառում, որ մեծ թվով հիմարներ սովից սատկել են` հույս ունենալով, որ իրենց անունն էլ մի բան կնշանակի, բայց սխալվել են։ - Պրոբլեմը հենց դրա մեջ է. հասկանալ, թե որն է քո երկրային առաքելությունը։ Ինչպես Կոելիոն է ասում, մարդ պետք է կարողանա գտնել իր կյանքի գիծը եւ հավատարիմ մնալ դրան։ Գիտե՞ս, երեւի իսկապես, յուրաքանչյուր մարդու համար մի ինչ-որ տեղ գանձ է թաղված, եւ նա այդ գանձը կգտնի իր կյանքի գծին, առաքելությանը հավատարիմ մնալու դեպքում։ Ուղղակի պրոբլեմն այն է, որ մարդիկ շատ հաճախ, այսինքն` գրեթե միշտ, գանձ ասելով` գանձ էլ հասկանում են։ Պատկերացրու` ինչ կլիներ, եթե վան Գոգը ամեն ինչ հենց այդպես էլ հասկանար։ Եւ պատկերացրու վան Գոգի հետ նույն քաղաքում ապրած այն մարդկանց վիճակը, պաշտոնյաներ, հարուստներ, ազնվականներ, եթե նրանք հասկանային, որ իրենք ընդամենը մի փոշեհատիկ են այս սոված, քրջոտ, հիվանդ, ականջը կտրած մարդու համեմատությամբ, որին երեխաները հալածում են, նրա ետեւից քարեր շպրտում, թքում վրան ու հայհոյում։ Սարսափելին այն է, որ նրա ժամանակակիցներից ոչ ոք կամ գրեթե ոչ ոք չի հասկացել, որ վան Գոգն այդպիսին է նրանց` այդ բոլորի, աշխարհի ոչնչությունը ի ցույց դնելու համար։ - Դու գտե՞լ ես քո կյանքի գիծը,- հարցրեց ինձ Ֆրեդը։ - Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ մարդ իր կյանքի գիծը փնտրելու կարիք չունի. այն ծնվում է իր հետ։ Խնդիրը այդ գծին հավատարիմ մնալն է, դա չժխտելը։ - Դա ինչպե՞ս է արվում։ - Շատ պարզ. ուղղակի ապրում ես այնպես, ինչպես սիրտդ քեզ թելադրում է։ Իհարկե, երբեմն գայթակղությունների ես տրվում, սխալվում, որից հետո խիղճդ տանջում է. դա նշանակում է, որ պիտի չանես այլեւս այդպիսի բաներ։ Հենց այստեղ էլ կանգնում ես ընտրության առաջ. անել այն ինչ հե՞շտ է, թե՞ անել այն, ինչ ճիշտ է։ Սա չափազանց պարզ ընտրություն է։ Երբեմն դժվար, բայց պարզից էլ պարզ։ Եւ ամենակարեւորը` պետք է գիտակցես, թե ինչ ես անում եւ հանուն ինչի։ Շուտով զբոսաշրջիկների հերթական խումբը եկավ, եւ մենք վեր կացանք։ Գարունը փթթում էր, հողը տաք էր եւ խոնավ. արեւածաղիկներս հաստատ կծլեին։ 41. Գնացքից` պարահանդես Մենք երկար մնացինք Օվերում. այնտեղ էլ ճաշեցինք ու Փարիզ վերադարձանք բավականին ուշ։ Այդ փոքրիկ քաղաքը շատ անուշ տպավորություն գործեց, ու ես հասկացա, որ եթե տվյալ երկրի մասին ուզում ես պատկերացում կազմել, պետք է դիտարկես ոչ թե նրա պսպղան մայրաքաղաքը, այլ գավառը, այսպիսի փոքրիկ քաղաքները, գյուղերը. դրանք խոսուն են, չափազանց խոսուն։ Օվերում հայտնվողը մի պահ մոռանում է, որ ինքը ինչ-որ քաղաքում է. մեզ թվում էր, թե ինչ-որ մի ընտանիքի ենք հյուր եկել, օջախ ենք մտել։ Եւ իրականում այդպես էլ կա. «համայնք» բառը հենց դա է նշանակում։ Ինչպիսի արժանապատվություն ու վստահություն կա մարդկանց դեմքերին. եթե դուք մարդկանց խմբի մեջ ինչ-որ անվստահ, շփոթված մեկին տեսնեք, հաստատ իմացեք` այդտեղի քաղաքապետն է, որը զգում է, ավելի ճիշտ` չի զգում, մարդիկ նրան ասում են, որ այլեւս չեն քվեարկելու նրա օգտին։ Օվերում պատմեցին, որ տարիներ առաջ վերստուգիչ հանձնաժողովը, որ ինչքան հասկացա, հենց քաղաքի բնակիչներից է կազմվում, պարզել է, որ այդ ժամանակվա քաղաքապետը գանձարանից 100 հազար եվրո է վերցրել անձնական կարիքների համար եւ գանձապահի հետ պայմանավորվել, որ երեք ամսից գումարը վերադարձնելու է։ Ահա այդ դեպքի բացահայտումից հետո քաղաքապետը ստիպված էր եղել հեռանալ Օվերից, որովհետեւ մարդիկ դադարել էին նրան բարեւել, չնայած վերադարձրել էր ինքնակամ վերցրած վարկը. «Ինչպե՞ս կարելի է չարհամարհել մի մարդու, որը մեր վստահությանն արժանանալով` մեր գրպանն է մտնում»,- բացատրում էր փոքրիկ ռեստորանի տերը, որը հպարտ էր իրենց քաղաքի համար։ Օվեր քաղաքը պատկերացնելու համար` ընթերցողը թող պատկերացնի տաք, հարմարավետ, համեստ ու ճաշակով մի տուն, որի մեջ մարդիկ ապրում են հաշտ ու համերաշխ` այդ ամենի տերը լինելու գիտակցությունը եւ պատասխանատվությունը սրտներում։ Նման վիճակի, սակայն, պետք է արժանանալ... Օվերից վերադառնալիս մենք մի փոքր քննարկեցինք վաղվա ընթրիքի հետ կապված մի քանի մանրամասն. Ֆրեդը ասաց, որ ճաշին, ավելի ճիշտ` ընթրիքին, մասնակցելու է նաեւ Քվենտինի ընկերուհին։ Ընթրիքի ժամանակ պարզվեց, որ հենց այդ դեռատի գեղեցկուհին է այս ամենի նախաձեռնողը, եւ գաղափարը նա հղացել է Քվենտինի համար իմ թողած հեռախոսային հաղորդագրությունը լսելուց հետո. - Չեմ սիրում, երբ մարդիկ իրարից խռովում են,- ասում էր Իզաբելը, ինչից ակնհայտ էր դառնում, որ Քվենտինին այնքան էլ չի ուրախացրել մեզ, համենայնդեպս` ինձ տեսնելու հեռանկարը։ Բայց հաղորդագրությունս Իզաբելին լավ ազդակ է թվացել, եւ Քվենտինը տեղի է տվել։ Իհարկե, մինչեւ մեզ հրավիրելու որոշում կայացնելը Իզաբելը Քվենտինից դուրս էր քաշել մեր մասին նրա ունեցած ողջ տեղեկատվությունը եւ, իմանալով ով եմ ես, ով է Ֆրեդը, այն հանգամանքները, որոնց բերումով մենք իրար հետ գտնվում ենք Փարիզում, որոշել է մեզ հրավիրել։ - Սիրում եմ անակնկալ ծանոթություններ,- ժպտալով ասում էր Իզաբելը. նրա մեջ ինչ-որ անուշ կենսուրախություն կար։ Անակնկալ ծանոթությունների մասին նրա ասածի մեջ ես փորձեցի հեգնական երանգ գտնել, ավելի ճիշտ` ստուգեցի այդպիսի երանգի առկայությունը, բայց համոզվելով, որ այս աղջիկը լրիվ անկեղծ է, շատ ուրախացա Քվենտինին քֆրտելու համար. առանց դրա այս ընթրիքն ու ծանոթությունը չէր լինի։ Իզաբելը իսկական գեղեցկուհի էր, «մասնագիտությամբ»` թոփ-մոդել, ֆրանսիական նորաձեւության ծագող աստղ։ Ընդարձակ բնակարանը, որտեղ նրանք մեզ ընդունել էին, մի մեծ վիտրաժ ուներ, նաեւ մի մեծ պատշգամբ, որոնցից երեւում էին Էյֆելյան աշտարակն ու Սենա գետը։ Տանը բազմաթիվ ամսագրեր կային, որոնց կա՛մ շապիկին, կա՛մ էջերում տպագրված էին Իզաբելի լուսանկարները. դրանցում նա կենտրոնացած էր, կատվային հայացք ուներ, լարված դեմք եւ կրում էր ինչ-որ աննորմալ զգեստներ։ Իրական կյանքում նրա հայացքը պարզ էր, դեմքը` կենսուրախ, հագին էլ մի սովորական ջինսե շալվար էր, մի սովորական նեղ շապիկ, որի տակից հստակ տպվում էին նրա ամուր, գեղեցիկ կրծքերը. բայց դա վուլգար չէր, այլ միայն գեղեցիկ, միայն տրամադրող` հետաքրքիր ու համով ընթրիքի, անկեղծ բարեկամության։ Պատերից մեկին մի մեծ լուսանկար էր կախված, որտեղ Իզաբելը իր ընկերուհիների հետ կանգնած էր պոդիումի վրա` ցուցադրության ժամանակ։ Ես զննում էի այդ մեծ լուսանկարը, եւ դեմքերից մեկը ինձ շատ ծանոթ թվաց. - Ձեր կողքին կանգնածը Ֆրանսիայի նոր առաջին տիկինը չէ՞,- չդիմացա եւ հարցրի ես։ Իզաբելը զարմացավ, որ գրիմի տակ ես ճանաչեցի նրան։ - Այո, նա է` Մեմեն,- այսպես քնքուշ անունով էր նա հիշում Ֆրանսիայի գործող նախագահի գործող տիկնոջը։ Իմ այս բացահայտումից հետո Իզաբելը խոստովանեց, որ ինքը եւ Մեմեն ընկերուհիներ են։ Մեմեին ինքը համարում էր ավագ եւ վստահելի ընկեր, ասում էր, որ իրենք շատ են սիրում իրար եւ շատ կապված են։ Պարզվեց նաեւ, որ Իզաբելի եւ Քվենտինի հանդիպումն էլ տեղավորվում է այս համատեքստում. Քվենտինը բազմիցս եղել է Մեմեի անվտանգությունն ապահովող թիկնապահների խմբում, իսկ Իզաբելն ու Մեմեն էլ հաճախ են հանդիպում. հենց այսպես էլ ծագել է նրանց սիրավեպը, որի պատճառով Քվենտինը քիչ էր մնացել կորցնի աշխատանքը։ Նրա ղեկավարությանը դուր չէր եկել, որ աշխատանքի ժամին նա կարող է զննել եւ գնահատել իր պաշտպանյալների գեղեցկությունն ու կանացիությունը։ Քվենտինը, իհարկե, բացատրել էր, որ Իզաբելը ամենեւին էլ իր պաշտպանյալը չէ. ի վերջո այդ պատմությունը լավ էր ավարտվել։ Քվենտինն ու Իզաբելը հույս ունեին, որ իրենց հարաբերությունները լուրջ են, եւ ամեն ինչ ընթանում էր հենց այդ ուղղությամբ։ Բայց չէին շտապում որոշումներ կայացնել եւ ասում էին, որ ճիշտը ամեն ինչում վերջնականապես եւ լրիվությամբ համոզվելն է։ Ամեն դեպքում, նրանք արդեն երկար ժամանակ իրար հետ էին ապրում, չնայած ասում էին, որ իրար հետ ապրելը խիստ հարաբերական է, որովհետեւ երբեմն օրերով իրար երես չեն տեսնում` աշխատանքի բերումով. - Այս պայմաններում ամուսնանալը նույնիսկ անիմաստ է,- ծիծաղելով ասում էր Իզաբելը եւ խոստովանում, որ չի էլ ամուսնանա, մինչեւ «չպառավի» պոդիումի համար. - Կսպասե՞ս ինձ, իմ պահապան հրեշտակ,- դիմում էր նա Քվենտինին։ Նրա հետ հանդիպումը ինձ համար հաճելի էր եւ անակնկալ. երբեք չէի մտածի, թե պոդիումի վրա ութաձեւ քայլող այդ աղջիկները կարող են այսպես բացսիրտ լինել, անկեղծ, ունենալ սովորական մարդկային հատկանիշներ, լինել այդքան բնական եւ սովորական։ Քվենտինը մեզ հետ, իհարկե, քաղաքավարի էր, բայց սկզբում մի տեսակ սառը. ես նրան դարձյալ մի երկու խոսք ասացի` մեր մեջ տեղի ունեցած թյուրիմացությունը հարթելու համար, եւ ընթացքում ինձ թվաց, որ նա թոթափեց տհաճ զգացողությունները։ Համենայնդեպս, սառը պահվածքը շատ շուտով վերացավ։ Ֆրեդին նույնպես հաճելի էր Իզաբելի հետ ծանոթությունը, եւ մեզ շատ ուրախ եւ հաճելի երեկո էր սպասվում։ Անկեղծ ասած, նկատելի էր, որ Քվենտինն ու Իզաբելը նույնպես մարդկային շփման կարիք են զգում, եւ մեր այցը կարծես թարմացնող շունչ բերեց նրանց տուն։ Առաջ անցնելով` ասեմ, որ մենք բարեկամացանք, եւ Իզաբելի հետ ծանոթությունը կանաչ լույս վառեց իմ հետագա ճանապարհորդության համար։

Տպել
888 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը