Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը

01/10/2021 schedule20:43

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի կազմում ընդգրկված պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի զբոսաշրջության լիազոր մարմինների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր ու Զբոսաշրջության խորհուրդների ներկայացուցիչները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Խաչատրյանը և ԱՊՀ գործադիր խորհրդի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովը։

Ողջունելով նիստի մասնակիցներին` Արթուր Խաչատրյանը կարևորել է համագործակցությունը ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի շրջանակում։ Նա նշել է, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է ինչպես առանձին երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ։

«ԱՊՀ երկրներին միավորում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, արժեքները և ավանդույթները։ Այդ ամենը նշանակալի գործոն է, ինչը կարող է նպաստել միասնական զբոսաշրջային արտադրանքի ստեղծմանը և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը մեր երկրներում։ Մեծանում է միասնական զբոսաշրջային տարածքի անհրաժեշտությունը եղած պատմամշակութային և տնտեսական կապերի հիման վրա։ ԱՊՀ պետական մարմինների կողմից միասնական համակարգված գործողությունների իրականացումը կարող է դրական ազդեցություն ունենալ ինտեգրացիոն գործընթացների ինտենսիֆիկացման վրա։ Մեր երկրների միջև զբոսաշրջության զարգացումը շատ արդիական է, քանի որ այն ամենաարդյունավետ միջոցն է մեր ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության և բարեկամության ամրապնդման համար», - ասել է Արթուր Խաչատրյանը և շնորհակալություն հայտնել  գործադիր խորհրդին ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ բոլոր ջանքերի համար, նաև հույս հանտնել, որ երկրների միջև ավելի ակտիվ համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում, ինչպես նաև այդ համագործակցության ուղղությունների հստակեցումը կնպաստեն զբոսաշրջության ընդհանուր խնդիրների լուծմանը և ոլորտի զարգացմանը։

ԱՊՀ գործադիր խորհրդի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովն իր ողջույնի խոսքում նշել է, որ հանդիպումը Երևանում առաջինն է երկարատև հեռավար շփումներից հետո և շեշտել, որ, չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտներին, ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության գործադիր խորհուրդը  կարևոր աշխատանք է կատարել նոր երկարաժամկետ փաստաթղթերի ձևավորման ուղղությամբ․ «ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների խորհրդի նախաձեռնությամբ 2020 թ. մայիսին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների  զբոսաշրջության ոլորտում 2021-2030 թթ․ համագործակցության զարգացման ռազմավարությունը: Ուրախալի է, որ Խորհուրդը հոբելյանական տարեդարձին՝ ԱՊՀ ձևավորման 30-ամյակին, մոտեցել է աշխատանքի այսպիսի տպավորիչ արդյունքներով», - նկատել է Բեկետժան Ժումախանովը:

Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը, այդ թվում նաև՝ գինեգործակցության զարգացման տեսակետից, զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունն ու իրականացվող քայլերը։ Քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի՝ զբոսաշրջության բնագավառում առկա մարտահրավերներին արձագանքման աշխատանքային խմբի գործունեությունը, ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարության 2021-2023թթ․ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի գործունեության ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում պետական և մասնավոր հատվածի գործընկերության զարգացմանը վերաբերող  հարցեր:

Երկրները կարևորել են հատկապես այս օրերին համատեղ ջանքերով զբոսաշրջության վերականգնման և վերաիմաստավորման, համատեղ զբոսաշրջային փաթեթներ ձևավորելու անհրաժեշտությունը։

Նիստի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության շրջանակն ընդլայնելու, ԱՊՀ պետությունների կողմից առաջարկվող նախաձեռնություններում ընդգրկվելու վերաբերյալ։ Կարևորվել է ներքին զբոսաշրջության դերակատարությունը, ներկայացվել են ագրո և էկո զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մի շարք երկրների կողմից իրականացվող քայլերը։ Նիստի ավարտին ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստի արձանագրությունը։

Նիստը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2019թ․-ին`  ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստի շրջանակներում։ 2020թ․-ին կայացած Խորհրդի հերթական նիստի ընթացքում Խորհրդի ղեկավարումը փոխանցվել է Հայաստանին։

Տպել
956 դիտում

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները