Էրդողանը որոշել է վտարել 10 երկրների դեսպաններին. ինչ հետևանքներ կլինեն ու ինչ կապ ունի հայ-քրդական համայնքը

Թուրքիայի և Արևմուտքի հարաբերություններում սուր քաղաքական ճգնաժամ է նշմարվում:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ցասման մեջ է հայտնվել ու բարկությունից  հայտարարել, որ երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) հայտարարել մի շարք գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ևս յոթ երկրների դեսպաններին։ Հիշյալ երկրները  «համարձակվել էին» կոչ անել թուրք առաջնորդին ազատ արձակել բարերար, իրավապաշտպան Օսման Քավալային, որի ձերբակալությունը մեծ աղմուկ ու իրարանցում է առաջացրել աշխարհի տարբեր կետերում:

«Ես տվեցի անհրաժեշտ հրամանները մեր արտգործնախարարին և ասացի, թե ինչ պետք է արվի: Այս տասը դեսպաններին պետք է անհապաղ ճանաչել նոն գրատա, հանձնարարել եմ անհապաղ զբաղվել դրանով»,- ցիտում են համաշխարհային լրատվական գործակալությունները Էրդողանի խոսքերը՝ ասված այս շաբաթ օրն Էսքիշեհիր քաղաքում:

Էրդողանի սաստիկ ցասման պատճառ է հանդիսացել այն, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Նոր Զելանդիայի՝ Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանները հոկտեմբերի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով ազատ արձակել բարերար և իրավապաշտպան Օսման Քավալային: Դրանից անմիջապես հետո նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ:

«Ինչո՞ւ են այս տասը դեսպանները նման հայտարարություններ անում: Ես մեր ԱԳՆ-ին ասել եմ, որ մենք մեր երկրում այսքան դեսպան ընդունելու շքեղություն չունենք։ Թուրքիային դաս տալը ձե՞ր գործն է։ Ով եք դուք: Հեռու մնացեք Քավալայից։ Դուք բաց թողնո՞ւմ եք մարդասպաններին, ահաբեկիչներին և ավազակներին ձեր իսկ երկրներում: Միշտ պատասխանում եք՝ «Դատարանը անկախ է»։ Այսինքն՝ ձեր դատարանն անկախ է, իսկ մերը, հետևաբար, կախյա՞լ։ Մեր դատարանը անկախության լավագույն օրինակն է»,- լրագրողներին ասել է Էրդողանը:

64-ամյա Օսման Քավալան թուրք է, սակայն թուրք մեծամասնությունից փոքր-ինչ տարբերվող կենսակերպով ու գործով: Նա գործարար, բարերար և իրավապաշտպան է, որը ֆինանսավորել և մասնակցել է իր երկրում մշակութային և մարդու իրավունքներին նվիրված բազմաթիվ նախագծերի: Նա Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրն է, որն աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին: Քավալանը տարիներ շարունակ ջանքեր է գործադրել մասնավորապես թուրքական մեծամասնությանը Թուրքիայի հայ և քուրդ փոքրամասնությունների հետ հաշտեցնելու, հայերի ու քրդերի մասին թուրքական համայնքի մոտ կարծրացած կարծիքները ձևափոխելու, ինչպես նաև քրդական հարցի խաղաղ լուծման հասնելու հարցում:

2017 թվականի նոյեմբերին Քավալան ձերբակալվել էր 2013 թվականին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ցույցեր կազմակերպելու և 2016 թվականին հեղաշրջման հայտնի փորձին մեղսակցության մեղադրանքով:

2013 թվականի բողոքի ցույցերի ժամանակ Թուրքիայի դատախազությունը նկատել է նաև  ամերիկացի միլիարդատեր և բարերար Ջորջ Սորոսի հետքը, որին աշխարհի շատ ավտորիտար կառավարիչներ սիրում են մեղադրել իրենց դեմ դավադրություններ հյուսելու համար։ Էրդողանն էլ բացառություն չէ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Էսքիշեհիր քաղաքում կայացած հանրահավաքում հիշել է նաև Սորոսին:

«Քավալա անունով մարդը Սորոսի մասնաճյուղն է Թուրքիայում: Տասը դեսպան նրա համար խնդրում են արտաքին գործերի նախարարությունում: Սա ծայրահեղ անամոթություն է»,-ասել է Էրդողանը:

2020 թվականի փետրվարին Քավալան դատարանի կողմից արդարացվեց 2013 թվականի բողոքի ակցիաների գործով, բայց այդպես էլ չազատվեց, քանի որ դատախազությունը պահանջեց նրան կալանավորել մեկ այլ հոդվածով, իսկ ավելի ուշ ավելացրեց լրտեսության մեղադրանքը։

Բարերարը նախորդ շաբաթ Agence France-Presse-ին հարցազրույց էր տվել բանտախցից, հեռակա: Նա ասել էր, որ իրեն զգում է որպես գործիք, որի միջոցով արդեն 20 տարի Թուրքիան կառավարող Էրդողանը փորձում է բոլոր ընդդիմադիր գործիչներին ներկայացնել որպես օտարերկրյա գործակալների:

2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Քավալայի ձերբակալությունը ճանաչել է որպես քաղաքական դրդապատճառներով հետապնդում և թուրքական իշխանությունների փորձ՝ «լռեցնել ակտիվիստին և իրավապաշտպանին, վախեցնել մյուսներին՝ զգուշանալու համար նման գործունեությունից և կաթվածահար անել քաղաքացիական հասարակությունը երկրում»:

Այս տարվա սեպտեմբերին Եվրախորհուրդը Թուրքիային ժամանակ տվեց մինչև դեկտեմբեր՝ ազատ արձակելու համար Քավալային մինչև դատավարությունը։ Հակառակ դեպքում Եվրախորհուրդը սպառնում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Անկարային։ Թուրքիայի իշխանությունները, սակայն, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ առանձնապես «վախեցած» կամ զգոնացած չեն Եվրոպական դատարանի կամ ԵԽ-ի որոշումներով:

Գերմանիայի ԱԳՆ-ը, մեկնաբանելով Reuters-ի կողմից մեջբերված Էրդողանի խոսքերը, պահպանելով զգուշավորություն, միայն նշել է, որ «ինտենսիվ խորհրդակցություններ» է անցկացնում մյուս ինը երկրների հետ։

Նորվեգիայի ԱԳՆ-ից Reuters գործակալությանը հայտնել են, որ Անկարայում Նորվեգիայի դեսպանատունը դեռևս որևէ ընթացակարգային տեղեկություն չի ստացել թուրքական իշխանություններից դեսպանի արտաքսման մասին։

«Մեր դեսպանը չի արել որևէ բան, որն արժանի է վտարման: Մենք կշարունակենք կոչ անել Թուրքիային հարգել ժողովրդավարական նորմերը և օրենքի գերակայությունը, ինչը նա պարտավորվել է անել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»,- գործակալությանն ասել է Նորվեգիայի ԱԳՆ խոսնակ Թրյուդ Մասեիդը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ տեղյակ են մի շարք երկրների, այդ թվում՝ ամերիկյան դեսպաններին վտարելու՝ Անկարայի մտադրության մասին հայտարարություններին, և այդ կապակցությամբ Պետդեպը հստակություն է պահանջել  Թուրքիայի ԱԳՆ-ից:

«Մենք ծանոթացել ենք այդ զեկույցներին և պարզություն ենք ուզել Թուրքիայի ԱԳՆ-ից»,- Риа Новости-ին ասել է բարձրաստիճան դիվանագետը։

Փորձագետները կարծում են, որ դաշնակիցներին դիմակայելու հարցում Էրդողանը հեռու չի գնա, սակայն նրա դեմարշը դժվար թե մնա առանց հետքի։

Փոխարենը, Էրդողանը սուր քննադատության է ենթարկվում երկրի ներսում իր հակառակորդների կողմից։ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ում գրել է, որ Թուրքիայի նախագահը «արագ անդունդ է տանում երկիրը»։ Քաղաքական գործիչը դիվանագետների արտաքսմամբ պայմանավորված սկանդալը բացատրել է նրանով, որ Էրդողանը արդարացում է փնտրում կառավարության սխալների համար, որոնք հանգեցրել են երկրում ծանր տնտեսական իրավիճակի։

Առհասարակ, Թուրքիայի նախագահը հաճախ է դիմում հարձակողական մեթոդներին՝ սեփական սխալները ծածկելու համար: Ճիշտ է, դրանք ամեն անգամ ուղեկցվում են նաև Եվրամիության զգուշացումներով, սակայն առավել հաճախ այդպես էլ մնում են հենց հեռակա քննադատական մակարդակներում:

Տպել
4400 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ