Երբ ուզում ես ապացուցել, որ կարող ես բեմում միանգամից մերկանալ, հետաքրքիր չէ, պիտի գա-հասնի դրան. Տաթեւ Հովակիմյան

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը վերջին շրջանում բուռն ստեղծագործական կյանքով է ապրում, ստանում տարբեր ֆիլմերում նկարահանվելու եւ ներկայացումներում խաղալու հրավերներ: 2018 թվականից դերասանուհին իրականացնում է հեղինակային «Պոեմէ» նախագիծը, որի շրջանակում վիդեո տարբերակով կարդում է հայ ժամանակակից հեղինակների գործերը:

Տաթև Հովակիմյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորեւ.

- Տաթեւ, թատրոն, կինո, ապա՝ նաեւ «Պոեմէ». ի՞նչ է Ձեզ համար վերջինը: 

- Իրականում վերջինն էմոցիաների արտահայտման միջոց դարձավ ինձ համար, և հասկացա, որ ուզում եմ կարդալ հատկապես հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Իհարկե, ունենք շատ ֆանտաստիկ գրողներ, որոնց գործերը չեն զետեղվում, քանի որ էմոցիոնալ առումով ես այդ պահին իրնեց կարդալու կարիք չեմ ունենում: «Պոեմէ»-ը երեւի միջոց էր մարդկանց տալու այն սիրո պակասը, որն առավել ակտիվացավ պատերազմից հետո: Երեւի դրա համար էլ սա արդեն դարձավ նախագիծ հեռուստատեսության (Հանրային հեռուստաընկերություն) համար: Այնտեղ ես չեմ խաղում, որեւէ կերպար չեմ կերտում, պարզապես կարդում եմ տեքստեր, որոնք գեղեցիկ են գրված, որոնք մարդկանց հետաքրքիր են. դրանք հատվածներ են գրքերից եւ պոեզիա է: Ես անում եմ դա, որովհետեւ ինձ հետաքրքիր է, իմ ներսից է գալիս:

Ես ունեմ էմոցիաներ փոխանցելու եւ հետո դրանք ստանալու կարիք, իսկ «Պոեմէ»-ի միջոցով կարողանում եմ այդ ամենն անել: Շատ հաճախ մարդիկ նեղանում են, որ իրենց գործերը չեմ ընտրում, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի գործը վատն է կամ արժանի չէ: Վերջերս մի գրող էր նման բան գրել: Նա այնքան է ատելությամբ լցված, որ իմ յուրաքանչյուր ներկայացմանը գալուց հետո անպայման փորձում է շատ վատ բաներ ասել իմ մասին:

Չեմ ուզում, որ «Պոեմէ»-ն դառնա առուծախի միջոց: Սա այն նախագիծն է, որ եկել է իմ ներսից: Ընտրում եմ այն, ինչ այդ պահին զգում եմ: Ես եթե կարդամ մի բան, որը շատ լավ գրական հիմք է, բայց ես դա չեմ զգում էմոցիոնալ առումով, ես ե՛ւ ինձ հետ անկեղծ չեմ լինի, ե՛ւ այդ տեքստի հետ: Նույնն իմ մարմնավորած կերպարների դեպքում է. երբեք չեմ հայտնվել սերիալներում, որովհետեւ գիտեմ, որ որեւէ կերպար չեմ կարող տանել ամիսներ շարունակ, տարի՜: Չեմ կարող դերիս վրա քիչ աշխատել, իսկ մենք գիտենք, որ մեր սերիալներում չունենք այդ ժամանակը: Իսկ կարդալիս ընտրում եմ այն տեքստը, որն ինձ կտա անկեղծանալու միջոց, թույլ կտա արտահայտել իմ ներքին ապրումները, լինի սիրո մասին, ծնողին ուղղված խոսք, այն, ինչ կուզեի ասել մորս, հորս կամ ինչ-որ մի սիրահար զույգի:

- Ձեզ հանդիսատեսը բնութագրում է որպես հետաքրքիր, ինտրիգային և համարձակ կերպարի: Դուք չեք խուսափում նկարահանվել համարձակ դերերում, ինչու ոչ՝ հայկական կինոարվեստում ոչ հաճախակի հանդիպող բաց տեսարաններում: Ինչպես Ձեր մարմնավորած կերպարներում եք համարձակ ու վճռական, նույնպես կյանքո՞ւմ եք, թե՞ կյանքում եւ բեմում Տաթեւը տարբեր է:

- Կարծում եմ՝ տարբերվում է նրանով, որ երբեք ոչ մեկից չեք լսի իմ անձնական կյանքի մասին եւ չեք գտնի որեւէ բան: Տաթեւը՝ որպես Տաթեւ, շատ ինքնամփոփ է: Ես ունեմ հազարավոր ծանոթներ, բայց շատ քիչ ընկերներ, որոնք ինձ իսկապես հարազատ են եւ գիտեն: Ես փակ մարդ եմ իմ անձնական կյանքում, որպես Տաթեւ՝ այդպիսին էլ մնում եմ, բայց որպես դերասանուհի՝ բաց եմ մինչեւ վերջ թե՛ բեմում, թե՛ ֆիլմում:

Եթե ես որեւէ սահմանափակում զգամ բեմի վրա, պարզապես խաղալ չեմ կարողանա: Ես ազատ եմ: Բայց, ըստ իս, ազատությունն էլ ունի սահմաններ. այդ սահմանը ճաշակն է: Եթե որեւէ սիրո տեսարան ինքնանպատակ է դրված նկարահանման՝ ցույց տալու, որ դու դա նկարահանել ես, կամ պարզապես խաղալ համբույրի տեսարան՝ ցույց տալու համար, որ ազատ դերասանուհի ես, ուղղակի իմաստ չունի: Դա պիտի լինի արվեստի ինքնաբուխ վիճակ, այն, ինչ գալիս է ներսից, տեսարանում պիտի հասնի այն պիկին, որ դու այլեւս խոսք չունես ասելու ու պետք է համբուրես այդ մարդուն (տվյալ պարագայում՝ քո խաղընկերոջը): Եթե իսկապես գալիս-հասնում է այդ կետին, դա պիտի անպայման տեղի ունենա:

Եթե դու ուզում ես ապացուցել, որ կարող ես միանգամից մերկանալ բեմի վրա, դա հետաքրքիր չէ, բայց երբ գալիս-հասնում է նրան, որ դու տեղ չունես, պիտի մերկանաս, որովհետեւ այդ մերկությունդ արտահայտելու է շատ կարեւոր մի բան, ուրեմն պիտի անես: Սրանք խորքային, բարդ հարցեր են, որոնք Հայաստանում դեռ այնքան էլ հասկացված չեն:

2020 թվականը մեզ համար ծանր տարի էր՝ համավարակ, պատերազմ...: Տարվա ավարտին Դուք հայտարարեցիք, որ չեք պատրաստվում արտագաղթել և այդ մասին գրառում կատարեցիք, որտեղ մի այսպիսի միտք կար Հայաստանի մասին. «Եթե անգամ կարողանամ փակել վերքերիցդ գոնե մեկը կամ ուղղակի պահել ամուր զարկերակդ, կմնամ»: Ի՞նչն էր նման գրառման դրդապատճառը: Ձեր գործունեությամբ երկիրը բուժելու համար ո՞ր վիրակապն եք կապում:

- Միանշանակ արվեստի: Փորձում եմ արվեստի վիրակապը կապել, որն ամենակարեւոր հիմքերից մեկն է առհասարակ ազգերի, ժողովրդի, երկրի մնայուն լինելու համար: Եթե խոսենք մեր տաղանդների, մեծ մարդկանց մասին, մենք ամբողջ աշխարհում հպարտանում էինք Շառլ Ազնավուրով, Ֆրանսիայում մեր ձայնն Ազնավուրն էր, հետեւաբար՝ արվեստը: Իսկ այն ժամանակ նման գրառման առիթը երկրից գնալու համատարած հոդվածներն էին: Անընդհատ գրում էին, որ մարդիկ հեռանում են, արտագաղթում:

Զարմանալի է՝ մի քանի օր առաջ ընկերներով խոսում էինք, որ մեր շրջապատում չկան նման մարդիկ, բայց այդ հոդվածները, թե՝ արտագաղթ է, կամ Հայաստանը ծերացող երկիր է, անընդհատ են: Համատարած արտագաղթի խոսակցությունների ժամանակ ես հասկացա, որ անգամ ամենակրիտիկական պահին երբեք չեմ լքի: Սա նման է նրան, որ հասուն դառնալուց հետո ծնողիդ տանում ես ծերանոց, լքում:

Հայաստանը շատ ծանր վիճակում էր (չնայած դա հիմա էլ է շարունակվում), բայց ես, ամեն դեպքում, գնացողը չեմ այս երկրից, որովհետեւ արմատներով շատ խորն եմ կպած այս հողին: Կարծում եմ՝ միշտ այդպես կլինի: Կուզեմ, որ իմ սերունդներն էլ այդքան ամուր կպած լինեն: Պատրաստ եմ իմ աշխատանքով երկրի զարկերակը պինդ պահել, ու յուրաքանչյուրը պիտի իր ոլորտում նման կերպ անի: Գնալու խոսակցություններն անիմաստ են ու շատ տգեղ ինձ համար:

- Չնայած բազմազբաղ լինելուն՝ Դուք նաեւ ժամանակ էիք գտնում զինվորների համարայցելում էիք հիվանդանոցներ, վիրավորների հետ շփվում, նրանց հարցերը բարձրաձայնում: Դժվար չէ՞ր հաղթահարել այդ ապրումները, տղաների հետ շփումն ու այդ օրերն ի՞նչ են փոխել Ձեր ներսում:

- Իմ մեջ առաջին հերթին շատ բան փոխեց պատերազմը, այն ինձ այնքան հասունացրեց, որ հնարավոր չէ ասել: Մազերիս մեջ սպիտակ մի փունջ է հայտնվել: Ինչքան չներկեմ մազերս, այդ սպիտակ փունջն ինձ հիշեցնելու է պատերազմը: Իրականում ես ավելի շատ սկսեցի վախենալ մարդկանց կորցնելուց, սկսեցի ավելի շատ գնահատել: Հասկացա, որ չի կարելի աննշան բաների համար իրար նեղացնել, որովհետեւ վաղն իսկապես շատ ուշ է լինելու: Մարդիկ կան, որ իրենց լավ բաներ ավելի շատ եմ ասում. առաջ չէի ասում, պահում էի իմ մեջ:

Տղաների հետ ես հիմա էլ շատ ամուր կապ ունեմ. շփումը միշտ է: Մի փուլ կար, երբ ես անդադար գրառումներ էի անում զինվորների մասին, որովհետեւ իրականում այդ գրառումների շնորհիվ այդ տղաներին ճանաչում էին, օգնում, ինչը նման դեպքերում սոցցանցերի լավագույն դերն է: Սկզբում դա այնքան էլ լավ չէր համակարգվում, քանի որ անսպառ էր այդ մարդկանց թիվը՝ թե՛ վիրավոր զինվորների, թե՛ Արցախից տեղահանվածների: Հիմա ավելի լուռ եմ այդ ամենն անում, և անհամեմատ ավելի քիչ է թիվը. ամեն ինչ համակարգվել է արդեն: Ինքս էլ այժմ փորձում եմ զերծ մնալ սոցցանցերում ակտիվությունից: Այնքան տհաճ են քաղաքական հայացքների զզվելի ու կեղտոտ քննարկումները: Էական չեն այդ խաղերը. պետք է իրար ասել միայն ամենակարեւոր բաները ու թողնել մի կողմ այդ քաղաքական գզվռտոցն ու կեղտը: Ես հիմա ընդհանրապես չունեմ որեւէ քաղաքական հայացք:

- Քաղաքականությունից խոսեցիք. պատերազմի ելքից հետո, երբ խիստ լարվել էր նաեւ ներքաղաքական իրավիճակը՝ հանրահավաքներ և բողոքի ցույցեր էին ընթանում տարբեր պահանջներով, այդ օրերին գրառում էիք կատարել, որ Ձեր հայրն Ազատության հրապարակում է, իսկ մայրը՝ Հանրապետության: Ձեր ծնողների քաղաքական եւ գաղափարական հայացքները միավորվե՞լ են, թե՞ նրանք շարունակում են գտնվել տարբեր «հրապարակներում»:

- Ծնողներիս քաղաքական հայացքներն ինձ հետ միասին հավասարվել են նրան, որ մենք անտեսում ենք քաղաքականության մեջ գտնվող յուրաքանչյուր անձի: Մենք չենք ընկալում քաղաքականությունը, մեր տանն այլեւս չեն միացվում այն հեռուստաալիքները, որտեղ լուրերի հեռարձակում է, որովհետեւ մենք չենք հավատում ոչ մեկին: Եկել-հասել է նրան, որ մենք ուղղակի ատում ենք քաղաքականությունը: Սովորական մարդկային հավատ որեւէ մեկը մեզ չի ներշնչում:

Այն ժամանակ հայրս մտածում էր, որ գուցե փրկությունը նրանք են, որովհետեւ երկիրը ծանրագույն վիճակի մեջ է, իսկ մայրս վստահ էր՝ պետք չէ անցյալը նորից առաջ բերել: Բայց ես չեմ ուզում խորանալ ու խոսել, պարզապես ուզում եմ քաղաքականությունը ջնջվի մեր կյանքից, որ մենք մոռանանք դրա մասին: Ուզում եմ անդադար խոսենք հաճելի, նորմալ թեմաների մասին, որ քաղաքականությունն ուղղակի մեր կողքով անցնի: Ուզում եմ մեր երկիրը դառնա այն երկիրը, որտեղ կարող ենք խոսել շատ գեղեցիկ բաների մասին, իսկ քաղաքականությունն ամենագեղեցիկ վերջին բանն է, որ կարելի է դրա մասին խոսել:

Ամենավատն այն է, որ բոլորին թվում է, թե իրենք ամեն ինչ գիտեն: Քաղաքականությունը դարձել է հեշտ թեմա մարդկանց համար: Դրանում մեղավոր են բոլոր ժամանակների ղեկավարներն ու Կառավարությունը, այն նույն քաղաքական գործիչները, որ քաղաքականությունը դարձրեցին այդքան հանրամատչելի. քաղաքականությունն աշխարհի ամենաբարդ ոլորտներից մեկնն է, արվեստի ճյուղ է: Բայց դա էլ սարքեցին մասաններին հարիր քննարկելու թեմա՝ իջեցնելով ու դարձնելով կլոունադա:

Տպել
4114 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել