Ավերում, սպանում, նվաճում են աշխարհի բոլոր ծայրերում. որ կետերում են մերօրյա ամենաթեժ հակամարտությունները և ինչի համար

Օրերս լրացավ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հրադադարի մասին հայտարարության մեկ տարին: Մի քանի տասնյակ հայտարարություն հնչեց թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական, թե՛ ռուսական կողմից, որոշ «եղբայրական» երկրներ շնորհավորեցին Ադրբեջանին «հաղթանակի» կապակցությամբ:

Միջազգային որոշ ԶԼՄ-ներ, կառույցներ և փորձագետներ էլ անդրադարձան Ադրբեջանի կողմից տարածքների օկուպացմանն ու առկա խնդիրներին, որոնց բախվում է Հայաստանը պատերազմից մեկ տարի անց:

Պատերազմական գործողությունների դադարեցման, ասել է թե, հրադադարի մասին հայտարարությունը, ճիշտ է, վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի տարածքում բուն մարտական գործողություններին և արյունալի պատերազմին, սակայն հայտարարել, թե հրադադարը պահպանվում է, մեղմ ասած, անմտություն է: Ի դեպ, այս մասին փաստեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մի քանի օր առաջ նշելով, որ ցավով պետք է արձանագրի՝ հրադադարի ռեժիմը չի պահպանվում:

Այսպիսով, տասնամյակների արմատներ ունեցող, բայց 2020 թվականին թեժ փուլ մտած և նույն տարում էլ ավարտված պատերազմը «փակ» տարբերակով շարունակվում է նաև 2021-ին: Միջազգային հեղինակավոր վերլուծաբանները հավաստում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը 2021-ին էլ լրջորեն դասվում է չմարող հակամարտությունների շարքին և այդպես կլինի դեռ երկար ժամանակ:

Աշխարհում, տարատեսակ հաշվարկներով, մի քանի տասնյակ գործող, «տաք»  հակամարտություն կա: Դրանք տարբեր փուլերում են, որոշները տասնամյակների վաղեմություն ու պատմություն ունեն, որոշները՝ մի քանի տարվա, մյուսները նոր ու մեկնարկային փուլում են, մի քանիսն էլ՝ թեժ քաղաքական գործընթացների հետևանք:

Առհասարակ, գրեթե բոլոր հակամարտությունների խորքում քաղաքական տարատեսակ գործընթացներ են, իսկ միմյանց դեմ մարտնչող պետությունների հետևում գրեթե միշտ  գերտերություններն են, որոնք «օգնում են» զենքի մատակարարման, ֆինանսավորման հարցերում, ստանձնում միջնորդի դեր՝ երկխոսության ու կարգավորման համար:

Այժմ էլ պատերազմները հողի ու տարածքի, իշխանության ու ինքնիշխանության, կրոնի, էթնոսի, ազատագրման կամ նվաճման կամ էլ սեփական տարածքի պաշտպանության համար են, սակայն ժամանակակից աշխարհում դրանք փոքր-ինչ այլ բնույթ ունեն: Տեղեկատվական տեխնոլոգիաները, օր օրի թարմացվող տեխնիկան ու ռազմական միջոցները մի կողմից՝ դյուրացնում, մյուս կողմից բարդացնում են կոնֆլիկտների հանգուցալուծումը:

Պատերազմներն էլ դասակարգում ունեն.

  1. Կրոնական, էթնիկական, քաղաքական և այլ պատճառներով ցածր ինտենսիվության զինված հակամարտություններ են համարվում այն հակամարտությունները, որոնց դեպքում տարեկան մահանում է մինչև 50 մարդ:
  2. Էպիզոդիկ ահաբեկչական հարձակումները և ռազմական գործողությունները, որոնց ընթացքում տարեկան զոհվում է մինչև 500 մարդ, դասակարգվում են որպես միջին ինտենսիվության հակամարտություններ։
  3. Բարձր ինտենսիվության զինված հակամարտությունը սովորական զենքերի և զանգվածային ոչնչացման զենքերի (բացառությամբ միջուկային) օգտագործմամբ մշտական ռազմական գործողություններն են՝ օտար պետությունների և կոալիցիաների ներգրավմամբ: Նման հակամարտությունները հաճախ ուղեկցվում են զանգվածային և բազմաթիվ ահաբեկչական հարձակումներով։ Զոհերի թիվը տարեկան անցնում է 500-ը:

Ստոկհոլմի խաղաղության հետազոտական ինստիտուտի (SIPRI) վերլուծական կենտրոնի պատրաստած զեկույցի հեղինակները հաշվարկել են միայն 2020 թվականին աշխարհում զինված հակամարտությունների թիվը. ընդհանուր առմամբ՝ 39։ Եթե գումարենք նաև երկրների ներսում ցույցերի հետևանքով բախումներն ու ներպետական հակամարտությունները, թիվը կգերազանցի 100-ը:

Դրանք շատ անհավասարաչափ են բաշխվել մայրցամաքներում։ Վերը նշված 39 թվից միայն 20-ն Աֆրիկայում է, 7-ը՝ Մերձավոր Արևելքում, մյուսները՝ Եվրոպայում, Ասիայում, Օվկիանիայում:

Նախորդ տարի չափազանց թեժ, արյունալի մարտեր են տեղի ունեցել Աֆղանստանում և Եմենում։ Ամերիկայում հակամարտություններ են նկատվում Մեքսիկայում և Կոլումբիայում։ Ասիայում զինված բախումներ են տեղի ունեցել Աֆղանստանում, Թուրքիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Թայլանդում, Մյանմարում, Պակիստանում և, իհարկե, երկարամյա հակամարտությունը շարունակվում է Սիրիայում և Իրաքում:

2020-ին զինված բախումներ տեղի են ունեցել նաև Ուկրաինայում:

Ըստ SIPRI-ի՝ ամենախնդրահարույց գոտին շարունակում է մնալ Աֆրիկան։ Այնտեղ զինված հակամարտություններ են գրանցվել միաժամանակ Եգիպտոսում, Գվինեայում, Կոտ Դիվուարում, Կոնգոյում, Եթովպիայում, Սոմալիում, Մալիում, Սուդանում և Հարավային Սուդանում, Բուրկինա Ֆասոյում, Մոզամբիկում, Կամերունում, Լիբիայում, Նիգերում, Նիգերիայում, Անգոլայում, Մադագասկարում, Ուգանդայում, Քենիայում, Չադում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և մի քանի այլ հատվածներում:

Դոնբասն էկոլոգիական աղետի շեմին էր դեռ 2019-ին: Դեռևս հակամարտությունից առաջ այս տարածաշրջանը համարվում էր աշխարհի ամենաաղտոտվածներից մեկը. գրեթե երկու հարյուր տարի այնտեղ ինտենսիվ ածխի արդյունահանում է տարվում, գործում են խոշոր մետալուրգիական և քիմիական ձեռնարկություններ, և այդ ամենից թունավոր թափոններ են կուտակվել հողում։ Սրան գումարվում է նաև չմարող հակամարտությունը, որն այս տարի թեև սրացում ապրեց, սակայն հնարավոր եղավ որոշակի «կայունություն» պահպանել:

314.jpg (95 KB)316.jpg (106 KB)317.jpg (444 KB)

Լուսանկարներում Դոնբասն է

Աֆղանստանում էլ հակամարտությունը, ըստ էության, շարունակվում է:

Կառավարական զորքերի և Թալիբանի միջև պատերազմն այստեղ սկսվել էր 2001 թվականին, երբ  ապանեցին միջազգային ահաբեկիչ և Ալ-Քաիդայի հիմնադիր Ուսամա բեն Լադենին, որը պատասխանատու էր սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած հարձակումների համար։

20 տարի շարունակ ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի զինված ուժերը կառավարական բանակի հետ միասին կռվել են թալիբների դեմ։ 2021 թվականի մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հրամայեց դուրս բերել զորքերը Աֆղանստանից, որից հետո թալիբները սկսեցին զանգվածային հարձակում։ Նրանք, տարբեր գնահատականներով, գրավել են Աֆղանստանի տարածքի մինչև 85%-ը։ Այժմ թալիբները երկրում ձևավորել են կառավարություն և փորձում են հարաբերություններ հարթել տարբեր երկրների ու միջազգային կառույցների հետ:

Նրանք բանտերում պահում են Աֆղանստանի պաշտպանության համար կռվող զինվորականների մեծ մասին:

318.jpg (86 KB)319.jpg (161 KB)

Լուսանկարներում Աֆղանստանն է

Եմենում քաղաքացիական պատերազմը շարունակվում է ավելի քան 7 տարի։ Միայն 2015-2019 թվականներին այնտեղ սպանվել է 91,6 հազար կառավարական բանակի անձնակազմ, հութի ապստամբներ և խաղաղ բնակիչներ։

2015 թվականի փետրվարի 5-ին զինված շիա հութի խմբավորումը գրավել է Եմենի մայրաքաղաք Սանան։ Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիայի թագավորական օդուժը և կոալիցիոն այլ պետություններ սկսեցին ռմբակոծել Սանան, Թաիզը, Ադենը և Եմենի այլ քաղաքները։

321.jpg (288 KB)322.jpg (144 KB)

Լուսանկարներում Եմենն է

Աֆրիկան ռեկորդային է ռազմական հակամարտությունների թվով. «Իսլամական պետություն Սահելում» ահաբեկչական կազմակերպությունը գործում է Մալիում, Նիգերում և Բուրկինա Ֆասոյում։ Այս նահանգներում 2020 թվականին ռազմական բախումների և քաղաքացիական անձանց վրա հարձակումների դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 35%-ով։

2017 թվականից Մոզամբիկում գործում է արմատական իսլամական «Անսար ալ Սուննա» խմբավորումը, որին աջակցում է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը։ 2020 թվականի ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակվել են ավելի քան 330 անգամ, իսկ նախորդ տարվա նոյեմբերի 10-ին ահաբեկիչները ֆուտբոլի դաշտում գլխատել են 50 խաղաղ բնակչի։

Եթովպիայում կառավարական ուժերը բախվեցին Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի զինված ուժերի հետ 2020 թվականի նոյեմբերին։ Կառավարական բանակի վրա հարձակումներից և բանակային բազայի գրավումից հետո իշխանությունները պաշտոնապես զորքերը դուրս բերեցին ապստամբների դեմ։ Նրանց կորուստները 2021 թվականի սկզբին կազմել են 6 հազար սպանված և 10 հազար վիրավոր և գերեվարված։ Զոհվել է մոտ 1500 խաղաղ բնակիչ։

323.jpg (940 KB)324.jpeg (40 KB)

Լուսանկարներում Մոզամբիկն է

Այս տարի՝ 11 օր շարունակ հրթիռային հարվածներով «փոխանակվելուց հետո», Իսրայելը և Պաղեստինի խմբավորումները Գազայի հատվածում համաձայնեցին զինադադարի: Սա 21-րդ դարի «ամենաժամանակակից» պատերազմներից մեկն էր, որտեղ կենդանի ուժերի միջև բախումը գրեթե բացակայում էր:

Գործողության 11 օրվա ընթացքում իսրայելական ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի խմբավորումների 225 մարտիկների, այդ թվում՝ 25 հրամանատարների, ոչնչացրել ավելի քան 100 կմ թունելներ, «հարյուրավոր» հրթիռային կայանքներ, «տասնյակ» սարքեր, որոնք օգտագործվել են գրոհայինների կողմից, ինչպես նաև պաղեստինյան առնվազն 20 վարչական և ֆինանսական հաստատություններ:

Իսրայելի զինված ուժերը հետ են մղել «յոթ անօդաչուների հարձակումները և կանխել երկու հարված ծովից», իսկ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգերը խլել են արմատականների արձակած հրթիռների շուրջ 90%-ը՝ թույլ չտալով դրանց պայթել:

Տարածքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 243-ի, ներառյալ՝ 66 երեխա և 39 կին: Վիրավորում ստացածների թիվը 1910 է: Իսրայելական կողմից զոհվել է առնվազն 12 մարդ (ինը իսրայելցի և երեք օտարերկրացի):

325.jpg (85 KB)326.jpg (204 KB)

Լուսանկարներում Իսրայելն ու Պաղեստինն են

Աշխարհում հակամարտությունների, ռազմական գործողությունների մեծ մասը տեղի է ունենում կառավարական ուժերի և զինված ոչ պետական խմբավորումների միջև։

Կոնկրետ երկրների միջև եղած առճակատումը կարելի է անվանել սահմանային հակամարտություններ Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Մնացած խմբավորումները պայքարում են կառավարությունից անկախանալու համար, կամ ահաբեկչական կազմակերպություններ են։

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ շարունակում է ապրել հակամարտ գոտիներում: Այս հատվածներում չափազանց շատ են հումանիտար խնդիրները: Շարունակվող պատերազմներն ամբողջ աշխարհում ավելացրել են նաև փախստականների թիվը, խորացրել՝ սովի մակարդակը, համաճարակների խնդիրը:

COVID-19-ի համաճարակը թեև նախորդ տարի մեծացրեց պատերազմող կողմերի միջև հրադադարների թիվը, սակայն այդ հրադադարները պահպանվում են մասամբ, իսկ բռնության մակարդակը ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ որոշ դեպքերում աճել է։

Տպել
4933 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է