Հայկոն նույնպես գիտեր, որ ուժեղ եմ. ես կշարունակեմ ապրել ու նորովի նայել աշխարհին. Անահիտ Սիմոնյան

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, «Ինստագրամի» իր էջում նոր հրապարակում է արել տեքստային լուսանկարների շարքով, որում նշել է, որ ինքը պարտավոր է շարունակել ապրել և աշխատել ավելի շատ՝ իր և Հայկոյի փոխարեն՝ որդուն բարեկեցիկ կյանք ապահովելու համար:

«Կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ մեր երազածով ու պատկերացրածով է տեղի ունենում: Կյանքը երբեմն շատ դաժան հարված կարող է հասցնել մեզ։ Ես հավատում եմ՝ մենք մի օր կհանդիպենք, եւ ոչ ոք չգիտի ու չի կարող կանխատեսել, թե մեզ համար սովորական օրերից կոնկրետ որ օրը դա տեղի կունենա։ Այդ պատճառով մենք չպետք է մոռանանք գնահատել կյանքը, գնահատել հարազատներին, խոսել այն մասին, թե որքան շատ ենք սիրում նրանց, որպեսզի հետո ուշ չլինի, քանի որ ամեն օրն Աստծո պարգևն է...:

Ես չեմ նեղանում Աստծուց, որ նա իմ երեխային առանց հոր թողեց, քանի որ դա նրա կամքն էր․․․: Թեև չեմ կարողանում համակերպվել տեղի ունեցածի հետ, բայց այլեւս ոչինչ փոխել ու վերադարձնել հնարավոր չէ:

Ես պատրաստ չեմ եղել այդ հարվածին, բայց Աստված ինձ ուժեղ է ստեղծել եւ երկար տարիներ թրծել, որ կարողանամ դիմանալ այս ցավին և տղայիս համար դառնալ ուժեղ մայր, քանի որ հայրիկին ոչ ոք չի կարող փոխարինել այս աշխարհում:

Հայկոն նույնպես գիտեր, որ ես ուժեղ եմ, եւ նա շատ կտխրեր՝ տեսնելով ինձ կոտրված ու անօգնական, ինչպիսին եղել եմ հիվանդանոցում նրա գտնվելու և մահվան մասին լսելու ժամանակ։ Հիմա ես հավաքել եմ ինձ և սկսում եմ ապրել նորովի: Ես նորովի կնայեմ աշխարհին, նորովի կզգամ իմ երեխային, նորովի կտեսնեմ այն ամենը, ինչ շրջապատում է ինձ: Ցավոք, նորովի կապրեմ առանց նրա:

Իմ աշխարհում որդիս միայն բարին կտեսնի, իմ որդին կլինի հայրենասեր և իր հայրենիքի պաշտպանը՝ կոփված կյանքի ցանկացած բարդության դեմ։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա մեզ նեղացնել: Ես ավելի շատ կաշխատեմ, կզարգանամ, կշարունակեմ ընդլայնել իմ բիզնեսները հանուն իմ երեխայի լավ ապագայի, քանի որ նրա կարիքները ես եմ միայն հոգալու:

Ամուր կպահեմ հիշողությունները և կշարունակեմ կիսվել մեր արխիվային լուսանկարներով ու նրա արվեստով: Այսուհետ մենք լիարժեք ռեժիմով կաշխատենք և միայն առաջ կգնանք։ Կհանդիպենք շուտով»,- գրել է Անահիտ Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ երգիչ, երգահան Հայկոն մահացավ սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով: Նա 48 տարեկան էր:

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit Simonyan (@anahitsimonyan)

Տպել
3083 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է