Կադրային քաղաքականության հետեւանքները

12/02/2011 schedule15:37

Դրանք հատկապես շատացան անցած տարի, երբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ Ազգային Ժողովը չկարողացան կանխել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը կամ առնվազն փոփոխել ադրբեջանանպաստ ձեւակերպումները: Նույն կերպ ՀՀ իշխանությունները չկարողացան ապահովել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ պետությունների հայտարարությունների հավասարակշռվածությունը, որոնցից հատկապես առանձնանում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում եւ Կասպյան երկրների նախագահների հանդիպման ընթացքում ընդունված հռչակագրերը (հրապարակվել է «ՀԺ» նոյեմբերի 25-ին. www.armtimes.com/19525): Այսօր մենք կանգնած ենք մի նոր մարտահրավերի առջեւ. Հայաստանի, այս անգամ` խորհրդարանական դիվանագիտությունը, այնքան հեղինակազրկված դուրս եկավ, որ ողջ կազմով դեմ արտահայտվելով, չկարողացավ ապահովել ոչ մի այլ «դեմ» ձայն` ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի Հատուկ հանձնաժողովի վերստեղծման քվեարկության ժամանակ: Անգամ ԵԱՀԿ ՄԽ երկրները ներկայացնող պատգամավորները փաստորեն կողմ քվեարկեցին թուրքական այս նախաձեռնությանը` կանաչ լույս վառելով Հայաստանի եւ ԼՂՀ դեմ առաջիկայում ընդունվելիք նոր փաստաթղթի առջեւ: Օրերս հրապարակած հայտարարության մեջ տրված են ՀԱԿ գնահատականները ԵԽԽՎ Հատուկ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որում հատկապես կընդգծեի հետեւյալ տողերը. «…վարչախումբը իր ողջ արտաքին քաղաքական ռեսուրսները, այդ թվում նաեւ խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը նպատակաուղղել է կեղծված ընտրությունների, մարտի 1-ի ոճրագործության ու սպանդի պարտակման, քաղբանտարկյալներին օր ավելի անազատության մեջ պահելու նպատակին։ Այդ ռեսուրսները, վերջին հաշվով, սահմանափակ են, եւ մի խնդրի վրա ամբողջությամբ ծախսելուց հետո պետք է տուժեն մյուսները։ Ոչ բառացի իմաստով, բայց, ըստ էության, տեղի է ունենում յուրատեսակ սակարկություն. իր իշխանության ոչ լեգիտիմության ու գործած հանցանքների դիմաց վարչախումբը սակարկության առարկա է դարձնում ազգային շահերն ու խնդիրները։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա այդ հարցում բոլոր աննպաստ փաստաթղթերն ու որոշումները արդյունք են նույն այս վարչախմբի կողմից ժամանակին հակամարտության լուծման փիլիսոփայության արմատական փոփոխության. հարցի սառեցման անհեռատես ու արկածախնդրական քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի, որպես հակամարտության կողմի, միջազգայնորեն ճանաչված մանդատի ոչնչացման»: Արտաքին, այդ թվում` խորհրդարանական, գործունեության մեջ առանցքային է արտգործնախարարության դերը: Եթե նախկինում մեր դիվանագիտությունը կարողանում էր դիմագրավել զանազան ճնշումների եւ ապահովել քիչ թե շատ բարենպաստ միջավայր երկրի բնականոն զարգացման համար, ապա այսօր ՀՀ իշխանությունների կողմից հետեւողականորեն տարվում է արտաքին գերատեսչությունը թուլացնելու քաղաքականություն: Մասնավորապես նկատի ունենք կադրային ապիկար քաղաքականությունը, որ իրականացվում է Սերժ Սարգսյանի եւ Էդ. Նալբանդյանի կողմից: Կադրային քաղաքականության «առանձնահատկությունները» Աշխարհի բոլոր երկրներում դեսպանները հիմնականում նշանակվում են դիվանագիտական կորպուսից, որովհետեւ հենց դիվանագետներն են, որ իրենց մասնագիտական պատրաստվածությամբ, ԱԳՆ համակարգում աշխատանքի երկարատեւ փորձով պետք է ներկայացնեն պետությունը, պաշտպանեն պետական շահերը: Դիվանագիտությունը կարեւորագույն մասնագիտություն է, որ պահանջում է դիվանագետներից երկար տարիների աշխատանք ԱԳՆ կենտրոնական ապարատում, դեսպանություններում եւ միջազգային կազմակերպություններում: Դիվանագետների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու համար պետությունը մեծ միջոցներ է ծախսում: Հայաստանի գործընկեր պետությունները, միջազգային կազմակերպությունները նույնպես առաջարկում են բազմաթիվ դասընթացներ, որոնց մասնակցում են ԱԳՆ ապարատի աշխատակիցները: Անկախությունից ի վեր այսօր ՀՀ ԱԳՆ համակարգում աշխատում են հարյուրից ավելի որակյալ մասնագետներ, որոնց փորձն ու կարողությունները թույլ են տալիս ցանկացած պաշտոնում ներկայացնել Հայաստանը: Անտեսելով սեփական պետության ներդրումը դիվանագիտական դպրոցի կայացման գործում, այսօրվա ղեկավարները նախաձեռնել են մի արատավոր գործընթաց, որը վնաս է բերելու թե՛ պետական շահերին, եւ թե՛ ԱԳՆ-ում բարոյահոգեբանական մթնոլորտին: ՀՀ դեսպանի` առանցքային պաշտոններում Սերժ Սարգսյանը շարունակաբար նշանակում է այնպիսի մարդկանց, որոնք ոչ մի առնչություն չունեն դիվանագիտության, ԱԳՆ համակարգի հետ: Բերենք մի քանի օրինակ. գործարար-շինարար Մուրադ Մուրադյան` դեսպան Իրաքում, գործարար Անդրանիկ Մանուկյան` դեսպան Ուկրաինայում, Արսեն Սհոյան` դեսպան Բուլղարիայում, Արմեն Խաչատրյան` Բելառուսում, Օլեգ Եսայան` Ռուսաստանում, Վլադիմիր Բադալյան` Թուրքմենստանում, Արա Հակոբյան` Հնդկաստանում, Շարլ Ազնավուր` Շվեյցարիայում, վարչապետի եղբայր Արմեն Սարգսյան` Չինաստանում, Գրիգոր Հովհաննիսյան` Գլխավոր հյուպատոս Լոս Անջելեսում: Առաջիկայում սպասվում է մի նոր նշանակում, որը մեծ տարակուսանք է առաջացրել թե ՀՀ ԱԳՆ-ում, եւ թե՛ Վրաստանում, այդ թվում` հայ համայնքում: Ամենաառանցքային եւ բարդ դիվանագիտական պաշտոններից մեկում` Վրաստանում ՀՀ դեսպան է նշանակվելու դատավոր Հովհաննես Մանուկյանը, որը, ինչպես վերոնշյալ պաշտոնյաները, ոչ մի օր չի աշխատել ՀՀ ԱԳՆ-ում, չունի դիվանագիտական որակավորում եւ փորձ: Հավելենք, որ տարիներ շարունակ մենք չունենք դեսպան Կանադայում (շուրջ հինգ տարի ՀՀ ներկայացված է հավատարմատարի կարգավիճակով), տեւական ժամանակ չկա դեսպան Մեծ Բրիտանիայում եւ Ճապոնիայում` նորաբաց դեսպանությունում: Անհասկանալի է մնում, թե ինչով է առաջնորդվում Ս. Սարգսյանը` Հայաստանի համար կարեւորագույն` արտաքին քաղաքականության ոլորտում նման կադրային քաղաքականություն իրականացնելով: Որո՞նք են պատճառները, որ ունենալով որակյալ կադրեր, հանրության համար անհասկանալի կերպով նման մարդիկ, որոնց անգամ կենսագրական տվյալները չկան ՀՀ ԱԳՆ կայքում, դառնում են ՀՀ դեսպան: Բարձրացնելով վերոնշյալ հարցերը, մենք առաջիկայում կներկայացնենք մեր ունեցած տեղեկությունները յուրաքանչյուր նշանակման շարժառիթի վերաբերյալ. դրանք որեւէ առնչություն չունեն ՀՀ պետական շահերի հետ եւ հետապնդում են նեղ անձնական շահեր: Օրինաչափ է, որ նշածս դեսպանությունները ամենապասիվն են իրենց աշխատանքում` դատելով ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրություններից, նշված պետություններում մեր դեսպանները գրեթե չեն զբաղվում քաղաքական աշխատանքով, պասիվ են իրենց շփումներում, չեն մասնակցում դեսպանընկալ պետություններում կազմակերպվող կոնֆերանսներին եւ քննարկումներին: Եւ իսկապես, թվարկված անուններում դժվար է գտնել մեկին, որը աչքի է ընկել Հայաստանի շահերը արտերկրում պաշտպանելու ակտիվ գործունեությամբ: Նրանք չեն ապահովում դեսպանընկալ պետությունների ղեկավարների այցելություններ Հայաստան, որոշ դեպքերում հենց այդ դեսպանընկալ պետություններն են միանում Հայաստանի շահերին հարվածող միջազգային փաստաթղթերի ընդունմանը: Իսկ ամենավտանգավորն այն է, որ յուրաքանչյուր նման նշանակում ցույց է տալիս ՀՀ իշխանությունների վերաբերմունքը դեսպանընկալ երկրի նկատմամբ: Այդ երկրներն էլ համապատասխան հետեւություններ են անում… Եթե առաջին շրջանում (2008թ.) ոչ պրոֆեսիոնալների նշանակումները կարելի էր բացատրել այն հանգամանքով, որ ՀՀ ԱԳ նախարարը վերջին երեսուն տարում չի ապրել Հայաստանում եւ քաջածանոթ չէ Հայաստանի դիվանագիտական կորպուսին, ապա դրան հաջորդած` ՀՀ ԱԳՆ աշխատակիցների անտեսման դեպքերը գալիս են հաստատելու, որ այդ ոլորտում իրավիճակը շատ նման է ՀՀ ԱԳՆ կայքի հնացած եւ բարձիթողի վիճակին: Կայքի անգլերեն բաժնի ՀՀ դեսպանությունների ենթաբաժնում կան բազմաթիվ վրիպակներ, չեն նշված որոշ ՀՀ դեսպանություններ, նույն անձնավորությունը դեսպան է նշված թե Լիբանանում, եւ թե Հնդկաստանում (այնինչ շուրջ երկու տարի առաջ այլ դեսպան է նշանակվել Հնդկաստանում), իսկ հայերեն համապատասխան ենթաբաժինը առհասարակ բացակայում է: Անգամ ՀՀ ԱԳ նախարարի վերջին հարցազրույցը շուրջ յոթ ամսվա վաղեմություն ունի: ՀՀ ԱԳՆ համակարգի նկատմամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության անտեսմամբ են պայմանավորված Հայաստանի արտաքին քաղաքականության հայտնի սահմանափակումները: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում ոչ ոք չի զբաղվում Հայաստանի արտաքին քաղաքական ամենակարեւոր ուղղություններով` հայ-թուրքական հարաբերություններ եւ ԼՂ խաղաղ գործընթաց: Դրանք Էդ. Նալբանդյանի մենաշնորհն են: Իսկ վերջինս աչքի էր ընկնում զավեշտալի մի ոճով. նա հիմնականում միայնակ է վարում բանակցությունները, չունենալով անգամ օգնական: Բանակցություններին մասնակցող Մինսկի խմբի համանախագահ դեսպաններն ու թուրք դիվանագետները (հայ-թուրքական ակտիվ բանակցային փուլի ժամանակ) զարմացած պատմում էին, որ նրանց 4-6 հոգանոց պատվիրակությունների դեմ նստած էր լինում միայն ՀՀ ԱԳ նախարարը, որը նման բարդ բանակցությունների ընթացքում անգամ գրառումներ չէր անում: Սրա հետեւանքը եղավ բանակցությունների ձախողումն ու ՀՀ ԱԳՆ համակարգի լիակատար մեկուսացումը արտաքին քաղաքական հիմնական խնդիրներից: Ս. Սարգսյանի կադրային քաղաքականության հետեւանքները Ս. Սարգսյանի եւ Էդ. Նալբանդյանի «հմուտ» բանակցությունների արդյունքում վերջնականապես փակուղում հայտնվեցին հայ-թուրքական հարաբերությունները: Դատելով Երեւանից եւ Անկարայից այսօր պարբերաբար հնչող հայտարարություններից, դրանք այսօր շատ ավելի թշնամական են, քան նախկին իշխանությունների օրոք: Անցած տարվա հոկտեմբերից ի վեր փակուղում են հայտնվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Այս կապակցությամբ հիշեցնեմ, որ մյունխենյան այցի ժամանակ Ս. Սարգսյանը պետության միակ ղեկավարն էր, որ բանակցային նման վճռորոշ պահին չկարողացավ հանդես գալ ելույթով: Հայաստան-Ադրբեջան բանակցությունների դադարեցման պայմաններում առանձնահատուկ ակտիվացել է Թուրքիան, որն իր բոլոր արտաքին շփումները օգտագործում է ԼՂ հարցի շուրջ համապատասխան դիրքորոշումներ հայտնելու համար: Թուրքիայի` ԼՂ հարցում հիմնական դերակատար դառնալն էր ֆուտբոլային դիվանագիտության հիմնական արդյունքը: Հայաստանի դիվանագիտական հերթական նահանջը գրանցվում է այս օրերին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անտեսեցին ՀՀ իշխանությունների պահանջը` տարածաշրջանային այցի շրջանակներում այցելել Լեռնային Ղարաբաղ: Ամենայն հավանականությամբ, բանակցային գործընթացի դադարեցման պայմաններում նրանց այցելության հիմնական նպատակը անցած տարվա աշնանը ՀՀ ԱԳՆ թողտվությամբ ԼՂՀ փաստահավաք առաքելության զեկույցի դրույթների քննարկումն է: Այն գալու է գրանցելու Հայաստանի դիվանագիտության` արդեն բոլորիս համար սովորական դարձած հերթական պարտությունը: Այս եւ նման ձախողումները լինելու են նաեւ ապագայում, եւ Հայաստանին սպասում է կատարյալ մեկուսացման հեռանկար: Քանի դեռ չեն կատարվել արմատական փոփոխություններ ներքին քաղաքականությունում, չի հաստատվել ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, Հայաստանի ձայնը միջազգային ասպարեզում դառնալու է ավելի անկարեւոր: Հ.Գ. Հոդվածի պատրաստման ժամանակ տարածվեց պաշտոնական տեղեկատվություն` փորձառու դիվանագետ, ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանի` Նիդեռլանդներում ՀՀ դեսպան նշանակման մասին: Շնորհավորում ենք:

Տպել
1214 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է