Երկրի հակառակ կողմը (2008-07-24)

12/02/2011 schedule16:48

Սկիզբը` նախորդ համարներում 42. Երջանիկ լինելու իրավունք Քվենտինենց մոտ գնալուց առաջ մենք հագանք մեր վարձած գեղեցիկ կոստյումները` գեղեցիկ վերնաշապիկներով ու կոշիկներով. որոշեցինք փողկապ չկապել, եւ դա ճիշտ էր, որովհետեւ, ինչպես արդեն ասացի, Քվենտինն ու Իզաբելը մեզ դիմավորեցին սովորական տանու շորերով։ Ճանապարհին մենք նաեւ մտանք ծաղկի խանութ, եւ յուրաքանչյուրս մեր ճաշակով մի-մի փոքրիկ փունջ վերցրինք Քվենտինի ընկերուհու, այսինքն` Իզաբելի համար։ Եթե ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը ծաղկեփնջերի մասին` ընդհանրապես, ամենամեծ տպավորությունը ստացել եմ Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի այն ծաղկեփնջից, որ հերոսը` Նովոսելցեւը, առավոտյան վաղ աշխատանքի գալով, փորձում է տեղադրել իր տնօրեն-սիրեցյալի` Լյուդմիլա Պրոկոֆեւնայի սեղանին։ Համոզված եմ, հիմա ընթերցողներից շատերը այս տողերիս մեջ հեգնանք են փնտրում, բայց սա ասում եմ ամենայն լրջությամբ։ Եթե հիշում եք, այդ ֆիլմի մեջ Նովոսելցեւը մի քանի անգամ շուռ է տալիս, ճխլում ծաղիկները` սպիտակ եւ կարմիր մեխակներ։ Բայց երբ ի վերջո կարողանում է դրանց համար ծաղկաման գտնել եւ դնել Լյուդմիլա Պրոկոֆեւնայի սեղանին, Աստված իմ, ի~նչ գեղեցիկ են այդ ծաղիկները։ Ես մի քանի անգամ այդպիսի ծաղկեփունջ եմ նվիրել իմ սիրելիին. գեղեցիկ էր, իհարկե, բայց միեւնույն է` բնօրինակը մնում է բնօրինակ։ Չնայած, հիմա, փաստորեն, իմ կյանքում էլ է ծառայողական սիրավեպ սկսվել` հեռակա, բայց ծառայողական... Վերադառնանք, սակայն, Փարիզ։ Քվենտինենց տանը մենք սկզբից նախուտեստային շամպայն խմեցինք. շատ լավն էր։ Տեսքից այս շամպայնի առանձնահատկությունը նրա պղտորությունն էր, անթափանցությունը։ Առաջին անգամ էի հաց ուտելուց առաջ շամպայն խմում. չէ՞ որ մեզ մոտ ընդունված է, որ շամպայնը պետք է խմել մինչեւ պայթելը ուտելուց, սեղանի շուրջ օղի, ապա գարեջուր խմելուց հետո միայն։ Պարզվում է, սակայն, որ շամպայնը կարող է խթանել ախորժակը. իսկ ես գիտեի, թե այն միայն հետ տալու գործը խթանելու, այսինքն` հեշտացնելու համար է։ Ճիշտն ասած, ճաշից առաջ շամպայն խմելու առաջարկը ինձ մի տեսակ վայրենի թվաց, բայց դե, ասված է` որ գյուղը գնաս, այդ գյուղի շապիկը հագիր. իսկ մենք հիմա Փարիզ կոչվող գյուղում ենք։ Երբ սպասուհին մեզ հրավիրեց սեղանի մոտ, Իզաբելը շատ ուրախացավ. - Ես հազվադեպ եմ նորմալ հաց ուտում,- ասում էր նա` դա պատճառաբանելով իր պրոֆեսիոնալ գործունեությամբ. եթե կազմվածքդ խախտվի, չես կարող պոդիում դուրս գալ։ Սկզբում մեզ մատուցեցին մի մեծ ափսե կանաչ սալաթ` ձիթապտղի յուղով ցողված։ Ապա սագի լյարդի պաշտետ, որ ինչպես հայտնի է` շատ հարգի է Եվրոպայում եւ հատկապես` Ֆրանսիայում։ Պաշտետը, որ իսկապես շատ համեղ էր, մենք կերանք կարմիր գինիով եւ սոուսներով։ Ապա ահագին երկար դադար առանք, որից հետո մեզ մատուցեցին կարմիր ձուկ` սպիտակ գինիով եւ էլի տարբեր սոուսներով։ Այս ընթացքում սեղանի շուրջ անընդհատ ակտիվ քննարկումներ, խոսակցություններ էին տեղի ունենում, որի շարժիչ ուժը, իհարկե, Իզաբելն էր։ - Ի՞նչ եք տեսել Փարիզում, ի՞նչն է ձեզ դուր եկել, ի՞նչը դուր չի եկել` ամեն ինչ պատմեք,- երեխայական չարաճճիությամբ մեզ խոսել էր ստիպում նա, չնայած ես ու Ֆրեդը առանձնապես չէինք էլ դիմադրում։ Քվենտինը լռակյաց էր եւ հիմնականում ժեստերով ու բացականչություններով էր արձագանքում խոսակցությանը։ Ես ու Ֆրեդը պատմեցինք Լուվրի (պուպուլիկով տիկնոջ մասը, իհարկե, բաց թողեցինք), Ջոկոնդայի, վան Գոգի, ինչպես նաեւ Միլոսյան Վեներայի եւ Կլոդի մասին։ Այստեղ մենք պատմելու բան ունենք նաեւ ընթերցողին։ Վան Գոգի ցուցահանդեսի նախընթաց օրը մենք մեր երկրորդ այցը արեցինք Լուվր եւ այնտեղից դուրս գալուց հետո մոտակա զբոսայգում հանդիպեցինք Կլոդին, որը մենակ նստած էր մի նստարանի վրա։ Ֆրեդը ասաց, որ կպայթի, եթե չպարզի, թե ում էր հայհոյում բիձուկը եւ ինչու։ Կլոդը առանձնապես չընդդիմացավ իր գաղտնիքները բացելու Ֆրեդի ձգտումներին. նա պնդում էր, որ Միլոսյան Վեներան ոչ թե մ.թ.ա. 2-րդ դարի քանդակ է, այլ 1899 թվականի, եւ այդ քանդակի հեղինակն էլ իր պապն է, Կլոդի ասելով` մեծ, բայց չգնահատված քանդակագործ։ Նրա պատմածով, 1900 թվականին մի ամերիկացի իր պապից գնել է այդ քանդակը, ապա կտրել նրա մի ձեռքը, կոտրել մյուս ձեռքը, մուրճով բազմաթիվ վնասվածքներ հասցրել քանդակին ու այն թաղել Կրետե կղզում գտնվող իր հողամասում։ Ութ տարի անց իբր պատահաբար արձանը գտնվել է, իբր փորձաքննությունը պարզել է, որ այն անտիկ հունական քանդակ է, եւ արվեստի գործերի առեւտրական խաբեբան միլիոններ է ստացել արձանը Լուվրին վաճառելու համար, եւ այս խաբեբայության մեջ խառն է եղել նաեւ Լուվրի ղեկավարությունը, որը կեղծել է արձանի հայտնաբերման եւ ձեռքբերման հետ կապված բազմաթիվ փաստեր, նենգափոխել է իրականությունը եւ այլն, եւ այսպես շարունակ։ Կլոդը պնդում էր, թե Լուվրի լրտեսները նաեւ իրենց տնից գողացել եւ ոչնչացրել են բոլոր այն էսքիզները, փաստաթղթերը, որոնք վկայում էին Միլոսյան Վեներայի իսկական ծագումը. - Գողեր, սրիկաներ, խաբեբաներ,- իր պատմությունը երբեմն ընդհատում էր Կլոդը։ Լուվր կատարած իր հաճախակի այցելություններով Կլոդը ուզում էր լուծել իր համար կարեւոր մի խնդիր, այն է` ցուցանմուշի տակ գրվի նրա իսկական հեղինակի, այսինքն` իր պապի անուն ազգանունը։ Նա մեզ նաեւ թղթեր ցույց տվեց, ըստ ամենայնի` դրանք դիմումներ էին, որոնց վրա իրոք կային մակագրություններ, թղթերի մեջ կային նաեւ պաշտոնական պատասխաններ, որոնք, սակայն, ֆրանսերեն էին, եւ դրանց բովանդակության մանրամասները մեզ հայտնի չդարձան։ Կլոդը ասում էր նաեւ, որ ինքը դիմել է դատարան, սակայն դատարանը իր հայցը չի բավարարում` ապացույցներ չլինելու պատճառով. - Ինչպե՞ս կարող են ապացույցներ լինել, եթե տականքները դրանք գողացել ու ոչնչացրել են,- վրդովված ասում էր նա եւ պնդում, թե ժամանակին իր հետ բանակցություններ են վարել, գումարներ առաջարկել, որ նա դադարի Միլոսյան Վեներան իր պապին վերագրել։ Կլոդի պատմելով, այս առաջարկը անողների հիմնական փաստարկն այն է, որ եթե պարզվի, որ այդ արձանը ոչ թե մ.թ.ա. 2-րդ դարի է, այլ 19-րդ դարի վերջի, այն միանգամից կկորցնի իր նշանակությունը, եւ այն Լուվրի ցուցասրահից կտեղափոխեն աղբանոց։ Կլոդը համաձայն չէր այս տեսակետին եւ ասում էր, որ իր պապը հանճար է եղել, եւ մարդկությունը պետք է ճանաչի նրան եւ գնահատի։ Մինչ Ֆրեդը գեղարվեստորեն պատմում էր այս պատմությունը, Իզաբելը, դե` ես ու Քվենտինն էլ, իհարկե, լսում էինք այն։ Ի տարբերություն մեզ, սակայն, Իզաբելը դա անում էր լրիվ կլանված ու լուրջ դեմքով։ Երբ Ֆրեդը վերջացրեց պատմությունը, Իզաբելը լրիվ լուրջ դեմքով ասաց. - Ես հավատում եմ այդ պապիկին։ Սա շատ անսպասելի էր, ու Քվենտինը, Ֆրեդն ու ես մի այնպիսի քրքիջ բարձրացրինք սեղանի շուրջ, որ դժվարանում եմ անգամ նկարագրել. ես ու Ֆրեդը աշխատում էինք մեզ զսպել, բայց Քվենտինը, իրեն լրիվ ազատ զգալով, ուղղակի պայթել էր։ Իզաբելը անասելի հմայիչ էր այդ պահին։ Բայց հետո, ավելի ուշ, սկսեցի մտածել, թե արդյո՞ք նրա ասածի մեջ դիտավորություն չկար, մեզ զվարճացնելու դիտավորություն։ Կանայք երբեմն հիմարիկությունը կիրառում են որպես հմայելու ամենազոր զենք, եւ երբեմն դժվար է ասել` նրանք իսկապե՞ս հիմարիկ են, թե՞ դա ուղղակի իմիջ է։ Համենայնդեպս, հիմարիկությունը երբեք եւ ոչ մի կնոջ չի խանգարել խելացի լինել, եւ հիմարիկությունից զերծ կանայք ուղղակի ձանձրալի են, նույնը, իհարկե, վերաբերում է նաեւ խելացիությունից զերծ կանանց։ Իզաբելը կարողանում էր հիմարիկության ու խելքի հավասարազոր չափաբաժիններ մատուցել մեզ, եւ որ նա խելացի է, շատ խելացի, համոզվեցի, երբ խոսք գնաց լեդի Դիի մասին։ Ես պատմեցի, որ մենք եղել ենք նաեւ Փարիզի այն վայրում, որտեղ վթարի են ենթարկվել Ուելսի արքայադուստր Դիանան եւ արաբ մեծահարուստ Դոդի Ալֆայեդը. դա մի ստորերկրյա թունել է, որի մուտքի կամարի վրա, որը արդեն վերգետնյա փողոցի մակարդակից մետրուկես է բարձր, մարդիկ գալիս, ծաղիկներ են դնում։ Մեր այցելության պահին էլ այդտեղ թարմ ծաղիկներ էին դրված` մի քանի ծաղկեփունջ։ Ֆրեդը ասաց, որ այդտեղից թարմ ծաղիկը գրեթե երբեք չի պակասում. - Այստեղ եւ, ինչքան հասկացա, ողջ Եվրոպայում մարդիկ պաշտում են լեդի Դիանային,- ոչ առանց զարմանքի ասացի ես։ - ԱՄՆ-ում էլ գրեթե այսպես է,- ասաց Ֆրեդը։ - Ձեր մոտ չկա՞ նման բան,- հարցրեց Քվենտինը։ - Անկեղծ ասած, լեդի Դիանայի նկատմամբ ընդգծված հարգանք մեզ մոտ չեմ նկատել. մարդիկ ավելի շատ դատապարտում են նրան, որ արքայադուստր լինելով` «քարշ է եկել» արաբ մեծահարուստի հետ։ Զգացի, որ Իզաբելի դեմքը լրջացավ. - Նա ուղղակի ցանկացել է լինել այն մարդու հետ, որին սիրել է,- ասաց նա։ - Բայց չէ՞ որ նա ամուսնացած էր,- ասացի ես։ - Բաժանված էր արդեն,- ուղղակի փաստը ճշտելու նպատակով ասաց Քվենտինը։ - Եթե անգամ ամուսնացած էր,- ծանրակշիռ տոնով ասաց Իզաբելը եւ շարունակեց,- նա ամուսնացել էր երջանիկ լինելու հույսով։ Նա սիրում էր իր ամուսնուն եւ հույս ուներ նույնպես սիրված լինել։ Բայց նրա ամուսինը ոչ միայն չէր սիրում նրան, այլեւ, ինչպես դուք նկատեցիք, «քարշ էր գալիս» Քամիլա Պարկերի հետ։ Իզաբելի հայացքում անսպասելի խորություն էր հայտնվել։ Նա շարունակեց. - Չարլզի եւ Դիանայի պատմությունը շատ նման է սովորական եւ կենցաղային մի դեպքի. բայց այստեղ նրբություն կար, նրբությունն այն է, որ խոսքը արքայազնի եւ արքայադստեր մասին է, նույնպիսի արքայազների ծնողների։ Լեդի Դիանան դժբախտ էր, բայց նա արքայադուստր էր, ապագա թագավորի կին, ապագա թագավորի մայր եւ կարող էր մխիթարվել դրանով։ Նա նաեւ պարտավորություններ ուներ պատմության, ավանդույթների, հասարակական կարծիքի նկատմամբ։ Եւ ընդունված կարծիքի, ընդունված ավանդույթի համաձայն, նա պետք է համակերպվեր իր դժբախտության հետ։ Բայց նա այլ կերպ վարվեց. նա ասաց, բարձր հայտարարեց, որ ինքը որպես կին երջանիկ լինելու իրավունք ունի եւ որեւէ մեկին թույլ չի տա վիճարկել իր այդ իրավունքը։ Նա ցույց տվեց, որ կինը, անկախ նրանից` արքայադուստր է, թե բանվորուհի, ունի երջանիկ լինելու, ազատ լինելու, ընտրություն ունենալու, սիրված լինելու իրավունք։ Ամեն կին էլ իր տան թագուհին է, արքայադուստրը, բայց նրանցից շատերը նույն այդ հասարակական կարծիքի, ավանդույթի ճնշման տակ ստիպված են համակերպվել իրենց դժբախտության, նվաստացման հետ։ Եւ նա` լեդի Դիանան, աշխարհի բոլոր կանանց ասաց` դուք բոլորդ երջանիկ լինելու, սիրված լինելու, ազատ լինելու իրավունք ունեք, եւ դրա համար աշխարհի կանայք, եթե անգամ բարձրաձայն չեն ասում, ներքուստ պաշտում են նրան. սա է ամբողջ գաղտնիքը, եւ այդ պատճառով ամեն օր գտնվում են մի քանի տասնյակ կանայք, որոնք հարկ են համարում թարմ ծաղիկներ դնել ձեր տեսած վայրում։

Տպել
1102 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը