Երկրի հակառակ կողմը (2008-07-25)

12/02/2011 schedule18:03

Սկիզբը` նախորդ համարներում 43. Ժողովրդի առաջնորդ Ազատությունը Իզաբելի ճառը ինձ ցնցեց` առաջին հերթին համոզչականությամբ։ Մի պահ Ֆրեդն ու Իզաբելը սկսեցին քննարկել` լեդի Դիի եւ Դոդի Ալֆայեդի վթարը սպանությո՞ւն էր, թե՞ դժբախտ պատահար. նրանք հարցաքննում էին Քվենտինին` իմանալու համար նրա կարծիքը` վստահ լինելով թերեւս, որ Ֆրանսիայի ղեկավարի թիկնազորի ծառայողը կիմանա ճշմարտությունը այս մասին։ Առիթից օգտվելով` ես կտրվեցի այդ ընդհանուր խոսակցությունից եւ մտքումս կրկնում էի Իզաբելի ասածները։ Գրողը տանի, նա իրավացի է։ Ես, որ միշտ զզվել եմ հարցերի կանացի կողմը ընդգծելու փորձերից, այս պոդիումի կնոջ, այս գեղեցկուհու խոսքերի ազդեցությամբ կհանգեմ ինձ համար անսպասելի եզրակացությունների։ Ամիսներ առաջ լսել անգամ այդ մասին չէի ուզենա, բայց այժմ ահա զգում եմ, որ ներսումս մի բանաձեւ է ծնվում, նոր բանաձեւ` չի կարող լինել իրական Ազատություն, եթե իրապես ազատ չէ Կինը։ Էլի մտքով ետ գնացի Լուվր. ինձ անհեթեթ էր թվացել Դելակրուայի «Ժողովրդի առաջնորդ Ազատությունը» կտավը։ Այդ կտավում ծխի, ավերակների, դիակների, բարիկադների միջով զինված տղամարդկանց` բանվորների, մտավորականների, երիտասարդների, առաջնորդում է ահավոր գեղեցիկ, փարթամ, ցանկալի մի կին։ Նրա մի ձեռքին հրացան է, մյուս ձեռքին` դրոշ։ Նրա դեմքը կենտրոնացած է, մազերը խռնվում են, իսկ նրա ուսերը` էրոտիկ ու գրգռիչ ուսերը, կրծքերը` փարթամ ու պիրկ կրծքերը, մերկ են։ Լուվրում նայում էի այդ կնոջ կրծքերին ու սեռական գրգիռներ զգում... Գուցե դա ինձ խանգարեց հասկանալ այն, ինչ հասկացա հիմա։ Ազատության սիմվոլը Ազատ Կինն է, ընդ որում` այդ կինը ոչ թե կանանց, այլ ընդհանրապես ազատության, այդ թվում եւ տղամարդկանց ազատության սիմվոլն է, բոլորի ազատության... - Ի՞նչ եք մտածում,- նկատելով, որ մտքերի մեջ եմ, հարցրեց Իզաբելը։ - Ձեր ասածների շուրջ։ - Իսկապե՞ս. եւ ի՞նչ եզրակացության եք հանգել,- հարցրեց նա։ - Ձեր ասածը շատ համոզիչ էր։ - Օլե~, ուրեմն խմում ենք իմ կենացը,- էլի հիմարիկ դարձավ Իզաբելը։ - Մեծ փիլիսոփա Իզաբելի կենացը,- ասաց Քվենտինը, ու մենք խմեցինք։ - Իսկ ավելի մանրամասն չե՞ք պատմի, թե ինչ էիք մտածում իմ ասածների մասին,- շարունակեց Իզաբելը։ - Ինչո՞ւ չէ, բայց եթե մտքերս մի քիչ հում լինեն, չնեղանաք։ Բոլորը ուշադիր նայում էին ինձ, ես շարունակեցի. - Սկսեցի մտածել, որ եթե հասարակությունը պայմանականորեն բաժանենք կանացի եւ արական հատվածների, արական հատվածը չի կարող ազատ լինել, եթե իրականում ազատ չէ իգական հատվածը։ - Այդ ինչպե՞ս,- զարմացավ Ֆրեդը։ - Իմ այս եզրակացությունը հիմնված է կոնկրետ տպավորության վրա, որ ստացել եմ Իրանում գտնվելու ընթացքում։ Դե, գիտեք, այնտեղ իսլամական կարգեր են, ալկոհոլ օգտագործել չի կարելի, շորտ հագնել չի կարելի։ Իսկ կանայք էլ ամառ-ձմեռ հագնում են սեւ կամ մոխրագույն այնպիսի զգեստներ, որոնց միջից երեւում են միայն նրանց դեմքն ու ձեռքերը։ Եթե կնոջ մազերը երեւան, դա արդեն լուրջ պրոբլեմ կլինի։ Հասարակական տրանսպորտում, ասենք` ավտոբուսում, կանանց համար առանձին տեղեր են նախատեսված, տղամարդկանց համար` առանձին։ Դուք կասեք, որ կանայք ճնշված են Իրանում, եւ գուցե այդպես էլ կա. եթե Իզաբելը իր այս տեսքով հայտնվի այնտեղ, նրան առնվազն երկարամյա բանտարկության կդատապարտեն։ Հիմա եկեք կանանց վիճակի հարցը քննարկենք իրենց` իրանցիների հետ. նրանք ասում են, որ Իրանում մայրիշխանություն է... - Այ քեզ անհեթեթություն,- չդիմացավ Իզաբելը։ Ես շարունակեցի. - Բայց նրանց ասածը այնքան էլ սխալ չէ։ Երբ նրանց ցույց ես տալիս երկու մասի բաժանված ավտոբուսները, նրանք ասում են, որ այդ տղամարդկանց է արգելված մտնել ավտոբուսի կանացի հատված, կանայք կարող են մուտք գործել տղամարդկանց բաժին։ Խնդիրն այն չէ, որ ոչ մի կին այդպես չի վարվում, մենք խոսում ենք կանոնների մասին։ - Հա, բայց դա հո չի նշանակում, որ կինը ազատություն ունի,- ասաց Քվենտինը։ - Իհարկե, չի նշանակում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ կանանց անազատությունը ավելի շատ տղամարդկանց անազատության վկայությունն է։ - Նրա համար, որ տղամարդիկ իրավունք չունե՞ն մուտք գործել ավտոբուսի կանացի հատվածներ,- ասածիս կասկածանքով վերաբերվեց Իզաբելը։ - Դա ընդամենը մի օրինակ է` ընկած մակերեսին, բայց կա շատ ավելի խորքային պրոբլեմ,- ասացի ես եւ շարունակեցի։- Դիտարկումները ցույց են տալիս, որ արեւելյան շատ երկրներում, որտեղ կինը որպես այդպիսին անազատ է, եւ ինքնադրսեւորվելու նրա հնարավորությունները սահմանափակ են, ահա այդ երկրներում շատ մեծ է այդ նույն կանանց ստվերային ազդեցությունը։ Եթե կարելի է այդպես ասել, կանայք իրենց նվաստացումները, անազատությունը շատ դեպքերում կոմպենսացնում են տղամարդկանց վրա ունեցած ստվերային ազդեցությամբ` դե ֆակտո սահմանափակելով նաեւ նրանց ազատությունը... - Հետաքրքիր տեսություն է,- մռմռաց Քվենտինը։ - Ասացի, որ մտքերս հում են, բայց կան օրինակներ, երբ կինը ենթարկվում է նվաստացումների, անգամ բռնությունների, բայց սա ընդամենը խնդրի մակերեսն է. շատ դեպքերում ակնհայտ է, որ հենց այդ կնոջ ձեռքին են գտնվում որոշումներ կայացնելու լծակները, այդ ծեծվող, ինչո՞ւ չէ, բռնաբարվող կնոջ ձեռքին։ - Բայց ազատ Արեւմուտքում էլ կինը մասնակցում է, լուրջ ազդեցություն ունի որոշումների կայացման վրա,- իմ ասածին ի պատասխան նկատեց Ֆրեդը։ - Իհարկե, այդպես է. բայց եթե, կներեք, որ ձեր օրինակով ասեմ, Քվենտինն ու Իզաբելը նույն իրավունքներն ու ազատություններն ունեն ընտանիքում կամ ընդհանրապես, եւ Իզաբելը լիարժեք մասնակցում է բոլոր որոշումների կայացմանը, նա իրացնում է բոլորի կողմից ճանաչված իր իրավունքը, եւ այստեղ տարօրինակ ոչինչ չկա, ամեն ինչ հրապարակային է։ Իսկ հրապարակայնությունը ազատության ամենակարեւոր ուղեկիցն է։ Արեւելքում ճնշված, անազատ կինը ստիպված է գործել ստվերում, երբեմն անգամ թաքցնել իր իշխանությունը, երբեմն վերցնել ավելին, քան իրեն հասնում է. եւ նա դա անում է ի հատուցում կրած զրկանքների եւ անազատության։ Ի հատուցում այն բանի, որ իրավունք չունի բարձրաձայնելու` ես ուզում եմ ապրել ոչ թե այս անտաշ անասունի հետ, որը ինձ առավոտ-իրիկուն ծեծում է, այլ նրա հետ, ով ինձ սիրում է կամ կսիրի։ Եւ ուրեմն, նա ինքնադրսեւորման այս ծարավը սկսում է իրացնել ստվերային եղանակով, դավադրություններով, դառնում դե ֆակտո բռնակալ եւ բռնակալության զոհ` միաժամանակ։ Ես մտածեցի, որ հենց այս է պատճառը, որ կինը, Ազատ Կինը Ազատության սիմվոլն է,- ամփոփեցի ես։ Իմ խոսքի այս հատվածը ավելի համոզիչ թվաց թե՛ զրուցակիցներիս եւ թե՛ ինձ։ Եւ հիմա հետահայաց հիշելով այդ զրույցը` համոզվում եմ` դա իսկապես ճշմարտություն է. եթե հանրությունը իրապես ուզում է ազատ լինել, նախ եւ առաջ պետք է հոգ տանի կնոջ ազատության համար։ Չնայած` այս ձեւակերպումն էլ սխալ է, ավելի լավ է ասել` Կինն է ազատության սիմվոլն ու առաջնորդը, Դելակրուան ճիշտ է նկարել եւ վերնագրել իր կտավը` «Ժողովրդի առաջնորդ Ազատությունը»։ *** Մեր ընթրիքը շատ աշխույժ էր անցնում, ինչը հաճելի անակնկալ էր ինչպես իմ ու Ֆրեդի, այնպես էլ Քվենտինի համար։ Մենք անընդհատ զրուցում էինք, կատակներ անում, լուրջ բաներից խոսում, թեմաները հաջորդում էին մեկը մյուսին. Իզաբելը ինձնից ու Ֆրեդից ստացավ ողջ հնարավոր տեղեկատվությունը մեր մասին։ Բայց մեր խոսակցության կենտրոնական թեման, միեւնույն է, Ազատությունն էր, լեդի Դին, երջանիկ լինելու իրավունքը, եւ անընդհատ վերադառնում էինք այդ թեմային ու գտնում այն նորից քննարկելու զանազան առիթներ։ Ահա այդպիսի մի վերադարձի ժամանակ Իզաբելը հայտարարեց. - Մեմեից ու Նիկոլյայից էլ շատ մեծ համարձակություն պահանջվեց, որպեսզի նրանք հայտարարեն երջանիկ լինելու իրենց իրավունքի մասին եւ օգտվեն այդ իրավունքից։ Իզաբելը նկատի ուներ Ֆրանսիայի նախագահին եւ նրա տիկնոջը, որոնք, ինչպես հայտնի է, ամուսնացան այն բանից հետո, երբ Նիկոլյան, ինչպես նրան անվանում էր Իզաբելը, նախագահ ընտրվելուց հետո բաժանվեց իր առաջին կնոջից։ Ես միանգամից ասացի, որ համաձայն չեմ Իզաբելի արտահայտած այդ մտքի հետ. սա բոլորին զարմացրեց, որովհետեւ այդ պնդումը կարծես դուրս էր գալիս մեր ողջ խոսակցության համատեքստից։ Ասացի, իհարկե, որ ընդունում եմ նախագահի եւ Մեմեի երջանիկ լինելու իրավունքը, բայց համաձայն չեմ, որ նրանք համարձակ քայլ են արել. - Մեր մեջ ասած, դա անազնիվ քայլ էր,- հայտարարեցի ես, ինչը սարսափեցրեց Իզաբելին։ - Այդ ինչպե՞ս,- ըմբոստացավ նա։ Ես բացատրեցի իմ դիրքորոշումը. - Եթե Նիկոլյան առաջին կնոջից բաժանվեր եւ ամուսնանար նախագահական ընտրություններից առաջ, դա կհամարեի համարձակ որոշում։ Բայց մեծ էր հավանականությունը, որ կնոջից բաժանվելով եւ ամուսնանալով ընտրություններից առաջ` նա կպարտվեր այդ ընտրություններում։ - Ուրեմն նրանք խելամիտ են վարվել,- գնահատեց Իզաբելը։ - Գուցե դա խելամիտ է, բայց նրանք խաբել են ֆրանսիացիներին, որոնք իրավունք ունեին իմանալու, որ նախագահի թեկնածուն փոխելու է իր ընտանեկան կարգավիճակը. եթե կուզես իմանալ, սիրելի Իզաբել, մեր հարգելի Մեմեն ոչ լեգիտիմ առաջին տիկին է։ Այսինքն` նա գուցե նախագահի կինն է, բայց նա առաջին տիկին չէ, որովհետեւ ֆրանսիացիները նրան առաջին տիկին չեն ընտրել,- ամփոփեցի ես։ Ֆրեդն ու Քվենտինը սկսեցին ծիծաղել, իսկ Իզաբելը ջղայնության նշաններ ցույց տվեց, փորձեց հակադարձել, բայց փաստարկներ չէր գտնում` ավելի զվարճացնելով մեզ։ - Միեւնույն է, նրանք շատ գեղեցիկ զույգ են եւ արժանի են ներկայացնել Ֆրանսիան,- ի վերջո ասաց Իզաբելը։ - Հանձնվում եմ,- վրա բերեցի ես, ինչից Իզաբելը շատ ուրախացավ։ - Ուրեմն խմում ենք իմ կենացը,- ասաց նա։ - Թույլերի պաշտպան Իզաբելի կենացը,- Քվենտինին նմանակելով` ասաց Ֆրեդը։ Մենք խմեցինք։ Իզաբելը շատ էր սիրում Մեմեին ու Նիկոլյային եւ նեղվում էր, երբ խոսակցությունը նրանց համար ոչ նպաստավոր ընթացք էր ստանում։ Երբ խոսք գնաց մարտի 1-ի երեւանյան դեպքերի, զոհերի մասին, Քվենտինը հիշեց 2006 թվականին Փարիզի արվարձանում տեղի ունեցած բախումները եւ այն, որ չնայած դրանք շաբաթից էլ ավելի տեւեցին, մարդկանց դեմ հրազեն չկիրառվեց, եւ մեկ մարդ զոհվեց էլեկտրահարվելուց։ Իզաբելն էլ հպարտությամբ հիշեց, որ այդ ժամանակ մարդիկ գոհ մնացին Նիկոլյայից, որը ներքին գործերի նախարար էր ու առանց զոհերի կարողացավ ամեն ինչ հանդարտեցնել։ Արդեն ահագին գինի էինք խմել, ու ես բռնելով պահը ու բռունցքս թափահարելով` ասացի. - Նիկոլյա, Նիկոլյա. այ եթե ես 2006-ին Փարիզում լինեի, ցույց կտայի նրան, թե ինչպիսին են լինում զանգվածային անկարգությունները... Քվենտինն ու Ֆրեդը մի կերպ զսպեցին իրենց ծիծաղը եւ մնացին լուրջ դեմքով։ Ես նույնպես մի կերպ պահպանեցի դեմքիս լուրջ ու սպառնալից արտահայտությունը։ Իզաբելը շփոթվեց ու, նայելով մեր լուրջ դեմքերին, խեղճացած դիմեց Քվենտինին. - Նա երեւի կատակ է անում, չէ՞։ Մենք չդիմացանք ու սկսեցինք ծիծաղել։ Իզաբելը էլի շատ ուրախ էր, շատ հմայիչ։ Ես ու Ֆրեդը Քվենտինի եւ Իզաբելի տանը մնացինք գրեթե մինչեւ լուսաբաց. կեսգիշերն անց մենք փորձեցինք հրաժեշտ տալ նրանց, բայց ասացին, որ հաջորդ օրը ազատ են, ու կարող ենք շարունակել մեր հաճելի զրույցները։ Ու երբ արդեն թեմաները սպառվել էին, մենք վեր կացանք։ Երբ հրաժեշտ էինք տալիս, Իզաբելը խոստովանեց, որ մենք իրեն շատ դուր եկանք, ապա դիմելով ինձ` ասաց. - Տվեք ինձ ձեր անձնագիրը, ես կփորձեմ լուծել վիզաների հարցը։ Փորձեցի դիմադրել ու հայացքով օգնության կանչեցի Քվենտինին։ Նա ասաց, թե իր գործը չէ, թե ինչ կանի Իզաբելը։ Ի վերջո տեղի տվեցի եւ Իզաբելին հանձնեցի Բոյանի անձնագիրը։ Նա ասաց, որ ոչինչ չի խոստանում, ուղղակի կփորձի լուծել հարցը, չնայած կարծում է, որ կկարողանա։ Երկու օրից ինձնից երկու լուսանկար պահանջվեց, ապա հյուրանոցում փակ ծրարով ստացա անձնագիրս` ինձ անհրաժեշտ Կուբայի եւ Ճապոնիայի վիզաներով։ Ծրարի մեջ նաեւ երկու հրավեր կար` բարձր նորաձեւության ցուցադրության։ Ես ու Ֆրեդը գնացինք այդ ցուցադրությանը. պոդիումի վրա Իզաբելը իսկապես հիանալի էր, բայց նա մեր ճանաչած Իզաբելը չէր։ Նրա քայլվածքը խիստ էր, դեմքը` գիշատիչ, նայում էր կատվային հայացքով։

Տպել
962 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը