Երկրի հակառակ կողմը (2008-07-26)

13/02/2011 schedule17:47

Սկիզբը` նախորդ համարներում 44. Արեւմտյան կիսագնդում Ինձ այլեւս ոչինչ չէր պահում Փարիզում եւ մտովի արդեն Հավանայում էի` Կուբայի մայրաքաղաքում։ Հաշվարկեցի, որ փողերս բավական չեն հետագա ճանապարհորդության համար եւ պարտք խնդրեցի Ֆրեդից` նրան բացատրելով, որ երբ ես այլեւս Ֆրանսիայում չեմ լինի, իր կրեդիտ քարտի վրա համապատասխան չափով փոխանցում կանեն, այսինքն` կմարեն իմ պարտքը։ Ֆրեդը, իհարկե, ինձ տվեց պահանջված գումարը, բայց, համենայնդեպս, հետաքրքրվեց, թե ո՞վ է մարելու իմ պարտքը. - Սորոսը,- հանգիստ ասացի ես։ Ֆրեդը էլի չհասկացավ ինձ։ Մենք դժվարությունների հանդիպեցինք Հավանայում հյուրանոց պատվիրելու գործում. պարզվեց` Կուբայի մայրաքաղաքի հյուրանոցները ինտերնետ էջ չունեն։ Դիմեցինք այն ընկերությանը, որից ինքնաթիռի տոմս էինք գնել, եւ նրանք ասացին, որ կարող են տալ օտարերկրացիների համար նախատեսված երկու հյուրանոցների հեռախոսի համարներ։ Հյուրանոցներից մեկը կոչվում էր «Հավանա Լիբրե», մյուսը` «Հավանա Ռիվիերա»։ Մենք վերադարձանք հյուրանոց, ու ես զանգեցի «Հավանա Ռիվիերայի» համարով։ Տեղի ունեցավ այն, ինչ սպասում էի, բայց հույս ունեի սխալվել. - «Havana Riviera» hotel. Can I help you?,- այն նույն տղան էր. եւ սա Ֆիդելի Կուբայում, որի նպատակը իմպերիալիզմն ու կապիտալիզմը երկրի երեսից ջնջելն էր։ Հավանայի ավիատոմս գնելիս չարժեր հույս դնել ինտերնետ աճուրդների վրա, որովհետեւ չվերթ կատարում էր միայն մի ավիաընկերություն, շաբաթը մեկ անգամ. այնպես որ` ստիպված էինք վճարել լրիվ գինը։ Ֆրեդը ասաց, որ առայժմ կմնա Փարիզում, կփորձի գործով զբաղվել։ Նա ինձ հետ եկավ օդանավակայան, ու մենք իրար հրաժեշտ տվեցինք` պայմանավորվելով կապ պահպանել։ Քվենտինին եւ Իզաբելին հրաժեշտ չտվեցի` չարժեր նրանց եւս մեկ անգամ անհանգստացնել։ Եւ ահա, ինքնաթիռի մեջ եմ. գտա իմ տեղը, փոքրիկ ճամպրուկս դրեցի վերեւի պահախցում, նստեցի պատուհանի մոտ։ Ուղեւորների հոսքը առատ չէր. նրանք փնտրում-գտնում էին իրենց տեղերը եւ սպասում թռիչքին։ Իմ տեղը հենց պատուհանի մոտ էր. ես նստեցի ու փոքրիկ ապակե անցքից սկսեցի հետեւել օդանավակայանի անցուդարձին։ Այս գործից ինձ կտրեց մի ձայն, որ ակնհայտորեն ինձ էր ուղղված. - Կներեք, 15B-ն սա՞ է,- հարցնում էր 20-22 տարեկան, կարճ կտրված մուգ մազերով, ծնկներին չհասնող վանդակավոր շրջազգեստով մի աղջիկ` մատով ցույց տալով անմիջապես իմ կողքի նստարանը։ Նրա աչքերը նշաձեւ էին ու թուխ, իսկ բերանի մոտ` ձախ կողմից, փոքրիկ խալ ուներ. - Այո, այո,- հետաքրքրվածությունս ըստ հնարավորի թաքցնելով` ասացի ես։ Նա հանեց ջինսե բաճկոնը, այն դրեց մեր գլխավերեւի պահախցում եւ պատրաստվեց նստելու։ - Ուզո՞ւմ եք փոխվենք տեղերով,- հարցրի ես` մտածելով, որ նրան ավելի հաճելի կլինի նստել պատուհանի մոտ։ Նա բացասական ժեստ արեց` գլուխը ցնցելով եւ շրթունքները մի փոքր սեղմելով։ Այս ակնթարթին մենք իրար աչքերի մեջ էինք նայում, ու ով քեզ զարմանք, ինձ թվաց, թե կարդացի նրա միտքը, ինձ թվաց, թե լսեցի, թե նա ինչ մտածեց. «Տես, է, ուզում է միանգամից ինձ պատին դեմ անել»։ Սա շատ տարօրինակ զգացողություն էր, ես շփոթվեցի. մի՞թե հնարավոր է նման բան։ Թերեւս նրա ժեստը եւ աչքերի արտահայտությունը շատ խոսուն էին։ Իսկ գուցե սխալվում եմ. բայց` չէ, վստահ էի, որ նա մտածել է հատկապես դա։ Բայց ինչպե՞ս է դա հնարավոր։ Չէ, սա չի կարելի այսպես թողնել եւ հարկավոր է ստուգել։ - Ես ոչ մի վատ բան նկատի չունեի,- ասացի ես։ - Կներե՞ք,- հարցական հարցրեց նա, որ պատրաստվում էր CD-player-ի ականջակալները դնել ականջների մեջ։ - Նկատի ունեմ, որ երբ ձեզ առաջարկեցի իմ տեղը, ոչ մի վատ բան նկատի չունեի։ - Այո, իհարկե,- հանգիստ ասաց նա` ականջակալները տանելով դեպի ականջները։ - Բայց դուք ուրիշ բան մտածեցիք,- ասացի ես։ - Ի՞նչ,- հարցրեց նա ակնհայտորեն չհասկանալով, թե ինչ է իմ ասածը։ - Երբ ձեզ առաջարկեցի տեղ զբաղեցնել պատուհանի մոտ, դուք մտածեցիք, թե ուրիշ բան նկատի ունեմ` այդ առաջարկելով,- հանգիստ բացատրեցի ես։ Նրա բիբերը լայնացան. նա կարծես մոռացել էր, թե ինչ է մտածել այդ պահին, ու նոր միայն հիշեց։ Աղջիկը ակնհայտորեն շառագունեց, ես հասկացա, որ միանշանակ ճիշտ եմ։ Նա սարսափով ինձ էր նայում եւ աչքերն անկանոն այսուայնկողմ տանում` կարծես վախենալով որեւէ բան մտածել։ - Դուք մարդկանց մտքերը կարդո՞ւմ եք,- հարցրեց նա` որեւէ բան մտածելու սարսափը աչքերի մեջ։ - Չէ, ի՞նչ եք ասում, ուղղակի ձեր ժեստը շատ խոսուն էր,- ասացի ես, ինչից նա ավելի կարմրեց։ - Դուք կարո՞ղ եք երդվել, որ մտքեր չեք կարդում,- դարձյալ շփոթված ասաց նա։ - Այո, իհարկե։ Ինքներդ մտածեք, սա հո ֆանտաստիկ ֆիլմ չէ,- ժպտալով ասացի ես։ Նրա հայացքում շարունակում էր անվստահություն երեւալ, բայց մի կարճ ակնթարթ ուշադիր ինձ նայելուց, ինչ-որ բան մտածելուց եւ իմ արձագանքը ստուգելուց հետո նա ձեռքը ինձ պարզեց ու ասաց. - Սեսիլ։ - Բոյան,- ասացի ես` նրա փափուկ ձեռքը ափիս մեջ առնելով։ - Փափուկ թռիչք,- ասաց նա ու ժպտալով ականջակալները խրեց ականջների մեջ։ Նստելուց հետո նրա կարճ շրջազգեստը ավելի էր կարճացել։ Նրա հագին բաց երկնագույն զուգագուլպաներ կային, եւ դրանք ավելի էին ընդգծում նրա փափլիկ ազդրերը։ Ես, իհարկե, չէի նայում նրա ազդրերին. ուղղակի երբեմն գլուխս պտտում էի, իբր ինչ-որ բան եմ փնտրում, ու ճանապարհին մի հայացք էի գցում այդ սիրուն տոտիկներին։ Բայց Սեսիլը զգում էր, թե ինչ եմ փնտրում, եւ վերցրեց դիմացի գրպանիկում դրված ամսագիրը, բացեց իր դիմացի սեղանիկը, ամսագիրը դրեց դրա վրա` իբր նայում է։ Բացված սեղանը ծածկեց նրա ոտքերը, հիմա ես կարող էի տեսնել միայն նրա աջ ազդրի մի կողմը, այն էլ` դժվարությամբ։ Իհարկե, անպարկեշտություն թույլ չէի տալիս եւ սկսեցի նորից դուրս նայել։ Հետո սկսեցի մտածել, որ երբ մութն ընկնի, ինքնաթիռի պատուհանի մեջ կարող եմ սրտիս ուզածի չափ նայել նրա բդիկներին։ Շուտով, ճիշտն ասած, ամաչեցի այս մտքերի համար. Իրանում ճիշտ են անում, որ կանանց արգելում են այսպիսի հագուստ հագնել։ Օդանավը թռավ, ու բոլոր ուղեւորներին ականջակալներ բաժանեցին, որոնցով կարելի էր երաժշտություն լսել կամ հետեւել մոնիտորի վրա ցուցադրվող ֆիլմին։ Այսպես, ականջակալներով մենք թռչում էինք Ատլանտյան օվկիանոսի վրայով, ու երկար ժամանակ ոչ մի բառ չփոխանակեցինք։ Շուտով, սակայն, ճաշ մատուցեցին. ես հանեցի ականջակալներս, Սեսիլը նույնպես։ Օդանավում փոքրիկ շշերով հրաշալի կարմիր գինի էին առաջարկում, եւ մենք մի-մի շիշ վերցրինք։ Ֆրանսիացիները սիրում են ճաշի սեղանի շուրջ զրուցել. Սեսիլը բացառություն չէր։ Պարզվեց` նա Հավանա է մեկնում հոր, նրա ընկերուհու, հոր ընկերոջ հետ։ Սեսիլի երեք ուղեկիցները նստել էին մեզնից մի քանի շարք առաջ։ Հավանայի հիմնական ուղեւորը նրանց խմբից հայրն էր` Ռայմոնը։ Վերջինս գովազդային գործով էր զբաղված. Կուբայում իշխանության գլուխ անցած Ռաուլ Կաստրոն վերջապես թույլատրել էր բջջային հեռախոսները, եւ Սեսիլի հայրը գնում էր այդ նոր շուկայի գովազդային հեռանկարները ուսումնասիրելու։ Նա օգտակարը համատեղել էր հաճելիի հետ, իր հետ վերցրել ընկերուհուն` Էլիզին, եւ դստերը. Սեսիլը ավարտում էր համալսարանը, եւ Կուբա կատարելիք այցը հարմար առիթ էր` իսպաներենի պրակտիկան ամրապնդելու համար։ Դե, իսկ Շառլը` Ռայմոնի ընկերը, մի աննպատակ միլիոնատեր, ինչպես նրան անվանում էր Սեսիլը, Հավանա էր գնում նորանոր եւ էկզոտիկ սիրային արկածներ փնտրելու։ Ասացի, որ գրող եմ, ճանապարհորդում եմ թեմաներ փնտրելու ձգտումով։ Պարզվեց, որ Հավանայում մենք ապաստանելու ենք նույն հյուրանոցում։ Այս իմանալով` Սեսիլը ինձ խորհուրդ տվեց ուշադիր ուսումնասիրել Շառլին, որովհետեւ նա կարող է լավ ֆելիետոնի թեմա լինել. - Նա իրեն դոն Ժուանի տեղ է դրել, բայց իրականում նման է որձ շան, որը ընդամենը փնտրում է էգ շների,- ակնհայտ զզվանքով ասաց նա։ Ես հիշեցի, թե ինչպես էի անընդհատ ուզում նայել Սեսիլի ազդրերին, ու էլի ամաչեցի։ Ուղեւորությունը երկար էր, մենք քնում էինք, արթնանում, էլի մի երկու բառ փոխանակում, երաժշտություն լսում։ Ճաշից հետո Սեսիլը բնազդաբար փակել էր սեղանը, եւ ազատ կարող էի նայել նրա տոտիկներին, մանավանդ երբ նա քնած էր։ Բայց ես ինձ արգելեցի դա անել, եւ դա շատ տհաճ արգելք էր։ Մի անգամ մենք արթնացանք օդանավի հրամանատարի ձայնից, ով հայտարարեց, որ մենք արդեն գտնվում ենք Արեւմտյան կիսագնդում։ Ի վերջո, ինքնաթիռը սկսեց իջնել։ Փորձում էի կռահել, թե ում անունով է կոչվելու Հավանայի միջազգային օդանավակայանը. երկու վարկած ունեի` Ֆիդել Կաստրո կամ Էռնեստո Չե Գեւարա։ Սխալվեցի` օդանավակայանը կոչվում էր Խոսե Մարտիի անունով։ 45. Հեղափոխականի մահը Հավանայի հենց օդանավակայանում ինձ թվաց, թե հայտնվել եմ ԽՍՀՄ 16-րդ հանրապետությունում, որտեղ հեռու լինելու, կղզի լինելու պատճառով մարդիկ չեն լսել «Մայր հայրենիքի» փլուզման մասին եւ ապրում են նախկին իներցիայով։ Կարելի էր այլ բան էլ մտածել` սա մի մեծ թանգարան է` ցուցանելու համար, թե ինչպիսին է եղել հին աշխարհը։ Ըստ էության, այս դատարկ օդանավակայանը, թերբեռնված փողոցները, որտեղ չկան խցանումներ եւ կայանելու` «պարկինգի» պրոբլեմ, որտեղ մարդկանց վրա չեն ճնշում անհեթեթ ու զզվելի գովազդային վահանակները, այս ամենը նույնիսկ հանգստացնող ու հոգեպարար է թվում։ Մի պահ նույնիսկ հաճելի է, որ փողոցների երկայնքով կարող ես տեսնել ծառեր ու միայն ծառեր, թփեր ու միայն թփեր։ Բայց այս թվացյալ հանգստության տակից ի վերջո դուրս է գալիս թշվառությունը։ Հազար տարվա «Քսանչորս», «Ջորի», «Քսանմեկ» նույնիսկ «Զապ» ու «Պիսյատտրի». այսպիսի մաշած մոդելների մաշած նմուշներ կարելի է տեսնել Հավանայում։ Դե, «Մերսեդես» ու չգիտեմ ինչ էլ կա, բայց նույնքան մաշված, նույնքան հին։ Կան նաեւ գովազդային մեծ պաստառներ, բայց դրանք ոչ թե ինչ-որ ապրանք են գովազդում, այլ Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների անխախտ եղբայրությունը։ Կուբան, Ֆիդելի Կուբան ակնհայտորեն ժամանակ է ձգում, ակնհայտորեն խաղում է ժամանակի վրա։ Այն Կուբան, այն Ֆիդելը, որ ժամանակին հիացմունք էին առաջացնում, հիմա նմանվում են ընդամենը ուրվականի, տխուր ուրվականի։ Սա նշանակում է, որ կուբայական հեղափոխության մեջ ինչ-որ բան այն չէր։ Ընդհանրապես, կարծես թե մինչեւ այժմ եղած շատ հեղափոխությունների մեջ ինչ-որ բան այն չի եղել, որովհետեւ շատ հաճախ խախտվում է հեղափոխականի հիմնական սկզբունքը։ Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ` երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը։ Ֆիդելը չկարողացավ լուծել այս խնդիրը, Կրոմվելը չկարողացավ լուծել այս խնդիրը, Լենինը չկարողացավ լուծել այս խնդիրը, Նապոլեոնը չկարողացավ լուծել այս խնդիրը։ Բայց քավ լիցի, սա չի պատկանում մարդկության չլուծված խնդիրների շարքին, որովհետեւ այդ խնդիրը լուծվեց, այդ խնդիրը լուծեց նա, ով հաղթական մտավ այս քաղաքը, եւ ում անունն է Էռնեստո Չե Գեւարա։ Ամենամեծ հեղափոխականը մարդկության պատմության մեջ, ամենամեծը, առաջինը, անգերազանցելին։ Իսկ ինչո՞ւմ է կայանում նրա մեծությունը. առաջին հերթին շատ պարզ, բայց իրագործման առումով անասելի բարդ մի բանաձեւի. հաղթել եւ հրաժարվել հաղթանակի վայելքներից։ Չե Գեւարան, թերեւս, հասկացավ, որ իշխանությունը մահ է իսկական հեղափոխականի համար, իսկական հեղափոխականը երբեք իշխանավոր չպետք է լինի, իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց չպետք է հաստատի իշխանություն եւ օրենքներ։ Ես այսպես եմ հասկանում Չե Գեւարային։ Եւ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալիս ասել սա. իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի եւ հեռանում է անսպասելի։ Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ եւ չպետք է ունենա իշխանություն։ Իսկ ո՞ւմ պետք է պատկանի իշխանությունը հեղափոխություն ապրած երկրներում. քաղաքացուն, քաղաքացիների հավաքականությանը, որ կոչվում է ժողովուրդ։ Ֆիդելը նույնպիսի մեծություն կլիներ, եթե հետեւեր Չե Գեւարայի օրինակին. պարտադիր չէր նրա հետեւից գնալ Բոլիվիա։ Բավարար էր միայն Կուբայի ժողովրդին հնարավորություն տալ ասելու` կներես, Ֆիդել, բայց դու ազատված ես աշխատանքից։ Հիմա նա այլեւս հերոս չէ, այլ սովորական մի բռնակալ։ Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը, որովհետեւ իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգերը, իսկական հեղափոխականը անգամ զենք է վերցնում։ Բայց վայ այն հեղափոխականին, որ դա անում է հանուն սեփական իշխանության։ Իսկական հեղափոխականը պետք է ազատագրի իշխանական կաբինետներ, մաքրի այդ կաբինետները այնտեղ սերտաճած տգետներից, բայց իսկական հեղափոխականը չպետք է մնա այդ կաբինետներում, այլ այնտեղ պիտի թողնի միայն հուշ իր մասին եւ իր վերադարձի սարսափը պիտի ծեփի այդ կաբինետների պատերին։ Իսկական հեղափոխականը պետք է նմանվի աստվածային ցասման` նախատեսված բոլոր նրանց համար, ովքեր հավատում են միայն իրենց տեսածին եւ քամահրանքով են վերաբերվում Աստվածային ցասման վիրտուալ սպառնալիքներին։ Իսկական հեղափոխականը չպետք է կորցնի զգոնությունը հեղափոխության հաղթանակից հետո, որովհետեւ հեղափոխության հաղթանակը պետք է պսակվի ժողովրդի ինքնիշխանությամբ, երբ ժողովուրդը ազատ է իշխանություն ձեւավորել եւ ազատվել իր ձեւավորած իշխանությունից, երբ ժողովուրդը, քաղաքացին ազատ է արտահայտել իր մտածածը, ազատ է արտահայտել իր բողոքն ու գոհունակությունը, երբ ժողովուրդը ազատ է աշխատելու, ստեղծելու, ինքնադրսեւորվելու իր մղումների մեջ։ Սա է ժողովրդի ինքնիշխանությունը։ Եւ երբ ինքնիշխան է ժողովուրդը, իսկական հեղափոխականը պետք է պատրաստ լինի նոր հեղափոխությունների. չլինի՞ թե ժողովրդի ինքնիշխանությանը, ազատությանը որեւէ բան է սպառնում։ Եթե այդպես է, հեղափոխականը պետք է վերածնվի արդ, հայտնվի որպես Աստվածային ցասում, որպես չկանխատեսված փոթորիկ, որպես Նոյան ժամանակների ջրհեղեղ ու տապալի կարգեր, մաքրի, լվանա իշխանական կաբինետներ ու նույնքան հանկարծահաս էլ չքվի` ամառային տեղատարափի նման։ Եւ նույնքան հանկարծահաս էլ հայտնվի, երբ ժողովուրդը տոչորվում է արդարության ծարավից։ Իսկ երբ համոզվի, որ ժողովրդի ինքնիշխանությանը այլեւս ոչինչ չի սպառնում, տեսանելի ապագայում ոչինչ չի սպառնալու` նույնիսկ ինքն ու իր հեղափոխությունը, այն ժամանակ նա ազատ է լինել սովորական քաղաքացի` սովորական քաղաքացու իրավունքներով։ Ամենամեծ հեղափոխականները գուցե չեն էլ մտածել այս մասին, այս մասին մտածել է, թերեւս միայն Չե Գեւարան, բայց երեւի թե ոչ թե մտածել է, այլ զգացել է, զգացել է պրոբլեմը։ Բայց նրանք` պատմության երեւելի հեղափոխականները, իրենց կյանքով, իրենց նվիրումով ու վճռականությամբ, երբեմն վախկոտությամբ ու փափկասունությամբ մեզ հնարավորություն են տվել մտածելու այս մասին։ Նրանք հնարավորություն են տվել, որ մենք պատասխանենք ավելի ու ավելի հաճախ հնչող այն հարցին. էվոլյուցիա՞, թե՞ ռեւոլյուցիա։ Էվոլյուցիայի ջատագովները իրենք էլ չեն հասկանում, որ չի կարող լինել էվոլյուցիա առանց ռեւոլյուցիայի։ Հակառակը մտածել ուղղակի միամտություն է. եթե աշխարհում չլինեին հեղափոխություններն ու հեղափոխականները, մարդկությունը առաջ չէր ընթանա նախնադարյան համայնական կարգերից։ Ինչո՞ւ են Անգլիայի Եղիսաբեթ թագուհին, մյուս թագուհիներն ու թագավորները այդքան սիրելի սեփական ժողովուրդներին. որովհետեւ նրանց մեջ արթուն է իրենց նախնիներին տապալած հեղափոխությունների հուշը, որոնք սթափեցնող ապտակ են դարձել բոլոր նրանց համար, ովքեր հրաժարվել են, չեն ցանկացել հասկանալ, որ այդպես այլեւս չի կարելի։ Հավանայի ամենակենտրոնում գտնվող բարձր շենքերից մեկից ինձ է նայում Էռնեստո Չե Գեւարայի ուրվապատկերը. շատերին թվում է, թե նա խորթ է այս նոր աշխարհին, ազատ աշխարհին։ Բայց` ոչ, ես համոզված եմ. եթե երկրի վրա չլիներ Էռնեստո Չե Գեւարան, չէին լինի նաեւ Նելսոն Մանդելան, Վացլավ Հավելը, Լեխ Վալենսան։ Ես հիմա օտարոտի եմ նայում կարմիր աստղին. բայց եթե ապրեի 60-ականների Կուբայում, ես կլինեի նրա` Չե Գեւարայի զինվորը։ Հաստատ կլինեի։ Բայց արդյո՞ք նրա հետ կմեկնեի Բոլիվիա։ Որքան կուզեի պատասխանել` այո, եւ այդ «այո»-ն հնչեր հստակ ու բարձր, աներկբա ու միանշանակ։ Բայց «այո»-ն միայն խոսք է, որ կարիք ունի, կարիք ունի ապացույցների, ապացույցներ, որ դեռ հարկավոր է վաստակել, հարկավոր է վաստակել։

Տպել
3852 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը