Երկրի հակառակ կողմը (2008-07-29)

13/02/2011 schedule19:56

Սկիզբը` նախորդ համարներում 46. Դավադրություն ըստ Սեսիլի «Հավանա Ռիվեիրա» հյուրանոցը գտնվում էր ծովի, ավելի ճիշտ` Մեքսիկական ծոցի հենց պռնկին։ Իմ պատուհանից տեսարան էր բացվում դեպի ծովը, եւ բացի ծովից ուրիշ ոչինչ չէր երեւում։ Ծովը Սեսիլի զուգագուլպաների գույնն ուներ եւ թարմ էր նրա ազդրերի նման։ Նախաճաշից հետո Սեսիլը ինձ ծանոթացրեց իր ուղեկիցների հետ. նրա հայրը մոտ 45 տարեկան բարետես մի մարդ էր։ Հայացքը կենտրոնացած էր ու լուրջ, ժեստերը` ինքնավստահ ու կանոնավոր, եւ նրա հետ ծանոթանալուց հետո ես զարմացա, թե ինչ ընդհանուր բան կարող է ունենալ նա այդ ծիտիկի, այսինքն` Էլիզի հետ։ Հետագա շփումների ընթացքում հասկացա, որ Ռայմոնն ավելի լուրջ հարաբերություններ հաստատելու հնարավորություն չունի կամ էլ ցանկություն. նրա կինը` Սեսիլի մայրը, տարիներ առաջ մահացել էր։ Իսկ Էլիզը մի այնպիսի կերպար էր, որոնցից կարելի էր ձեռք բերել գեղեցկուհիների վարձույթի սրահում, ժամավարձով կամ օրավարձով։ Նա ժամանակ առ ժամանակ աշխատում էր դեմքին լուրջ ու մտահոգ արտահայտություն տալ, իբր` բացի արեւի լոգանքից, մանիկյուրից, պեդիկյուրից, այսինքն` սեփական ապրանքային տեսքից, ուրիշ հարցեր էլ են հուզում իրեն։ Էլիզը, իհարկե, մարմնավաճառ չէր, բայց նաեւ էր։ Որպեսզի ընթերցողը հասկանա սովորական մարմնավաճառի եւ Էլիզի տարբերությունը, պետք է պատկերացնի մանրավաճառի եւ մեծածախ առեւտրով զբաղվողի տարբերությունը։ Էլիզը նրանցից էր, որ սիրում է երկարաժամկետ գործարքներ, դեմ չի լինի անգամ ցմահ գործարքի, եթե համապատասխան հաճախորդ հանդիպի եւ առաջարկի ամուսնանալ։ Նման գործարքի դեպքում Էլիզը հաստատ հավատարիմ կմնա իր գնորդին, առանց հիմնավոր պատճառի չի դավաճանի նրան։ Բայց եթե հընթացս ավելի շահավետ գործարքի առաջարկ լինի, նա կխզի հին պայմանագիրը եւ կկնքի նոր գործարք։ Շառլը, որ թերեւս Ռայմոնից երիտասարդ էր, կարծես ոչ թե սովորական մարդ էր, այլ կանանց գայթակղելու մեքենա։ Նրա մազերը հարդարված էին անասելի բծախնդրությամբ, ատամները անբնական սպիտակ էին. նկատելի էր, որ նա առնվազն ամիսը մեկ անգամ գնում է ատամնաբույժի մոտ, պարտադիր մանիկյուր էր անում եւ պեդիկյուր։ Շառլը ժպտում էր հոլիվուդյան աստղի պես, բուրում էր օծանելիքի միայն իրեն հայտնի բուկետով, եւ ինչքան հասկացա, այդ բուկետի մեջ կանացի օծանելիք էլ կար։ Կանայք պետք է ճանաչեին այդ հոտը եւ հետեւություն անեին, որ նա հենց նոր է դուրս եկել ինչ-որ նշանավոր տիկնոջ գրկից, որի հետ գաղտնի սիրային կապի մեջ է. դա պիտի լիներ ինչ-որ նարկոբարոնի կամ մաֆիայի պարագլխի կին, որին սիրահետելը վտանգած պիտի լիներ մեր քաջարի Շառլի կյանքը։ Այդ առավոտյան նա հագել էր թանկարժեքագույն մի վերնաշապիկ, որի օձիքի տակից մի նրբագեղ թաշկինակ էր կապել, որը «ակնհայտորեն» նրան նվիրել էր նարկոբարոնի կինը` իր սրտի տիրակալը, որը չի կարող հեռանալ իր բռնակալ ամուսնուց` իր ու իր սիրեցյալին մահվան չդատապարտելու համար։ Ահա այսպիսի քայլող ներկայացում էր Շառլը։ Եւ պետք է խոստովանել` նա արագ նաեւ հանդիսատես ձեռք բերեց. այդ օրը տարբեր ժամերի ես նրան տեսա երկու տարբեր կանանց հետ սուրճ խմելիս։ Սեսիլը, իհարկե, գեղեցիկ աղջիկ էր։ Բայց կանացի գեղեցկությունը կարող է լինել թեթեւ, խորքից ու զանգվածից զուրկ, ինչպես, օրինակ, Էլիզի դեպքում։ Սեսիլը, սակայն, այսպիսին չէր. նրա գեղեցկությունը կարծես ամրապնդված էր ինչ-որ հավելյալ հատկանիշներով եւ մի տեսակ աներկբա կշիռ էր ստանում։ Կան կանայք, որ ընդամենը սեռական գրգիռներ են առաջացնում։ Ոմանք էլ տղամարդուն ձգում են եւ, միաժամանակ, նրա մեջ անվստահություն սերմանում, եւ նա, ով ձգվում է դեպի այդ կինը, միաժամանակ ինքն իրեն հարց է տալիս` կարո՞ղ եմ արդյոք։ Ահա այսպիսին էր Սեսիլը, բայց ինչպես հետագայում համոզվեցի, այս հատկանիշները չէին ամբողջացնում նրա կերպարը։ Չնայած արդեն օդանավում ես ինձ արգելել էի նայել նրա ազդրերին, եւ ընդհանրապես, զննող հայացքներ ձգել նրա կողմը, վայրէջքից հետո խախտեցի իմ այս արգելքը։ Ես դասավորվեցի այնպես, որ քայլեմ անմիջապես նրա ետեւից եւ նրան ուսումնասիրելու հնարավորություն ունենամ։ Այս պահվածքս արդարացնում էի նրանով, որ անձնագրային ստուգում անցնելիս չպետք է լարված տեսք ունենամ, եւ այս լարվածությունից խուսափելու լավագույն ելքը ինձ համար Սեսիլի երկնագույն ոտքերն էին, չափավոր լայն ուսերը, վստահ քայլվածքը։ Բայց կանայք, երեւում է, իրենց մարմնի վրա ուրիշ զգայարաններ էլ ունեն, եւ եթե որեւէ տղամարդ հետաքրքրված հայացքով նայում է նրանց, նրանք դա զգում են եւ ամբոխի միջից կարող են առանձնացնել այն մեկին։ Առավոտյան Սեսիլը շատ լավ տեսք ուներ. նա այլեւս զուգագուլպաներով չէր, այլ հագել էր շատ գեղեցիկ կարճ անդրավարտիք եւ նույնքան գեղեցիկ շապիկ։ Նախաճաշից հետո նրա ընկերակիցների հետ նախասրահում ծանոթանալուց հետո դուրս եկա լողափ եւ նստեցի նստարաններից մեկին։ Շատ շուտով ինձ համար անսպասելի այստեղ հայտնվեց նաեւ Սեսիլը։ Մենք զրուցեցինք տարբեր բաներից, նա ասաց, որ այս Կուբան ահագին ձանձրալի տեղ է երեւում, եւ այս պահին տեսանելի միակ ուրախությունը թերեւս լավ եղանակն է, լավ լողափը եւ լավ կամպանիան։ Վերջին դիտարկումը նա արեց իմիջիայլոց, եւ ես դրան առանձնակի ուշադրություն չդարձրի։ Ապա ինձ հարցրեց, թե չե՞մ ուզում արդյոք լողալ, ես ասացի, որ` ոչ, սրան ի պատասխան ասաց, որ ինքը ուզում է, հենց ինձ մոտ ցուցադրաբար հանեց իր շորտն ու շապիկը ու դարձյալ երկնագույն լողազգեստով վազեց դեպի ծովափ։ Այս ամենը ինձ թեթեւամիտ թվաց, եւ ես վեր կացա ու վերադարձա հյուրանոց։ Իհարկե, Սեսիլի հետ կոկետություններ անելու ցանկություն ամենեւին չունեի, բայց նրա պահվածքը ինձ տարօրինակ թվաց։ Ինձ թվաց, թե նա ուզում է մատչելիություն ցուցադրել։ Այնքան հոտառություն ունեի, որ հասկանայի, որ Սեսիլը ամենեւին էլ Էլիզ չէ, բայց նա ուզում էր ինձ հակառակը ցուցադրել, ուզում էր ցույց տալ, որ ինքը չափազանց մատչելի է, որ բավական է միայն ցանկանամ, եւ մենք կբարձրանանք սենյակ։ Ամբողջ խնդիրն այն է, որ մեր կարճ ծանոթության ընթացքում նրա մասին ուղիղ հակառակ կարծիք էի կազմել, եւ Սեսիլի այս նոր իմիջը ինձ համար կասկածելի էր։ Շատ չմնացի հյուրանոցում. ինչպես եւ որոշել էի` գնացի Հեղափոխության թանգարան, այնտեղ տեսա բավական հետաքրքիր նմուշներ` Չեի հրացանը, մի քանի անձնական իրեր, ուսումնասիրեցի հեղափոխությանը նվիրված գեղանկարները, մի քիչ քայլեցի Հավանայի փողոցներով ու վերադարձա հյուրանոց։ Իմ այս շրջայցը չփոխեց Հավանայից ստացած ընդհանուր տպավորությունը, չնայած` այստեղ մարդիկ ինձ համար անսպասելի կենսուրախ էին։ Սեսիլին տեսա մեկ էլ ճաշին հյուրանոցում. նրանք նստած էին չորսով, գումարած մի սիրունատես մուլատուհի. Շառլը շարունակում էր պրպտումների մեջ մնալ։ Իմ ու Սեսիլի հայացքները մի անգամ հանդիպեցին. մենք ժպտացինք իրար` նրա ժպիտը նենգ էր եւ չարաճճի։ Ինձ թվաց, թե նա մի փոքր մտախոհ է։ Ճաշից հետո որոշեցի գնալ լողափ ու մի քիչ լող տալ ու պառկել արեւի տակ։ Ինչպես եւ սպասում էի, շուտով հայտնվեց Սեսիլը, բայց արդեն ոչ մենակ. նա ինչ-որ խարտյաշ տղայի հետ էր. նրանք շատ աղմուկ էին անում` կարծես փորձելով գրավել բոլորի կամ ինչ-որ մեկի ուշադրությունը։ Բայց այդ պահին ներկայացման ոչ մի պոտենցիալ հասցեատեր լողափին չկար. համենայնդեպս, շուրջս նայելով` ոչ մի հարմար թեկնածու չգտա. մնում էի միայն ես։ Նրանց խաղը, աղաղակը ակնհայտ սիրային ենթատեքստ ուներ, սակայն երբ ավելի ուշադիր սկսեցի հետեւել, հասկացա, որ այդ մեծ աղմուկի տակ, ըստ էության, ոչինչ չկա։ Սա ինձ ավելի էր զարմացնում. Սեսիլը ակնհայտորեն ուզում է թեթեւսոլիկի տպավորություն գործել, ընդ որում` դա ուզում էր ինձ ցուցանել, բայց ինձ համար այնքան ակնհայտ էր, որ նա լուրջ աղջիկ է։ Ճիշտ է, ես անպարկեշտ հայացքով երկար ժամանակ ուսումնասիրել էի նրան, բայց համոզված էի, որ նա թեթեւսոլիկ չէ, եւ հարգանքով էի վերաբերվում նրան։ Բայց ինչո՞ւ է նա իրեն այդպես պահում, ինձ համար անհասկանալի էր։ Հիշեցի, թե նա օդանավում ինչ արհամարհանքով էր խոսում Շառլի մասին, բայց հիմա իրեն Շառլի կլիենտի նման է պահում։ Ի՞նչ իմաստ ունի առավոտյան ինձ ցույց տված մատչելիությունը եւ այս խաղը խարտյաշ տղայի հետ. մի՞թե Սեսիլը փորձում է իմ մեջ մրցակցության ոգի արթնացնել։ Այս կերպարանափոխությունը ինձ անհասկանալի էր թվում, եւ այդ օրը խուսափեցի այլեւս Սեսիլի հետ շփվելուց, որովհետեւ զգում էի, որ նա ինձ ուզում է ինչ-որ խաղի մեջ ներքաշել, իմ գլխին մի օյին խաղալ։ Այս վարկածը ինձ սկզբից զվարճալի թվաց, բայց հետո ես զգուշացա. ի՞նչ է մտածել այդ աղջիկը եւ ինչո՞ւ։ Ես իսկապես տագնապեցի, բայց օրը ցույց տվեց, որ Սեսիլը ավելի է խորանում իր խաղի մեջ։ Սրան հարկավոր է մի հակախաղ գտնել։ Սկսեցի մտածել. առաջին միտքը, որ եկավ գլխիս, արագ այստեղից հեռանալն է։ Բայց դա մի տեսակ ամոթ էլ է, փախչել այս աղջկա ահից։ Հարկավոր է ինչ-որ ավելի արժանապատիվ բան գտնել. գուցե բացատրվե՞լ։ Բայց սա ավելի հիմար միտք է, ի՞նչ պետք է բացատրեմ եւ ինչպե՞ս։ Տեւական մտածումներից հետո, ի վերջո, եզրակացրի, որ Էլիզը, միայն Էլիզը կփրկի ինձ։ Ռայմոնը նախաճաշից հետո հեռանում է հյուրանոցից եւ վերադառնում ճաշելու. ճաշում են ահագին ուշ։ Այս ողջ ընթացքում Էլիզը անջատված փռված է լողափին. արեւի լոգանք է ընդունում` ինչ-որ ամսագրեր թերթելով։ Ու եթե Սեսիլը որոշել է ինձ իբր հրապուրել, ճիշտ կլինի ես էլ ցույց տամ, որ իբր հրապուրված եմ մեկ ուրիշ կնոջով։ Գուցե սա ազդի նրա վրա։ Հաջորդ օրը նախաճաշից հետո, երբ արդեն Էլիզը անցել էր իր գործին, ջուրը մտա, մի քիչ լողացի ու եկա փռվեցի ոչ հեռու։ Հետո նրանից մի ամսագիր խնդրեցի, հետո սկսեցի անկապ հարցեր տալ, թե, ասենք, ինչ է մտածում Միլա Յովովիչի ու Լյուկ Բեսոնի մասին, մի քանի անգամ պահանջվածից բարձր ծիծաղեցի` Սեսիլին եւ իր խարտյաշ ուղեկցին ի տես։ Հետո Էլիզին հրավիրեցի լողափի բարում կոկտեյլ խմելու, խմեցինք ու վերադարձանք։ Զգացի, որ Սեսիլը կատաղում է. մի երկու անգամ նա մեզ մոտով անցավ ջղաձիգ քայլերով. ես նրան առավոտյան բարեւել էի ու այլեւս չէի նայել նրա կողմը։ Մինչեւ Ռայմոնի գալու ժամը լողափին չարչարվեցի Էլիզի հետ. մի անգամ էլ նրա համար հյութ բերեցի իմ ձեռքով։ Այս ողջ ընթացքում Սեսիլն ու խարտյաշը մոտակայքում էին եւ չէին կարող չնկատել տեղի ունեցողը։ Ճաշից հետո նորից եկա ծովափ, լողացի ու նստեցի ավազին` արեւի տակ։ Շուտով հայտնվեց Սեսիլը` խարտյաշի հետ։ Նրանք գնացին նստեցին ինձնից ահագին հեռու։ Քիչ հետո իմ առաջ տեսա Սեսիլի ծանոթ ոտքերը. - Կարելի՞ է իմանալ` ինչ եք կպել իմ մայրիկին,- «մայրիկ» բառը նա ակնհայտորեն արտասանեց հեգնանքով։ - Ե՞ս,- շփոթահար արձագանքեցի. պիտի սկսեի արդարանալ, բայց մտածեցի, որ դա հենց այս աղջնակի ուզածն է,- իսկ ինչ է, չի՞ կարելի զրուցել գեղեցիկ եւ հմայիչ կանանց հետո։ Հասկանալի է, որ Սեսիլը չէր սիրում Էլիզին, եւ նրա մասին իմ բնորոշումները պիտի որ կատաղեցնեին նրան։ - Դուք չեք զրուցում, դուք սիրահետում եք նրան։ - Իսկ ինչ է, չի՞ կարելի,- լկտի հայացքով ասացի ես։ - Իմիջիայլոց, նա ազատ չէ,- շատ լուրջ տեսքով ասաց Սեսիլը։ - Իսկ ձեր կարծիքով` ես ազա՞տ եմ,- հանդիմանող հայացքով ասացի ես։ Նա շփոթվեց, բայց ընդամենը մի պահ. - Դե, որ ազատ չեք, աչք մի տնկեք ջահել աղջիկների հետույքներին,- աչքերը չռելով, դեմքը ծռելով` ասաց նա ու շրջվեց` հեռանալու։ Զգացի, որ կարմրում եմ, հասա նրա ետեւից։ - Սեսիլ, դա թյուրիմացություն էր, հիմար թյուրիմացություն. կներեք ինձ,- ասացի ես. նա իսկապես վիրավորվել էր իմ անպարկեշտ հայացքներից, սա նրան ահավոր անհարգալից էր թվացել, ահավոր վիրավորական։ Առաջին անգամ ինձ հետ Շառլի մասին խոսելով` նա, ըստ էության, ակնարկել էր, որ չի ողջունում իմ թաքուն հայացքները իր ազդրերին։ Դրանից հետո մի քիչ հավաքել էի ինձ, բայց օդանավակայանում Սեսիլը կա՛մ զգացել, կա՛մ էլ նկատել էր, որ ես ավելի եմ ակտիվացել այդ գործում։ Նա, իհարկե, չէր կարող մտածել, որ այդ ամենի պատճառը անձնագրային ստուգումից առաջ լարվածությունս թոթափելու իմ ցանկությունն էր։ Ես էլ չէի կարող դա ասել։ Ամեն դեպքում, մենք բացատրվեցինք եւ, փաստորեն, խաղաղություն հաստատեցինք։ Ավելի ուշ իմ վարկածը հաստատվեց. նա դավադրություն էր պլանավորել իմ դեմ։ Սեսիլը խոստովանեց, որ որոշել էր ինձ տանել իր սենյակ, եւ երբ ես մերկացած լինեի, պետք է վերցներ իմ շորերը ու դուրս գար իր սենյակից։ - Եթե Փարիզում լինեինք, ես գուցե ձեզ դատի տայի սեռական ոտնձգության համար,- ասաց նա։ «Սատանի աղջիկ»,- մտածեցի ես։

Տպել
916 դիտում

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել