Հանրային հեռուստաընկերությունը մտածողություն է ձևավորում. հանրայինի մի խումբ աշխատակիցներ արժանացել են ԿԳՄՍՆ-ի պարգևների

Հանրային հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի կապակցությամբ հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցներ արժանացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարգևների:

Հոբելյանի առիթով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Արա Խզմալյանը այսօր հյուրընկալել են Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին՝ գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:

Նախարարը նշել է, որ Հանրայինի երկարամյա և փորձառու աշխատակիցների կատարած գործի իրական գնահատականը հանրությունն է տալիս, հեռուստադիտողը, որի հետ կապույտ էկրանի միջոցով ամենօրյա կապի մեջ է հեռուստատեսությունը: ‹‹Հանրայինը տարբերվող է մասնագիտական հզորությամբ և հանրային առաքելությամբ, դրանով պայմանավորված՝ հանրային հեռուստաընկերությունից մեր հասարակության պահանջները բարձր են: Հանրային հեռուստաընկերությունը սոսկ ԶԼՄ չէ՝ սկսած լրատվական թողարկումից, ներառյալ բոլոր հաղորդաշարերն ու եթերում տեղ գտնող մնացած բովանդակությունները՝ ֆիլմեր և այլն. հանրայինը նաև կրթություն է, մշակույթ, դաստիարակություն: Հանրային հեռուստաընկերությունը մտածողություն է ձևավորում, տարբեր խնդիրների հանդեպ ընկալման մոտեցումներ և մեթոդներ է ստեղծում, հանրայինը ճաշակ և ոճ է թելադրում››,- նշել է Վահրամ Դումանյանը՝ ավելացնելով, որ հանրային հեռուստաընկերությունից ակնկալիքները գնալով մեծանում են: Նախարարի խոսքով՝ շատ կարևոր է գնահատել Հանրայինի անխափան եթերն ամենօրյա աշխատանքով ապահովող մասնագետների նվիրումն ու ներդրած ջանքերը, հատկապես՝ նրանցը, որոնք էկրանից չեն երևում, աշխատելով կադրից դուրս՝ ապահովում են անխափան եթեր:

Հանդիպման ընթացքում նախարարը հեռուստատեսության ոլորտում երկարատև, բարեխիղճ աշխատանքի համար և հայկական հեռուստատեսության հիմնադրման 65-ամյա հոբելյանի կապակցությամբ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին հանձնել է նախարարության պարգևները: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով են պարգևատրվել հեռուստաընկերության աշխատակիցներ Հասմիկ Նավասարդյանը և Վահագն Միքայելյանը: Պատվոգրի են արժանացել Երվանդ Պետրոսյանը, Ալեքսանդր Սայադյանը, Վարդգես Ավետիսյանը, Մուշեղ Մինասյանը, Կարինե Քոչարյանը, Գառնիկ Սարգսյանը, իսկ  Հռիփսիմե Նաջարյանը խրախուսվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով:

Տպել
998 դիտում

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում