Մարությանի վարկանիշը կտրուկ բարձրացավ հետպատերազմական շրջանում, երբ նա որեւէ քաղաքական գործընթացի չմասնակցեց. Խաժակյան

Դեռեւս 2019-2020 թվականներին, երբ քննարկում էինք բյուջեի կատարողականները, ես ասում էի, որ նման կատարողական ներկայացրած քաղաքապետը պետք է վերցնի թուղթն ու ներկայացնի հրաժարականի դիմումը:

Երեւանի քաղաքապետարանի արտահերթ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը, այս մասին այսօր ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ըստ նրա՝ այն ժամանակ էլ թեպետ «Իմ քայլը» խմբակցության անդամներն ունեին անհամաձայնություններ, բայց լուռ էին մնում՝ տպավորություն ստեղծելով, թե ընդդիմությունն անհիմն է խոսում:

«Հիմա էլ, երբ խոսվում է պարոն Մարությանի բարձր վարկանիշի մասին, ես համաձայն եմ, դա այդպես է, բայց ինչո՞ւ է այդպես ստացվել: Ես համարում եմ, որ հետպատերազմական շրջանն ունեցավ իր առանցքային դերն ու նշանակությունը, որովհետեւ պարոն Մարությանն անմասն մնաց բոլոր ներքաղաքական գործընթացներից: Շատերը կասեն, որ քաղաքապետի համար սա նորմալ վարքագիծ է: Ես սրանով եմ բացատրում նրա՝ հարաբերականորեն բարձր վարկանիշը, բայց չեմ էլ կարծում, որ դրա հետեւում ընկած է եղել ինստիտուցիոնալ լավ աշխատանք»,- ասաց Խաժակյանը:

Խաժակյանը երեք կետով առանձնացրեց մի քանի կարեւոր թերացումներ.

«1-ինը 2021 թվականին ունեցել ենք այնպիսի իրավիճակ, որ փաստացի ով ինչ ցանկանում, կառուցում էր քաղաքում, ու դա մնում էր անհետեւանք»,- ասաց նա: Ըստ Խաժակյանի՝ իրավիճակը կարողացավ փրկել մի պաշտոնյա, որն իր ձեռքը վերցրեց այդ խնդրի կարգավորման բանալին ու քանդել տվեց բոլոր ապօրինի շինությունները՝ չնշելով, թե որ պաշտոնյային նկատի ունի:

Ըստ Խաժակյանի՝ երկրորդը 2018-2020 թվականներին խայտառակ ֆինանսական իրավիճակ է եղել գնումների, ծախսերի առումով: Նրա խոսքով՝ այդտեղ էլ իրավիճակը սկսել է բարելավվել Սերգեյ Ներսիսյանի շնորհիվ:

Խաժակյանը 3-րդ կետով անդրադարձավ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին: «2019 ունեցանք 5000 թափառող կենդանիների ստերջացում, 2021-ին այդ թիվը կտրուկ նվազել է, փոխարենը՝ ավելացել հաստիքացուցակը»,- ասաց նա:

Տպել
5106 դիտում

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»