Հայկ Մարությանն այսօր փարիսեցու ոճով հանդես եկավ. Թորոսյանը՝ Երևանի արդեն նախկին քաղաքապետի հայտարարությունների մասին

Ինչպես արդեն հայտնի է, Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր 44 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ արժանացավ Երևան քաղաքի ավագանու անվստահությանը: Մայրաքաղաքն այսօրվանից կղեկավարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Մինչ ավագանու քվեարկությունը՝ Մարությանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ անդրադառնալով այս օրերին մամուլում շրջանառվող տարբեր հրապարակումներին և նախկին թիմակիցների հայտարարություններին: Անվստահության արժանացած Մարությանը բազմաթիվ հարցեր էլ թողեց անպատասխան:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը նախ անդրադարձավ Մարությանի այն դիտարկմանը, թե հեղափոխական թիմը Երևանի ընտրությունների ժամանակ չգնաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրոշի ներքո, քանի որ կուսակցության անունն այդ ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր: Թորոսյանի կարծիքով՝ ՔՊ-ի և դրա առաջնորդների դերը 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններում նսեմացնելը ճղճիմություն է: 

«Հայկ Մարությանն այսօր իր ելույթը կազմելիս փարիսեցու ոճով հանդես եկավ: Մենք, եթե քարոզարշավի 3 տարվա հնության հոլովակները նայենք, կտեսնենք, թե ով էր մասնակցում քարոզարշավին, ով էր ճանաչելի և ով ճանաչելի չէր: «Իմ քայլը» դաշինքի, հետագայում խմբակցության քարոզարշավին մասնակցել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: Մարությանն ընտրվելու հարցում ունի ներդրում, սակայն շատ չնչին, ինչն էլ ձեռք էր բերել իր նախկին աշխատանքի շնորհիվ՝ լինելով հայտնի դերասան: Մարությանը շատ լավ գիտեր, որ ինչ էլ կոչեին այդ դաշինքը, ինքը, միևնույն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության առաջադրած թեկնածուն էր»,- ընդգծում է պատգամավորը:

Թորոսյանը հիշեցնում է, որ 2018-ին այլ թեկնածուներ էլ կային քաղաքապետի պաշտոնում առաջադրելու համար, սակայն վարչության որոշումը կանգ է առել Մարությանի վրա. «Վստահ եմ, որ այդ թեկնածուներն էլ մոտավոր նույն ձայներով կընտրվեին քաղաքապետի պաշտոնում: Դժբախտաբար, մենք սխալվել ենք Մարությանի հարցում»:

Անդրադառնալով արդեն նախկին քաղաքապետի այն հայտարարությանը, ըստ որի՝ տարբեր պաշտոնատար անձինք զանգել են իրեն և արտոնություններ խնդրել տարբեր հարցերում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամը նկատում է՝ հեշտ է մերկապարանոց հայտարարություններ անելը:

«Դիմե՞լ էր մեկը ապօրինություն գործելու խնդրանքով, այդ դեպքերի համար մենք ունենք օրեցօր կայացող իրավապահ համակարգ, որն այլևս «խնամի, ծանոթ, բարեկամ» առաջնահերթությամբ չի առաջնորդվում: Պետք է գրավոր դիմեր, ինչը մեր պաշտոնյաները բազմաթիվ անգամներ արել են, որոնցից մեկն էլ ես եմ: Հակառակի մասին էլ կարող եմ ասել: Երբ մենք էինք Հայկ Մարությանին դիմում՝ այս կամ այն ռիսկեր պարունակող գործընթացները դադարեցնելու կամ այս կամ այն պաշտոնյայի համար, որը, ըստ լուրերի, այնքան էլ լավ չի աշխատում, առաջարկում էինք փոխարինել մեկ ուրիշով, պատասխանը միշտ այսպիսին էր՝ մի խառնվեք քաղաքապետարանի գործերին»,- փակագծեր է բացում Թորոսյանը:

Անվստահության արժանացած քաղաքապետն այսօր իր ելույթում անդրադարձավ նաև պետական ապարատի աշխատավարձերին և պարգևավճարներին՝ շեշտելով, որ ինքը երբեք պարգևավճար չի ստացել, ինչպես նաև թույլ չի տվել բարձրացնել իր աշխատավարձը, սակայն Կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը՝ մասնավորապես մեջբերելով նախարարներին, փոխնախարարներին:

Թորոսյանի կարծիքով՝ այս թելը վաղուց էր թելվում. «Հայկ Մարությանի տեքստն առնվազն այս մասով այդ թելողներն են կարծես թե գրել: Երբ մենք ասում ենք՝ տասնյակ հազարավոր պետական աշխատողներ պետք է պատշաճ վարձատրվեն, որ լավ աշխատեն, Հայկ Մարությանը հիշում է միայն բարձրաստիճան պաշտոնյաներին: Եթե չեմ սխալվում, ավագանի-քաղաքապետ առաջին կոնֆլիկտն առաջացավ քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման պատճառով, որին, կրկին նշում եմ, ես կողմ եմ: Ստացվում է, որ ժամանակին Մարությանն առաջարկել է նման բան, իսկ հիմա ասում է՝ սխալ է»:

Դիտարկմանը՝ Մարությանն այսօր հայտարարեց, որ ՔՊ-ից դուրս է եկել 2020-ի դեկտեմբերի 7-ին և Սուրեն Պապիկյանին ասել է՝ որպեսզի տարբեր քաղաքական ուժեր իրենց քաղաքական նպատակների համար չփորձեն շահարկել դա, ինքը դրա մասին հրապարակային չի հայտարարի, թող ՔՊ-ն հայտարարի, երբ հարմար կհամարի, ինչպես նաև պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ կուսակցությունը նոր որոշեց այդ մասին խոսել և ավելի վաղ չէր հայտարարում՝ Արսեն Թորոսյանը ասում է. «Քաղաքականությունը դինամիկ գործընթաց է: Մենք բազմաթիվ անգամներ վերլուծել ենք քաղաքապետարանում կառավարման խնդիրները և որոշում կայացրել այդ վերլուծություններին համահունչ: Դրանք մեզ բերեցին այս որոշմանը, և մենք հասկացանք, որ այլևս անհնար է սպասելը»:

Պատգամավորի խոսքով՝ կուսակցությունը շատ համբերատար է եղել քաղաքապետարանի նկատմամբ. «Մենք միշտ կառուցողական ենք աշխատել քաղաքապետարանի հետ: Փորձել ենք լուծումներ տալ առկա խնդիրներին, սակայն ոչ բոլոր դեպքում է դա հաջողվել: Գնալով խորանում էր անջրպետը, և դա ինչ-որ կերպ պետք է լուծվեր»:

Նկատառմանը, որ Մարությանը նաև հայտարարեց, թե ավագանու անդամներին ենթարկել են ճնշումների՝ անվստահություն հայտնելու գործընթացում իշխող ուժին սատարելու համար, Թորոսյանը նշում է՝ իսկ միգուցե Մարությա՞նն է շանտաժի ենթարկում ավագանու այն անդամներին, որոնք այսօր ելույթներ էին ունենում իր համար: «Ով է շանտաժ արել, թող դրա մասին բարձրաձայնի, անուն-ազգանուններ տա, շանտաժ անողն էլ թող պատժվի»,- ասում է նա:

Խոսելով նորանշանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մասին՝ ՔՊ վարչության անդամը շեշտում է՝ բարձր է գնահատում Սարգսյանի աշխատանքը. «Կարծում եմ՝ Սարգսյանը լավ քաղաքապետ կլինի»: Հարցին՝ Հրաչյա Սարգսյանը ապագայում կդառնա՞ ՔՊ անդամ, Թորոսյանը նկատեց՝ դա երկրորդական է:

Անյուտա Աթանեսյան

Տպել
5257 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր