Շարունակվում է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը

Շարունակվում է բասկետբոլի տղամարդկանց VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի շարք հանդիպումներ են կայացել։

Այս պահի դրությամբ առաջատարն «Ուրարտուն» է 12 հաղթանակով: Դեկտեմբերի 10-ից ի վեր թիմը 4 խաղ է անցկացրել և բոլոր խաղերում էլ առավելության հասել մրցակիցների նկատմամբ: «Ուրարտուն» նախ ուժերը չափել է «Գյումրիի» հետ և 100-90 հաշվով հաղթանակ տարել, ապա դեկտեմբերի 11-ին մրցել է ՖԻՄԱ-ի հետ և հաղթել 140-103 հաշվով: Դեկտեմբերի 13-ին «Ուրարտուի» մրցակիցը եղել է «Արարատը», որին գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի թիմը հաղթել է 116-87 հաշվով: Դեկտեմբերի 19-ին էլ «Ուրարտուն» 89-81 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Մինչ օրս կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» վաստակած 25 միավորով գլխավորում է Ա լիգայի կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տեղում «Էրեբունին» է, որը մեկ խաղ պակաս է անցկացրել «Ուրարտուից» և 22 միավոր է վաստակել: Դեկտեմբերի 12-ից ի վեր «Էրեբունին» մրցել է «Գյումրիի», «ԱԻԱ Սթարսի» և ՖԻՄԱ-ի հետ՝ հաղթելով համապատասխանաբար 99-90, 98-88 և 126-76 հաշիվներով:

Լավագույն եռյակը եզրափակում է «ԱԻԱ Սթարսը», որն այս պահի դրությամբ իր ակտիվում ունի 20 միավոր: Այս ընթացքում, բացի «Էրեբունիից» կրած պարտությունից, թիմը 3 խաղ է անցկացրել, որոնցում հաղթանակներ է տարել: Դեկտեմբերի 9-ին «ԱԻԱ Սթարսը» 91-85 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ, դեկտեմբերի 11-ին 99-81 հաշվով հաղթել է «Արարատին», իսկ դեկտեմբերի 14-ին՝ ՖԻՄԱ-ին (91-84):

Ի դեպ, «ԱԻԱ Սթարսի» թիմի բասկետբոլիստ Բրենդան Անյանուն նոյեմբերին ամենաշատ՝ 240 միավորն է վաստակել, որից յուրաքանչյուրը մեկ ԱՄՆ դոլարին համարժեք գումարի տեսքով ավելացել է VBET-ի նախաձեռնած «Միավորվենք» արշավի հաշվին: Այն ուղղվելու է բասկետբոլային խաղահրապարակի վերանորոգմանը:

Այս արշավի շրջանակում բոլոր թիմերը միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ վերանորոգել ու կահավորել Հայաստանի ևս մեկ բասկետբոլային դահլիճ: Բոլոր խաղերի ընթացքում վաստակած միավորները բազմապատկվելու են 500 դրամով, իսկ հավաքված գումարն ուղղվելու է դահլիճի վերակառուցմանը:

Առաջիկա օրերին բասկետբոլի VBet Ա լիգայի կանոնավոր առաջնության ևս 4 հանդիպում կկայանա: Դեկտեմբերի 24-ին «Արցախը» կմրցի ՖԻՄԱ-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 21:30-ին: Դեկտեմբերի 26-ին «Գյումրին» կխաղա «Արցախի», իսկ ‹‹Էրեբունին»՝ «Արարատի» հետ: Հանդիպումները կմեկնարկեն համապատասխանաբար ժամը 12:00-ին և 14:30-ին: Դեկտեմբերի 27-ին էլ «Արցախն» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ: Խաղի մեկնարկը 19:00-ին է:

Տպել
818 դիտում

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ