Ինտերնետի բացակայություն, բենզինի սղություն, ինֆորմացիոն խառնաշփոթ, 8 հազար ձերբակալված. ինչ իրավիճակ է Ղազախստանում

Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները: Հունվարի 2-ից շարունակվող անկարգությունները հունվարի 6-ից սկսեցին հարյուրից ավելի մարդկանց մահվան պատճառ դառնալ, այդ թվում՝ և՛ իրավապահների, և՛ զինված ցուցարարների, և՛ այդ ցույցերի հետ որևէ կերպ առնչություն չունեցող քաղաքացիների ու անգամ երեխաների:

Ինֆորմացիոն խառնաշփոթ

Երկրի իշխանությունները վերահաստատում են Ղազախստանում իրավիճակի կայունացման և դրա վերահսկողության մասին իրենց տեղեկատվությունը:

Հատկանշական է, որ երկրում զոհերի թվի մասին առաջին պաշտոնական հաղորդագրությունները երեկ հայտնվեցին և անհետացան միաժամանակ: Բանն այն է, որ Ղազախստանի տեղեկատվության նախարարությանը պատկանող «Տելեգրամ» ալիքը, որն այս օրերին հավաքում ու հրապարակում էր բոլոր պաշտոնական հաղորդագրությունները, երեկ հաղորդեց, որ բախումների հետևանքով երկրում զոհվել է 164 մարդ, որից 103-ը՝ Ալմաթիում։ Որոշ ժամանակ անց այս գրառումն անհետացավ, իսկ առողջապահության նախարարության ներկայացուցիչները (հաղորդագրության հղումը տրված էր այս գերատեսչությանը) լրագրողներին ասել են, որ տեղեկություն չունեն սպանվածների թվի մասին։

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունն էլ հայտնել է ձերբակալվածների թվի մասին. կա մոտ 6 հազար ձերբակալված մարդ ամբողջ երկրի տարածքում։ Այսօր արդեն, հրապարակված նոր տվյալների համաձայն, Ղազախստանի ամբողջ տարածքում 7939 մարդ է ձերբակալվել անկարգություններին մասնակցելու կամ հրահրելու կասկածանքներով:

Ղազախստանի պետական ալիքը հրապարակել է առաջին տեսանյութը «ջարդերի օտարերկրյա մասնակցի» հետ։ Կադրերում երևացող մարդկանց մեջ արագորեն բացահայտվեց հայտնի ջազ երաժիշտ Վիկրամ Ռուզախունովը Ղրղզստանից, որը մեկնել էր հյուրախաղերի և անհետացել բախումների սկսվելուց անմիջապես հետո: Ղրղզստանի հատուկ ծառայությունները նրան անվանել են «արժանապատիվ քաղաքացի», իսկ երկրի ԱԳՆ-ն վրդովմունք և բողոքի նոտա է հայտնել նրա ձերբակալման կապակցությամբ։

Ղազախստանի պետական լրատվամիջոցները երաժիշտին ներկայացրել էին որպես «ցույցերի հրահրիչ»: Տեսանյութում ծեծված տղամարդը պատմել է, որ Ղրղզստանում մնացել է առանց աշխատանքի և այդ պատճառով համաձայնել է 90 հազար տենգեով (մոտ 92 հազար դրամ) մասնակցել Ղազախստանի ցույցերին։

Հետաքրքրական է նաև այն, որ երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և ներկայիս նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի մամուլի քարտուղարները հեռակա վիճել են, թե ինչպես է Նազարբաևը լքել երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Նախկինում այս պաշտոնը ցմահ էր տրվել Նազարբաևին։ Բողոքի ցույցերի բռնկումից հետո Տոկաևը հայտարարեց, որ ԱԽ ղեկավարի պաշտոնից հեռացնում է Նազարբաևին։ Այսօր «ելբասի» մամուլի քարտուղարն ասել է, որ Նազարբաևն ինքն է այդ պաշտոնը հանձնել Տոկաևին։

Հատուկ ծառայություններում վերադասավորումները շարունակվում են: Ցույցերի դեռ առաջին օրերին Տոկաևը շարունակ ազատումներ ու նշանակումներ էր անում: Երեկ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի երկու տեղակալներն են պաշտոնանկ արվել. նրանք համարվում են Նազարբաևի թիմի ամենահավատարիմներից:

Կյանքը՝ կրակոցներից ու ավերումներից հետո

Ալմաթիում այժմ պարբերաբար հնչում է օդային տագնապի բարձր ազդանշան (դրանք սովորաբար միացվում են պատերազմի ընթացքում օդային հարձակումների ժամանակ), սակայն քաղաքում դադարել են լսելի լինել կրակոցների ձայները:

Ալմաթիի բոլոր փողոցներում շրջում են բազմաթիվ զինված պարեկներ։

BBC-ն գրում է, որ ՀԱՊԿ զինվորականներ չեն երևում Ալմաթիի փողոցներում, հստակ է միայն, որ նրանք հսկում են օդանավակայանը, բայց փողոցներում ու քաղաքի կենտրոնում չեն երևում:

Ալմաթիում աստիճանաբար նախկին կյանքը վերականգնվում է, փողոցներում ավելի շատ մարդիկ են շրջում, որոշ խանութներ և նույնիսկ մի քանի սրճարան են բացվել։

Լցակայաններում հսկայական հերթեր են, մարդիկ ժամերով կանգնում են, որ 10-15 լիտր բենզին ստանան, քանի որ մեկ մեքենային ավելի շատ լիցքավորում չեն անում:

Քաղաքում ընդհանուր առմամբ դեռ պահպանվում է զգուշավոր մթնոլորտը: Ալմաթիում դեռևս ամբողջությամբ բացակայում է ինտերնետ կապը, չեն աշխատում բանկերը, չի գործում ոչ մի բանկոմատ: Քաղաքացիները դժգոհում են, որ վերջանում է կանխիկ գումարը, սակայն քաղաքից դուրս գալն ու այլ տեղ բանկոմատ փնտրելը ևս խնդիր է՝ ելքն ու մուտքը սահմանափակված են, իսկ տաքսիները հիմնականում հրաժարվում են դուրս գալ քաղաքից:

Ամբողջ երկրում ինտերնետ ծառայությունն ու հեռախոսային կապը գործում են խափանումներով, այդ պատճառով էլ հիմնական ինֆորմացիոն հարթակը մնում է պաշտոնական տեղեկատվությունը:

Վերսկսում են թռիչքները

«Աերոֆլոտ» ավիաընկերության կայքում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Մոսկվա-Նուր-Սուլթան չվերթը կիրականացվի այսօր՝ երկուշաբթի՝ հունվարի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4-ին։ Նուր-Սուլթան-Մոսկվա վերադարձի չվերթը պետք է կատարվի տեղական ժամանակով 12:05-ին։

«Հետագա թռիչքները կիրականացվեն ամեն օր»,- հայտնում է «Աերոֆլոտ»-ը։

Համազգային սգի օր

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր համազգային սգո օր է հայտարարել երկրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվածների հիշատակի համար:

Ղազախստանում շարունակում է գործել արտակարգ դրությունը, սակայն իրավիճակը երկրի գլխավոր քաղաքների փողոցներում աստիճանաբար հանդարտվում է։

Զոհերի թվի մասին պաշտոնական տվյալներ առայժմ չկան, ինչպես վերը նշեցինք, ավելի վաղ հրապարակված տեղեկատվությունը պաշտոնական աղբյուրները հեռացրել են: Ըստ լրատվամիջոցների ունեցած ոչ պաշտոնական տվյալների՝ հնարավոր է՝ անկարգությունների ամբողջ ընթացքում զոհված ու սպանված լինի ավելի քան 2 հարյուր մարդ, ներառյալ՝ իրավապահներ:

Տպել
2261 դիտում

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից