Յուրաքանչյուրը կարող է նպաստել իր համայնքի խնդիրների լուծմանը. Աննա Ասատրյանը՝ հայկական արտադրության չրերի հեղինակ

«Հայկական ժամանակ»-ը շարունակում է «Արարում են Հայաստանում» խորագրի ներքո ներկայացնել մեր երկրում իրենց սեփական բիզնեսն ստեղծած և տեղական արտադրության ապրանքատեսակների հեղինակներին:

Այս անգամ մեր հյուրը «Արփի» բնական չրերի հիմնադիր Աննա Ասատրյանն է, որը դրանց բիզնեսով սկսել է զբաղվել 2017 թվականից: Աննան մեզ հետ զրույցում նկատում է՝ բիզնես սկսելը կնոջ համար այդքան էլ դյուրին չէ, սակայն կարևորը ինքդ քո և սեփական ուժերիդ հանդեպ հավատ ունենալն է:

«Մի քանի մասնագիտություն ունեմ․ ուսուցչուհի եմ, հաշվապահ։ Ապրում էի Արարատի մարզի Արարատ քաղաքում, բայց մանկությունս անցել է Զանգակատուն գյուղում։ Եղավ այնպես, որ առաջարկ ստացա հայրենի գյուղումս աշխատելու, ընդունեցի և երեխաներիս հետ տեղափոխվեցի։ Ամեն օր բախվում էի տարբեր խնդիրների, իսկ խնդիրները լուծում են պահանջում։ Սկսեցի վերլուծել, թե ի՞նչ ռեսուրսներ ունի համայնքը։ Հասկացա, որ բավականին բարենպաստ պայմաններ ունենք, և բնությունը բարեհաճ է գտնվել մեր հանդեպ»,- բնական չրեր պատրաստելու նախապատմությունն է պատմում մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ խնդիրներն են մոտիվացրել, որ չհիասթափվի և սկսած գործը կիսատ չթողնի, իսկ առաջին չրերն Աննան պատրաստել է տան բակում աճող ծիրաններից, որոնք սկզբում վաճառել է Ռուսաստանում։ 

«Ես մեծ հետաքրքրություն ունեի բնական չրերի նկատմամբ։ Երբ չիր էի գնում, հիմնականում շաքարով պատրաստված չրերն էին, շատ քիչ կարելի է հանդիպել բնական արտադրանքի: Դա ևս նպաստեց, որ փորձեմ, և ունեցածս 30 հազար դրամով սկսեցի: Առաջին անգամ 100 կգ չիր էի ստացել ու մտածում էի՝ ի՞նչ պիտի անեմ: Մի օր Ռուսաստանում բնակվող ազգականներիցս մեկը զանգեց, խոհանոցում էի ու իմ հետևում չրերը տեսավ։ Հարցուփորձ արեց և ասաց՝ ուղարկիր, այստեղ (Ռուսաստան) վաճառենք, այդպես ուղարկեցի»,- պատմում է Աննան՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ յուրաքանչյուր ոք կարող է նպաստել իր համայնքի խնդիրների լուծմանը:

Չրերի առաջին վաճառքից ստացած շահույթով նա մեղուներ է գնել, որպեսզի դրանք չորացնի նաև բնական մեղրով։ Այնուհետև երիտասարդ կնոջ ստեղծած չրերով սկսել են հետաքրքրվել Հայաստանում։ Մեր զրուցակիցը նկատում է՝ յուրաքանչյուր գնորդ չրերի վերաբերյալ կարծիք է հայտնում. երբեմն՝ առաջարկների տեսքով, երբեմ էլ՝ չհիմնավորված։

«2018 թվականին «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր՝ զբաղվում են կանանց հզորացմամբ և սովորեցնում բիզնես սկսել։ Հայտը լրացրի ու անցա բիզնես մոդելավորման դասընթաց, բացի դա, 24 հոգուց ընտրված երեք մասնակիցներին, որոնցից մեկը ես էի, գումար տվեցին 60 տոկոսի չափով։ Այդ գումարով գնեցի մեծ չորանոց և արտադրամաս բացեցի, հետո արևային չորանոց և սառնարանային պահեստ պատրաստեցինք»,- ասում է նա:

«Արփի» բնական չրերն արդեն 15 տեսականի ունի, որոնք պատրաստվում են տարբեր մրգերից։ Չորացնում են նաև բանջարեղեններ։ Գնորդները ոչ միայն Հայաստանից են, այլ նաև Ռուսաստանում ապրող տարբեր անհատներ կամ արտահանող կազմակերպություններ։ Մտածում են՝ հայկական արտադրության չրերն արտահանել նաև Եվրոպական միության երկրներ։

Բիզնեսմեն կնոջ կարծիքով՝ չիր պատրաստելու համար պետք է ներդնել ժամանակ, էներգիա, ռեսուրս և, ամենակարևորը, սեր, որպեսզի ստանաս այն, ինչ ուզում ես։ Աննան, բացի չրերի արտադրությունից, նաև նախատեսում է Զանգակատանը հյուրատուն հիմնել, տունն արդեն գնել են, մնում է՝ վերանորոգեն, որը ծրագրել է այս տարի: «Պետք է հավատալ ինքդ քեզ, քո ուժերին։ Եթե հավատ ունես սեփական անձիդ նկատմամբ ու գիտես ինչ ես ուզում անել, ապա հաջողությունը երկար սպասեցնել չի տա»,- ընդգծում է նա:

Մերի Խաչատրյան

Տպել
2283 դիտում

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել