Մեծ Բրիտանիան նախատեսում է կրկնակի մեծացնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում

Լոնդոնը դիտարկում է Արևելյան Եվրոպայում տեղակայված իր զորքերի թիվը կրկնապատկելու հարցը։ Բրիտանական նախարարների կաբինետը դիտարկում է նաև Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու տարբերակները Ուկրաինայի շուրջ լարվածության սրման պայմաններում:

Վարչապետ Բորիս Ջոնսոնն ասում է, որ լրացուցիչ ուժերի հնարավոր տեղակայումը «հստակ ազդանշան կուղարկի Կրեմլին»:

Միևնույն ժամանակ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները պատրաստվում են Մոսկվայում բանակցությունների, Ջոնսոնն էլ պատրաստվում է մոտ օրերս զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է BBC-ն։

Վարչապետը, ով այս շաբաթ պետք է այցելի Արևելյան Եվրոպա, ասել է, որ Բրիտանիան չի հանդուրժի «ռուսական ապակայունացնող գործողությունները և միշտ կաջակցի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին»:

«Եթե նախագահ Պուտինն ընտրի արյունահեղության և կործանման ճանապարհը, դա ողբերգություն կլինի Եվրոպայի համար, Ուկրաինան պետք է ազատ լինի ընտրելու իր ապագան։ Ես հրամայել եմ մեր զինված ուժերին հաջորդ շաբաթ նախապատրաստվել Եվրոպայում տեղակայմանը, որպեսզի աջակցություն ցուցաբերեն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին ցամաքում, ծովում և օդում»,- հավելել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նշվում է, որ Ռուսաստանը մոտ 100 հազար զինվորական, ինչպես նաև տանկեր, հրետանի և հրթիռներ է տեղափոխել Ուկրաինայի հետ սահման, սակայն հերքում է ներխուժման ծրագրերը:

Մեծ Բրիտանիան այժմ Էստոնիայում ունի ավելի քան 900 զինծառայող, ավելի քան 100-ն էլ տեղակայված է Ուկրաինայում՝ ուսումնական առաքելության շրջանակներում, իսկ թեթև հեծելազորը՝ մոտ 150 հոգուց բաղկացած, տեղակայված է Լեհաստանում։

Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը այսօր խորհրդարանում կհայտարարի ռուսական քաղաքական և ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցների խստացման մասին։

Եվրոպայում բրիտանական ներկայության ուժեղացման մանրամասները նախատեսվում է քննարկել Բրյուսելում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ Ըստ Դաունինգ Սթրիթի լրատվականի՝ Էստոնիայում զորքերի թվաքանակի ավելացումից բացի, այնտեղ կարող է լրացուցիչ զինամթերք մատակարարվել ու պահեստավորվել: Բացի այդ, Եվրոպա կարող են ուղարկվել կործանիչներ, ռազմանավեր և ռազմական մասնագետներ։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինը երեքշաբթի օրը կտեղեկացնի նախարարների կաբինետին ստեղծված իրավիճակի մասին:

Վարչապետ Ջոնսոնի ևս մեկ ուղևորություն մայրցամաք նախատեսված է փետրվարի սկզբին՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ:

Միաժամանակ, այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ջոնսոնը չեղարկել է իր այցը Ճապոնիա՝ Ուկրաինայում իրավիճակի լարվածության պատճառով:

Տպել
949 դիտում

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)