Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի հնարավորություն է ընձեռված ստանալու անվճար պատվաստում. ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի հնարավորություն է ընձեռված ստանալու անվճար պատվաստում: Գործընթացը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության միջոցով հետևյալ ձևաչափով.

Պատվաստումներն իրականացվում են՝ ըստ ազատազրկված անձանց ցանկության, ինչից ելնելով էլ ՊՈԱԿ-ի անձնակազմի և/կամ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից կատարվում է ցուցակագրում:

Ազատազրկված անձանց պատվաստման գործընթացը կատարվում է քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով մոտ գտնվող՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող պոլիկլինիկաների կողմից, որտեղ արդեն իսկ կցագրված են ազատազրկված անձինք:

Ըստ դիմելիության՝ ՊՈԱԿ-ը միջնորդում է համապատասխան պոլիկլինիկային՝ քրեակատարողական հիմնարկի տարածքում ցուցակագրված ազատազրկված անձանց պատվաստումային գործընթացը քրեակատարողական հիմնարկում իրականացնելու համար՝ այդպիսով առավել արագ կազմակերպելով գործընթացը:

Հատկանշական է, որ, ինչպես մեր մյուս քաղաքացիների, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց համար հասանելի են ՀՀ տարածքում առկա բոլոր պատվաստանյութերը՝ ըստ ազատազրկվածների ցանկության: Առայսօր քրեակատարողական հիմնարկներում պատվաստվել է 732 ազատազրկված անձ:

Չպատվաստված և ազատությունից զրկված անձանց մասով, որոնք ցանկանում են տեսակցությունն ունենալ ՊՇՌ հետազոտության հենքով, գործընթացը կազմակերպվում է հետևյալ կերպ.

ՊՇՌ թեստավորման ցանկություն հայտնած ազատազրկված անձանց շրջանում ևս իրականացվում է ցուցակագրում: Ցուցակագրման հիմքով ազատությունից զրկված անձի կողմից նախընտրած կամ ՊՈԱԿ-ի միջնորդությամբ տվյալ քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով մոտ գտնվող ախտորոշիչ կենտրոնի կողմից ազատազրկված անձի COVID ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի սահմաններում՝ ազատազրկված անձի կամ նրանց հարազատների ֆինանսական միջոցների հաշվին (ընդհանուր կարգով): ՊՈԱԿ-ի ուղեգրմամբ անվճար COVID ՊՇՌ հետազոտություն իրականացվում է բացառապես բժշկական ցուցման առկայության դեպքում:

Նշված ձևաչափով գործընթացը կազմակերպելու համար ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին տրվել է համապատասխան հանձնարարական: Ընդ որում, այս ձևաչափով արդեն իսկ մի շարք ազատությունից զրկված անձինք պատվաստվել և թեստավորվել են:

Տպել
756 դիտում

Շատ խորհրդանշական է ուղղափառ եկեղեղու զատիկի օրով միութենական քայլերթի մեկնակը. Անի Խաչատրյանը տեսանյութ է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վենցյանը, Աշոտյանը, Միհարն Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են