Հունվարի 1-ից 44 համարի երթուղին չի սպասարկվում. ինչ այլընտրանքներ է դիտարկում Երեւանի քաղաքապետարանը

Չնայած քաղաքապետարանի եւ Կառավարության գործադրած ջանքերին՝ Երեւանում հասարակական տրանսպորտի հարցը դեռեւս ամբողջապես լուծված չէ:

Մի շարք երթուղիներ դադարեցրել են գործունեությունը, քանի որ վաղեմության առավելագույն՝ 15 տարի ժամկետը սպառել են: Առայժմ դրանց մի մասն այլ համարներով է փոխարինվել, մի մասի հարցն էլ դեռ մնում է չլուծված:

«Հայկական ժամանակ»-ին դիմած քաղաքացիները հայտնեցին, որ հունվարի 1-ից 44 համարի երթուղին էլ չի գործում, եւ մի ամբողջ թաղամաս սպասարկում է ընդամենը մեկ՝ 75 ա համարի երթուղայինը։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից: Մեզ հայտնեցին, որ 44 համարի երթուղին սպասարկող ընկերության հետ նոր պայմանագիր չի կնքվել, քանի որ այն առավելագույն՝ 15 տարվա ժամկետը սպառել է:

Քաղաքապետարանից նաեւ վստահեցրին, որ այժմ դիտարկվում է 44 համարի երթուղին այլընտրանքային տարբերակներով փոխլրացնելու հարցը, սակայն հստակ որոշում այս պահին դեռեւս չկա:

«Փակված երթուղիների դեպքում նոր մրցույթ է հայտարարվում, եւ որպեսզի հաստատվի նոր երթուղին, պիտի ներկայացվող բոլոր չափորոշիչներին համապատասխանեն: 44 համարի երթուղու վերջնակետը հասնում էր Մարմաշեն գյուղ: Դժվար թե կարողանանք այդ նույն ուղեգիծը լիարժեք սպասարկել, քանի որ հստակ որոշում կա, որ մայրաքաղաքը սպասարկող երթուղիները մայրաքաղաքից դուրս չգան»,- հավելեցին Երեւանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք՝ 44 համարի երթուղայինի սկզբնակետն Էներգետիկների բանավանն էր, ապա անցնում էր Ծովակալ Իսակովի պողոտայով, Ա. Բաբաջանյան, Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Սեբաստիայի փողոցներով, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաներով, Նորագավթի 1-ին փողոցով հասնում գյուղ Այնթապ, որն էլ վերջնակետն էր: Հետադարձը նույն ուղեգծով էր:

Տպել
6360 դիտում

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին