67 եւ 41 համարի երթուղիները սպասարկող գազելները դադարեցրել են գործունեությունը. քաղաքապետարանից պարզաբանում են պատճառը

67 եւ 41 համարի երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների գործունեությունը դադարեցվել է: Քաղաքացիների դժգոհությունները հատկապես 67 համարի գազելի աշխատանքի դադարեցման հետ են կապված, քանի որ այն սպասարկում է Ներքին Չարբախը, որտեղ հասարականան տրանսպորտի ընդամենը մի քանի համարներ են հասնում:

Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ երկու երթուղիները սպասարկող՝ 67 եւ 41 համարների շահագործման առավելագույն ժամկետը 15 տարի է եղել, որը լրացել է:

Երկուշաբթի օրվանից (փետրվարի 7) 67-ին կփոխարինեն 54 եւ 14 համարի երթուղայինները: «Այդ երկու համարներն էլ անցնելու են բոլոր այն հատվածներով, որտեղով երթեւեկում էր 67-ը: Ավելին՝ մեքենաքանակներ են ավելանալու, որպեսզի բնակիչները կանգառներում երկար չսպասեն, հատկապես Չարբախում ապրող մեր քաղաքացիները տեղաշարժման խնդիր չունենան»,- հայտնեցին քաղաքապետարանի լրատվական բաժնից: Նշենք, որ 67 համարի վերջնակետը Փարաքար խոշորացված համայնքն էր, սակայն Երեւանի քաղաքապետարանի լրատվականից հայտնեցին, որ այն այլևս Փարաքար չի հասնելու:

Իսկ ինչ վերաբերում է գործունեությունը դադարեցրած 41 համարին, ապա դրա դեպքում ևս քննարկվում է մեկ այլ համարով փոխարինելու հարցը: 

67 համարի երթուղին սկսվում է Ներքին Չարբախից, անցնում Արարատյան, Շիրակի , Արտաշիսյան փողոցներով, Բագրատունյաց պողոտայով, Սեբաստիայի, Րաֆֆու Զորավար Անդրանիկի, Օհանովի, Շերամի, Ա. Բաբաջանյան փողոցներով, Էջմիածնի խճուղով, վերջնակետը Փարաքար խոշորացված համայնք էր:

41 համարի երթուղին սկսվում է «Էլեկտրոն» գործարանով, շարունակում՝ Շարուրի, Շիրակի, Արտաշիսյան, Արագածի, Մանթաշյան, Չեխովի, Մայիսի 9-ի, Գարեգին Նժդեհի փողոցներով, Արշակունյաց պողոտա, Գրիգոր Լուսավորչի փողոց, Մեսրոպ Մաշտոցի, Սայաթ-Նովայի պողոտաներ, Վահան Տերյանի, Կորյունի, Խաչատուր Աբովյանի փողոցներ, Աբովյան պուրակ, Սարալանջի փողոց, Ազատության պողոտա, Ադոնցի, Շիրվանզադեի, Մամիկոնյանց, Մալխասյանց փողոցներ: Վերջնակետը Հուշանվերների կոմբինատն է: Հետադարձը՝ նույնը՝ մինչեւ Սարալանջի, Վահան Տերյանի փողոցներ, Աբովյան պուրակ, Խաչատուր Աբովյանի փողոցներ, Սայաթ-Նովայի պողոտա, շարունակությունը՝ նույն ուղեգծով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
43876 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել