Երևան
12 °C
Սյունիքի մարզի Կապան քաղաքում 8 համարի երթուղայինի տոմսի արժեքը նոյեմբերի 1-ից թանկացել է 40 տոկոսով՝ 50 դրամից դառնալով 70: Վերջին շրջանում դիզվառելիքի էժանացման ֆոնին այս թանկացումը կապանցիներն անհիմն են համարում եւ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել:
Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Կապանի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի տարածքային կազմակերպության անդամ Նարեկ Բաբայանը:
Վերջինս տեղեկացրեց, որ հաջորդ խնդիրը, որ մտահոգում է կապանցիներին՝ Բարաբաթում թաղամասը սպասարկող երթուղայինի չաշխատելն է: Արդեն 4 օր է՝ այնտեղ տրանսպորտ չկա: Մի քանի հարյուր բնակիչ կանգնել են դեպի քաղաքի կենտրոնական հատվածներ հասնելու խնդրի առջեւ, որովհետեւ դպրոցներում դասերի ավարտից հետո «Լավ ընկեր» կազմակերպությունը հայտարարել է, թե շահավետ չէ այդ երթուղում ուղեւորափոխադրում իրականացնելը: Այսպիսի խնդիր առաջացել էր նաեւ ամառային արձակուրդների ժամանակ, եւ խնդիրը լուծվեց դիզվառելիքի սուբսիդավորմամբ:
Կապանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի փողոցային լուսավորության եւ ճանապարհատրանսպորտային ծառայության բաժնի պետ Աշոտ Ոսկանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Բարաբաթում թաղամասը սպասարկող երթուղայինը 4 օր է՝ կրկին չի աշխատում՝ պայմանավորված դպրոցական արձակուրդներով:
«Բարաբաթում թաղամասում միշտ էլ եղել է տրանսպորտ, պայմանավորված դպրոցական արձակուրդներով հիմա չկա: Քաղաքապետը կանչել է կազմակերպության ղեկավարին, պայմանավորվել է, ասել է՝ ինչ պետք է մենք կտանք, թող աշխատի, էլ նման բան չանի: Վաղվանից կաշխատի Բարաբաթումի տրանսպորտը»,- մեզ հետ զրույցում ասաց Ոսկանյանը:
Խոսելով 8 համարի երթուղայինի թանկացման մասին՝ տրանսպորտի վարչության պետն ասաց, որ այդ հարցում ոչինչ փոխել չեն կարող. «Երկու ամիս առաջ մրցույթ տեղի ունեցավ, միայն «Լավ ընկեր» ընկերությունն էր մասնակցում եւ հայտի մեջ նշել էր 70 դրամը: Այդ ընկերությունը շահեց եւ հիմա 70 դրամով ուղեւորափոխադրում է իրականացնում: Թանկացումը պատճառաբանում է, որ թարմ մեքենաներ է գնել, գազի փոխարեն դիզվառելիքով է եւ այլն: Դա 70 դրամ կմնա: 6 համարն էլ է 70 դրամ»:
Աշոտ Ոսկանյանն ընդգծեց, որ փոխարենը վաղվանից կրկին 100 դրամով կաշխատի 2Ա համարի երթուղայինը, որը քաղաքապետարանի մոտից ուղեւորներ է տեղափոխում դեպի Վաչագան թաղամաս: Արդեն բավական երկար ժամանակ է՝ այդ երթուղայինը աշխատում էր 150 դրամով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT