Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է փաստաբանության ոլորտի բարեփոխում

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջքննարկում է կազմակերպվել Արդարադատության նախարարությունում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քննարկմանը մասնակցել են  ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը,  Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից։

Քննարկման սկզբում՝  հիմնադրամի  տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրել է  ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ  հանրային քննարկման արդյունքներով վեր հանված առաջարկությունները: Նախքան հանրային քննարկման ներկայացվելը Նախագիծը աշխատանքային կարգով շրջանառվել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր փաստաբանների միջև՝  նրանց կարծիքները հավաքագրելու համար:

Նախագծում առաջարկվում են հետևյալ փոփոխությունները, որոնք բխում են 2021-2026թթ. Կառավարության ծրագրից և 2019-2023թթ. դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունից.

.փաստաբանների պալատի ներքին կառուցվածքի վերանայում, որի շրջանակներում նախատեսվում է պալատում ձևավորել կարգապահական գործերը քննող առանձին մարմին՝ կարգապահական հանձնաժողովը,

.փաստաբանության, դրա մասնագիտական կազմավորման ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատաակով Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների`  իրենց կարգավիճակ քաղաքական բնույթի հայտարարություններ կատարելու համար օգտագործելու արգելքի և իրենց լիազորություններն իրականացնելիս քաղաքական զսպվածություն և չեզոքություն ցուցաբերելու պահանջի սահմանում,

.հանրային պաշտպանության շահառուների շրջանակը ընդլայնվում է դրանում ներառելով նաև՝

- օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու գործերով,

- անձանց, ում վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթներով, ինչպես նաև

-տուժողներին,  եթե վերջիններս պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա,

.ներդրվում են հանրային պաշտպանի գրասենյակի հաշվետվողականության և գնահատման նոր չափանիշներ, ինչը միտված է գրասենյակի ծառայությունների բարելավմանը,

.բացի հանրային պաշտպանությունից օրենսդրորեն նախատեսվում են առանձին փաստաբանների կամ փաստաբանական կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից կամավոր անհատույց իրավաբանական օգնության (pro bono) տրամադրման կառուցակարգեր՝ նախատեսելով նաև համապատասխան խրախուսման եղանակներ՝ նշված մշակույթը Հայաստանում զարգացնելու համար,

.վերանայվում է փաստաբանների որակավորման ընթացակարգը, որի դեպքում որոշ անձինք կկարողանան մասնակցել որակավորման քննություններին՝ առանց փաստաբանական դպրոցում ուսուցում անցնելու պարտադիր պահանջի պահպանման. մասնավորապես՝իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճաններ կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան և իրավաբանի` առնվազն յոթ տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձինք, ինչպես նաև նախկինում առնվազն հինգ տարվա փաստաբանական գործունեության ստաժ, առնվազն հինգ տարվա դատախազի կամ դատավորի մասնագիտական ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձինք,

.վերանայվում է փաստաբանների պալատի մարմինների ընտրության կարգը, որի դեպքում քվեարկության յուրաքանչյուր մասնակից կկարողան ընտրել ընտրվող մարմնի անդամների թվի կեսի չափով թեկնածուների,

.ինչպես նաև օրենսդրորեն ամրագրվում են փաստաբանների կարգապահական վարույթի ընթացակարգի վերաբերյալ տարբեր կարգավորումներ՝ միտված այս վարույթի շրջանակներում փաստաբանների իրավունքների և շահերի պաշտպանությանը:

Վերոնշյալ նախագծի հետ կապված քննարկման մասնակիցները ներկայացրել են  բազմաբնույթ առաջարկություններ՝ նշելով իրենց դիրքորոշումն ու խնդրին լուծում տալու իրենց տեսլականը:

Քննարկման մասնակիցները, Փաստաբանների պալատի նախագահը և փաստաբանական դպրոցի տնօրենը դրական են արտահայտվել որակավորման քննության կարգի վերաբերյալ, նշելով, որ համայնք մուտք գործող անձանց  դեպքում որակավորման քննության միջոցով կստուգվեն նրանց այնպիսի գիտելիքները, որոնք նրանք կստանային, եթե սովորեին փաստաբանական դպրոցում, ուստի արդյունքում կապահովվի պատշաճ մասնագետների մուտքը դեպի համայնք։

Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքների գերծանրաբեռնվածության մասին բարձրաձայնվել է նաև Փաստաբանների պալատի և Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից։ Վերջիններս ընդգծել են, որ անհրաժեշտ է օրենսդրորեն որոշակի մեխանիզմներ նախատեսել, որոնք կաջակցեն Հանրային պաշտպանի գրասենյակի թեթևացմանը։ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծով այս խնդիրը ևս  կարգավորվում է։

Հանդիպման ընթացքում հնչել են տարբեր առաջարկներ, որոնք կքննարկվեն նախագծի լրամշակման փուլում, և երկրորդ անգամ հանրային քննարկման ներկայացնելիս, ներկայացված առաջարկներին ըստ անհրաժեշտության ևս անդրադարձ կկատարվի։

Կարևորվել է  նաև փաստաբաններին արտոնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ գործերով հատուկ դատական վարույթի նախատեսման անհրաժեշտությունը, որի շրջանակներում այդպիսի գործերը կքննվեն արագացված հատուկ կարգով։ Այս հարցի շրջանակներում նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել խնդիրը։

Ներկաների կողմից ողջունվել ՝ նաև Pro Bono օրենսդրական կառուցակարգերի ներդնումը, ավելին՝ մասնակիցները պնդել են, որ Pro Bono օգնության շահառուների շրջանակը չպետք է օրենսդրորեն սահմանափակ լինի, որպեսզի ցանկության դեպքում փաստաբանները հնարավորություն ունենան ֆինանսական խնդիրներ ունեցող  անձանց անվճար իրավաբանական օգնություն տրամադրել, ինչը կնպատաստի ոչ միայն Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության թեթևացմանը, այլև՝ Pro Bono մշակույթի զարգացմանը Հայաստանում, և անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ավելի լիարժեք և պատշաճ իրականացմանը։

Հարցերն ու առաջարկությունները կշարունակվեն ընդունվել, որոնք կուսումնասիրվեն նախագիծը լրամշակելիս: «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի  տնօրեն Տիգրան Դադունցը նշել է, որ  օրենքի նախագիծը վերջնական լրամշակումից հետո կդրվի հանրային քննարկման:

Տպել
1166 դիտում

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան