Իսկապե՞ս մտահոգություն կենդանիների համար, թե՞ նպաստավոր հանգամանք՝ կոնկրետ անձանց թիրախավորելու

Այն, որ թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում, մասնավորապես՝ մարզերում օր առաջ ողջամիտ լուծման կարիք ունի, իսկապես այդպես է: Սակայն այն, որ կարող է անգամ այս հարցը քաղաքական երանգ ստանալ, ուրեմն «կենդանիներն իրոք մտահոգվելու պատճառ ունեն»:

Վերջին շրջանում թափառող շների հետ կապված խնդիրն ավելի ակտուալ է դարձել, քանի որ մամուլում և սոցիալական ցանցերում պարբերաբար լուրեր են տարածվում թափառող կենդանիների՝ մարդկանց նկատմամբ դրսևորած ագրեսիվ վարքագծի, խմբովին հարձակումների և նմանօրինակ այլ դեպքերի մասին: Ոչ երևանաբնակները կփաստեն, որ վերջին ամիսներին մարզերում թափառող կենդանիների զգալի աճ է նկատվել, որոնք շրջում են խմբերով:

Թեմայի վերաբերյալ խոսակցություններն է՛լ ավելի սկսվեցին սրվել, երբ շաբաթներ առաջ Շիրակի մարզպետարանում՝ մարզպետի և համայնքապետերի հանդիպման ժամանակ ևս անդրադարձ էր եղել թափառող կենդանիների խնդրին: Խորհրդակցության ժամանակ Նազելի Բաղդասարյանը, շեշտելով, որ բոլոր համայնքներում կա խնդիրը, և հարցն իսկապես շուտափույթ լուծման կարիք ունի, նշել էր, որ որպես այլընտրանքային տարբերակ էլ խորհուրդ է տվել՝ եթե քաղաքացիները կողմ են, ստորագրահավաք կազմակերպեն և դիմեն օրենքի չեղարկման մեխանիզմին:

Ըստ էության՝ Բաղդասարյանը նկատի էր ունեցել այն, որ եթե խոսքը քաղաքացիների կյանքին և անվտանգությանն է վերաբերում, ապա պետք է հնարավոր բոլոր միջոցները գործադրել՝ մարդկանց անվտանգ տեղաշարժն ապահովելու համար, ինչը փաստել էր նաև ինքը մարզպետը դրանից հետո տված հարցազրույցներում: Նկատենք, որ խորհրդակցությունից օրեր հետո էլ Գյումրիում հերթական դեպքն էր արձանագրվել, երբ շների ոհմակը հարձակվել էր երիտասարդ աղջկա վրա, և տեղի բնակիչները դժվարությամբ փրկել էին նրան կատաղած ոհմակի ճիրաններից:

Այս ամենին հաջորդեց է՛լ ավելի զարհուրելի մի դեպք, երբ համացանցում հայտնվեցին շների կրակված, մասնատված սատկած և կիսասատկած մարմինների լուսանկարներ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ դեպքը տեղի էր ունեցել Գյումրիում: Անմիջապես տարբեր լրատվամիջոցներ և օգտատերեր կատարվածում սկսեցին մեղադրել Շիրակի մարզպետին՝ շեշտելով օրեր առաջ նրա արած հայտարարությունները թափառող շների վերաբերյալ: Բանն անգամ հասավ նրան, որ շատերը վստահորեն պնդում էին, թե անձամբ մարզպետի հրահանգն է:

Եվ եթե սկզբում թվում էր, թե տեղին էին զայրույթն ու պոռթկումը, որովհետև յուրաքանչյուր առողջ դատողություն ունեցող անձի համար դատապարտելի է կենդանիների հանդեպ նման վերաբերմունքը, ապա հետզհետե պարզ էր դառնում, որ որոշ «կենդանասերների» պահանջն ամենևին էլ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցույց տված անձին բացահայտելը չէր, այլ մտացածին կոնկրետ անձանց թիրախ դարձնելը: Եվ այս ամենը չնայած նրան, որ դեռ ոստիկանությունը պաշտոնապես չի հայտնել, թե ինչի՞ հետևանքով են շների մարմինները մասնատվել: Արդյոք դրանք մարդկայի՞ն գործոնով են պայմանավորված, թե՞ հենց կենդանիներն են հոշոտել միմյանց:

«Կենդանասերների» աղմուկ-աղաղակի վերջին արարն էլ երեկ էր Գյումրու կենտրոնում, երբ հատուկ վարժեցված շների պարանոցներից կապել էին գրություններ՝ այդպիսով բողոքի ակցիա իրականացնելով «ի պաշտպանություն կենդանիների»: Ուշագրավ է այն, որ շների պարանոցներից կախված գրությունները ոչ թե հայատառ էին, այլ ռուսերեն. “Гюмри не убивайте нас’’.

Ի՞նչ էին ուզում սրանով ասել ակցիայի կազմակերպիչները: Եթե պահանջն ուղղված էր Շիրակի մարզի իշխանության ներկայացուցիչներին, այդ դեպքում ինչո՞ւ էին նրանց ռուսերեն կոչերով դիմում: Որքանով հայտնի է, մարզի իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկն այլազգի չէ: Իսկ եթե նրանց չէր ուղղված պահանջը, ապա ի՞նչ է նշանակում, որ «կենդանասերները» աշխարհի ուշադրությո՞ւնն են հրավիրում Գյումրու կողմը, թե իբր «Գյումրին կենդանասպան համայնք է»: Եթե սա է եղել նպատակը, ապա այստեղ «էլ ավելի է բարդանում իրավիճակը»: Ստացվում է, որ ակցիայի կազմակերպիչները գիտակցված կամ ոչ վարկաբեկում են մի ամբողջ համայնք և նրա բնակչությանը: Ի դեպ, երեկվանից Շիրակի մարզում բնակվող օգտատերերից շատերը նույնպես սոցիալական ցանցերում իրենց զայրույթն են արտահայտում տեղի ունեցած ակցիայի համար:

Այսպիսով՝ թե ինչո՞ւ և ինչպե՞ս են Գյումրու կենտրոնում դաժանաբար սպանվել շները, այս պահին դեռ պարզ չէ: Սակայն կարծես մի բան ակնհայտ է՝ որոշ շրջանակների համար «նպաստավոր հանգամանք է ստեղծվել»՝ թիրախավորելու և վարկաբեկելու կոնկրետ անձանց:

Տպել
4326 դիտում

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը